Անցած տարի Սևանա լճի ափամերձ տարածքներն այդպես էլ չեն մաքրվել․ «Ժողովուրդ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+11.09 oC

Անցած տարի Սևանա լճի ափամերձ տարածքներն այդպես էլ չեն մաքրվել․ «Ժողովուրդ»

08:32 08.05.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սևանա լիճը լուրջ խնդրի առաջ է կանգնած, նախորդ տարի Սևանա լճի ափամերձ տարածքներն այդպես էլ չեն մաքրվել: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախորդ տարի չի շահագործ­վել անգամ դեռևս 2010 թվականին 600 հազար եվրո արժողությամբ գնված «Ուոթերմասթեր կլասիկ III» տի­պի բազմաֆունկցիոնալ էքսկավատորը, որը պետք է Սևանա լիճը մաքրեր ջրի տակ մնացած ծառերից, թփե­րից ու արմատներից:

ՀՀ բնապահպանության նախարարության գնումների բաժնի պետ Ռոման Չոբանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ նախորդ տարի մրցույթ է հայտարարվել, հաղթող մասնակ­ցի հետ կնքվել է պայմանագիր, ապա չեղարկվել է, որովհետև պատասխանատու ստորաբաժանման կողմից զեկուցագիր է ստացվել այն մասին, որ տարածքներ կան, որոնք նախորդ տարիների մաքրման հետ համընկ­նում են, և ստուգման կարիք ունեն:

Նշենք, որ այս տարի Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետև­անքով ափամերձ հատվածներում անտառային տարածքները ծառարմատներից, կոճղերից մաքրելու նպա­տակով կառավարությունը նախատեսել է ծախսել 117 մլն 62 հազար դրամ»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռոբերտ Դե Նիրոն Կաննի 78-րդ կինոփառատոնում կարժանանա պատվավոր մրցանակի

00:33 08.04.2025

Ռոբերտ Դե Նիրոն Կաննի 78-րդ կինոփառատոնում կարժանանա պատվավոր մրցանակի

Ամերիկացի դերասան Ռոբերտ Դե Նիրոն կարժանանա «Ոսկե արմավենու ճյուղի» պատվավոր մրցանակին Կաննի 78-րդ կինոփառատոնում, որը կանցկացվի մայիսի 13-ից 24-ը Ֆրանսիայի հարավում։ Այս մասին հայտնել են կինոփառատոնի կազմակերպիչները։ «Ռոբերտ Դե Նիրոն կինոյի լեգենդ է դարձել իր ներքուստ կենտրոնացած ոճով, որը դրսևորվում է թե՛ նրա ժպիտի փափկությամբ, թե՛ հայացքի ամրությամբ»,- նշվում է հայտարարության մեջ։ Մրցանակը կհանձնվի մայիսի […] ...

Թրամփին չի գոհացնում Ուկրաինայի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը

00:23 08.04.2025

Թրամփին չի գոհացնում Ուկրաինայի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը

Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ուկրաինան կարող են մոտենալ պայմանավորվածություններին, սակայն Վաշինգտոնին չի բավարարում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք հանդիպում ենք Ռուսաստանի հետ, հանդիպում ենք Ուկրաինայի հետ: Եվ թվում է, թե մոտենում ենք (խմբ.համաձայնություններին): Բայց ինձ դուր չեն գալիս վերջին շաբաթվա բոլոր ռմբակոծությունները: Դա սարսափելի է»,- ասել է Թրամփը Իսրայելի վարչապետ […] ...

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 7 խաղափուլից հետո

00:11 08.04.2025

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 7 խաղափուլից հետո

2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 4 խաղափուլ: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 7 խաղափուլից հետո միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը ունի 5.5 միավոր և կիսում է 3-6-րդ հորիզոնականները: Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը ունի 5 միավոր և գտնվում է 9-րդ հորիզոնականում: Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը ունի 4.5 միավոր, կանանց գրոսմայստեր […] ...

Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին

00:00 08.04.2025

Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Լարսը բաց է

23:56 07.04.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Թրամփ. ԱՄՆ-ն ու Իրանը ուղիղ բանակցություններ են վարում

23:51 07.04.2025

Թրամփ. ԱՄՆ-ն ու Իրանը ուղիղ բանակցություններ են վարում

Վաշինգտոնն ու Թեհրանը ուղիղ խորհրդակցություններ են անցկացնում. ԱՄՆ-ը կնախընտրի Իրանի միջուկային զարգացման հարցը լուծել բանակցությունների միջոցով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նապագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպմանը պատասխանելով լրագրողների հարցերին:։ «Մենք ուղիղ բանակցություններ ենք վարում Իրանի հետ: Դրանք սկսվել են: Դրանք կշարունակվեն շաբաթ օրը: Մենք շատ կարևոր հանդիպում կունենանք: Տեսնենք, […] ...

BACK_TO_TOP