Մինչև 2020թ. ՃՏՊ-ների զոհերի և վիրավորների թիվը պետք է կրճատել 50 տոկոսով. մեկնարկել է ՄԱԿ-ի Ճանապարհային անվտանգության շաբաթը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+10.09 oC

Մինչև 2020թ. ՃՏՊ-ների զոհերի և վիրավորների թիվը պետք է կրճատել 50 տոկոսով. մեկնարկել է ՄԱԿ-ի Ճանապարհային անվտանգության շաբաթը

14:24 06.05.2019

https://www.shantnews.am/news/category/accidents2019 թ. մայիսի 6-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակը մեկնարկում է ՄԱԿ-ի 5-րդ Գլոբալ ճանապարհային անվտանգության շաբաթը։

Մայիսի 6-12-ը նշվող շաբաթվա կարգախոսն է «Բարձրաձայնե՛ք և փրկե՛ք կյանքեր», իսկ թեման է՝ ճանապարհային անվտանգության առաջնորդությունը:

Միջոցառումների մեկնարկը տրվեց Երևանում կայացած ասուլիսով, որի ժամանակ կողմերը ներկայացրեցին «ՓՐԿԵՆՔ ԿՅԱՆՔԵՐ» տեխնիկական փաթեթը: Այն իրենից ներկայացնում է ապացույցների վրա հիմնված գործիք, որը ներառում է 6 ռազմավարական փաթեթ և նպատակ ունի նվազեցնել ՃՏ վթարների արդյունքում մահացությունների ու վնասվածքների թիվը:

«Ճանապարհային վթարների հետևանքով գրանցվող մահվան դեպքերն այսբերգի միայն տեսանելի մասն են: Միլիոններով ավելի մեծ է վնասվածքներ ստացող մարդկանց թիվը, ովքեր ողջ կյանքի ընթացքում զգում են այդ վնասվածքների հետևանքները: Այդ վթարները պարզապես «պատահարներ» չեն, դրանք պայմանավորված են ռիսկի գործոններով, ուստի և կանխարգելելի են»,- ասաց ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը:

ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգը ներառում է մինչև 2020-ը ՃՏ վթարների պատճառով մահացությունների և վնասվածքների կրճատում 50 տոկոսով:

Հայաստանը մեկն է այն երկրներից, որտեղ մեքենաների թիվը կտրուկ տեմպերով աճել է, և ՃՏՊ-ների թիվն ավելացել է: Այս մասին փաստում են վիճակագրական տվյալները:

«Մեր կառույցն անում է հնարավոր ամեն բան իրավիճակը շտկելու համար: Փորձում ենք ինժեներական նորագույն լուծումներով նվազեցնել արագությունները, կարգավորել երթևեկությունը: 10-15 սմ-ով բարձրացվել են որոշ հետիոտնային անցումներ, արդյունքում անվտանգությունը բարձր մակարդակի է հասել: Այսօր, սակայն, միայն գծանշումներ անելով ու ճանապարհային նշաններ դնելով` այլևս հնարավոր չէ կանխել ճանապարհատրանսպորտային պատահարները, շատ լուրջ ինժեներական լուծումներ պետք է տրվեն՝ զարգացած երկրների օրինակով»,- ասաց ՃՈ պետ Եգոր Կարապետյանը:

Ամեն տարի ավտովթարներից աշխարհում զոհվում է 1.3 մլն մարդ, իսկ վնասվածքներ ստանում է 20-50 միլիոն մարդ: Բոլոր տարիքային խմբերում վթարը համարվում է մահվան հիմնական պատճառներից մեկը, իսկ 5-29 տարեկան երեխաների ու երիտասարդների համար այն համարվում է մահվան առաջնային պատճառ: ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում յուրաքանչյուր 6ր-ում գրանցվում է ՃՏՊ-ից մահվան դեպք, օրական այդ թիվը կազմում է 230 հոգի, իսկ տարեկան հասնում է 83.000-ի:

Գլոբալ ճանապարհային անվտանգության շաբաթվա շրջանակներում կրթական, իրազեկման միջոցառումներ ու ֆլեշմոբեր կանցկացվեն ՀՀ մարզերում ու մայրաքաղաքում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը Պանամայում

08:22 10.04.2025

Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը Պանամայում

ԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Պանամայում։ Այս մասին Պանամա կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Մենք ողջունում ենք այստեղ ամերիկյան զորքերի ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը՝ ապահովելու Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը Պանամայի հանրային անվտանգության նախարար Ֆրենկ Աբրեգոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այն տեղի է ունեցել Պանամա Սիթիում, և Պենտագոնն այն ուղիղ […] ...

NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունը

08:10 10.04.2025

NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունը

Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 10.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում

00:00 10.04.2025

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասին

23:55 09.04.2025

Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...

Բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք․ Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը

23:52 09.04.2025

Բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք․ Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը

«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը: ««Արսենալը» գերազանց հանդիպում անցկացրեց, բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք: Կախարդական ու անհավանական ինչ-որ բան է անհրաժեշտ իրավիճակը փոխելու համար, բայց եթե կա մի թիմ, որ կարող է հաղթահարել այս իրավիճակը, դա «Ռեալն» է»,- անգլիացու խոսքերն է մեջբերում Marca-ն: ...

BACK_TO_TOP