2018 թուականին ՀԲԸՄ-ն ստացած Է 16 միլիոն տոլարի նուիրատուութիւն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 04 2025
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+14.09 oC

2018 թուականին ՀԲԸՄ-ն ստացած Է 16 միլիոն տոլարի նուիրատուութիւն

18:30 06.05.2019

Ապրիլ 2019ին լոյս տեսած ՀԲԸՄ-ի ամսագիրը կը տեղեկացնէ, որ նախորդ տարի՝ 2018-ին, բարեգործական կազմակերպութիւնը ստացած է շուրջ 16 միլիոն տոլարի նուիրատուութիւններ:

15,984,531 տոլար գումարը գոյացած է մեծ եւ փոքր նուիրատուութիւններէ: Մեծագոյն նուիրատուներն են՝ Վաչէ եւ Թամար Մանուկեաններ (Անգլիա)՝ 2,765,000 տոլար, մի ոմն Քալիֆորնիայէն՝ 2 միլիոն տոլար, Թրփանճեան Ընտանեկան կրթական հիմնադրամ՝ 1,313,500 տոլար, Նորա Գահեան կտակ՝ 1,110,402 տոլար, Ռիչըրտ Ճոզեֆ բարեգործական հիմնադրամ (Նեւատա)՝ 1,090,499 տոլար, Վահէ եւ Վերոնիքա Կարապետեաններ (Քալիֆորնիա)՝ 960,000 տոլար, Փաուլա Պալատուր կտակ (Իլինոյ)՝ 867,868 տոլար, Ճօան Փէյտըն (Քալիֆորնիա)՝ 500,000 տոլար, տէր եւ տիկին Հէրի Թուֆայեան (Ֆլորիտա)՝ 450,000 տոլար:

Նախորդ տարի ՀԲԸՄ-ին կատարուած նուիրատուութիւններու գումարը հասած էր 16,957,436 տոլարի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 09.04.2025

SHANTNEWS

Հայկ Կոնջորյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

17:54 09.04.2025

Հայկ Կոնջորյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն Ազգային ժողովում ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպան Միքայել Մավրոսին: Որպես Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ` Հայկ Կոնջորյանը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ միջխորհրդարանական համագործակցությունը: Քննարկվել են առաջիկա ծրագրերի եւ գործակցության հեռանկարները: Դեսպանը կարեւորել է Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ առկա բազմաշերտ ու խոր համագործակցության մակարդակը եւ այն զարգացնելու […] ...

Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում

17:48 09.04.2025

Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում: Պատգամավորը նշել է. «Տիկի՛ն նախագահ, հարգելի՛ գործընկերներ, ALDE խմբակցության անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կանոնակարգի հանձնաժողովին վեհաժողովի կանոնակարգում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ մանրակրկիտ աշխատանքի համար: Սա զգայուն եւ կարեւոր գործընթաց է, որը վերաբերում է այս հաստատության գործառնությանը եւ թե ինչպես […] ...

«Ռեալը» մտածում է Անչելոտիին հեռացնելու մասին

17:42 09.04.2025

«Ռեալը» մտածում է Անչելոտիին հեռացնելու մասին

«Ռեալը» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հնարավոր է` ավարտի համագործակցությունը գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ, հաղորդում է Relevo-ն։ Աղբյուրի տեղեկություններով՝ «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղը դարձյալ ակտիվացրել է իտալացի մասնագետին հեռացնելու մասին քննարկումները։ «Ռեալը» մրցաշրջանի ավարտից հետո հնարավոր է` փոխի գլխավոր մարզչին։ Անչելոտիին փոխարինելու հիմնական թեկնածուն Չաբի Ալոնսոն է։ ...

ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Խորվաթիայի ԱԳՆ քաղաքական ծրագրավորման տնօրինության ղեկավարի հետ

17:37 09.04.2025

ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Խորվաթիայի ԱԳՆ քաղաքական ծրագրավորման տնօրինության ղեկավարի հետ

Ապրիլի 8-ին աշխատանքային այցով Խորվաթիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի ԱԳՆ քաղաքական ծրագրավորման տնօրինության ղեկավար, Դուբրովնիկի համաժողովի համակարգող Անտուն Բուկլյաշի հետ: Դավիթ Կարապետյանը ներկայացրել է տարածաշրջանում առկա իրավիճակը: Զրուցակիցները քննարկել են «Երևանյան երկխոսության» և Դուբրովնիկի համաժողովի միջև համագործակցության հեռանկարները, կիսվել համաժողովների կազմակերպման փորձով: ...

Հայաստան-Գերմանիա. ստորագրվել է մշակույթի ոլորտում համագործակցության հռչակագիր

17:30 09.04.2025

Հայաստան-Գերմանիա. ստորագրվել է մշակույթի ոլորտում համագործակցության հռչակագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի դաշնային նախարարության միջև ստորագրվել է մշակույթի ոլորտում համագործակցության մասին մտադրության համատեղ հռչակագիր: Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշը: Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է […] ...

BACK_TO_TOP