19:45 07.05.2019
Գյումրիում այսօրվանից սկսվել են Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 74-ամյակին նվիրված տոնական շքերթի նախապատրաստական աշխատանքները:
Մայիսի 6-8-ը` երեկոյան ժամը 18:00-22:00-ը, Գյումրիի կենտրոնական հրապարակ տանող բոլոր ճանապարհները փակ կլինեն ավտոմեքենաների համար:
Անցկացվելիք շքերթին մասնակցում են հայկական ու ռուսական զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների մոտ 1200 զինծառայողներ, որոնք հանդիսավոր քայլերթով կանցնեն հրապարակով, ապա կլինեն ցուցադրական վարժություններ, որի ընթացքում կներկայացվեն զենքի հետ վարման, մարտարվեստին տիրապետելու հնարքները:
«Շքերթին մասնակցում է 10-11 խումբ բոլոր տեսակի գերատեսչություններից` և´ Հայկական բանակից, և´ ՌԴ պաշտպանության նախարարությունից, փորձում ենք շքերթ կազմակերպել, որպիսի նորմալ լինի, հետաքրքիր է լինելու, բոլոր խաղաքարտերը դեռ չենք բացում»,- ասել է Հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ Տիգրան Փարվանյանը:
Երեկ երեկոյան Վարդանանց հրապարակում անցկացվել է շքերթի առաջին փորձը, որին հայկական ու ռուսական բանակների բարձրաստիճան զինվորականներից բացի, ներկա են գտնվել նաև քաղաքային և մարզային ղեկավարությունն ու բազմաթիվ գյումրեցիներ:
Հայ-ռուսական զորքերի համատեղ շքերթին մասնակցում են նաև պատանի երկրապահները, Արտակարգ իրավիճակների նախարարության, Ազգային անվտանգության սահմանապահ զորքերի և Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները:
Շքերթի ընթացքում հրապարակով անցնելու է նաև շուրջ 30 տասնյակ միավոր զինտեխնիկա: Հիմնականում ցուցադրվելու է անվավոր տեխնիկա` ասֆալտաշերտը չվնասելու համար: Փորձերը կշարունակվեն ևս երկու օր, իսկ շքերթը կկայանա մայիսի 9-ին` առավոտյան ժամը 10։00-ին:
Հիշեցնենք, որ Գյումրիում Հայ-ռուսական համատեղ շքերթ վերջին անգամ անցկացվել էր 2014 թվականին:
21:17 19.04.2025
Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակըԱպրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...
21:00 19.04.2025
Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերըԴեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...
20:50 19.04.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...
20:40 19.04.2025
ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժածԱպրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...
20:31 19.04.2025
Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է ԳրոսսիինԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...
20:20 19.04.2025
Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվելՆոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...