19:52 04.05.2019
Հյուսիս – հարավ մայրուղու 5-րդ տրանշի շինարարությունը կսկսվի հաջորդ տարի։ Միջանցիկ արագընթաց ճանապարհը Գյումրին շրջանցելու է, բայց անցնելու է Շիրակի մարզի 21 գյուղերի վարչական տարածքներով, և ճանապարհի տակ են մնալու բարձրակարգ վարելահողեր: Իսկ խնդիրը հողատերերի հետ կարգավորվում է փոխհատուցման տարբերակով:
Հյուսիս – հարավի Թալին – Լանջիկ և Լանջիկ – Գյումրի հատվածների շինարարության համար հողերի օտարումն ավարտված է, հիմա հերթը հասել է Գյումրի – Բավրա ճանապարհին: Հողերի օտարման ենթակա 21 գյուղերի թվում է նաև Ախուրյանի տարածաշրջանի Արևիկ գյուղը: Երեկ ծրագրի աշխատանքային խումբը հանդիպել է գյուղացիների հետ, ներկայացրել են օտարման ու վաճառքի պայմանները։
Արևիկցիները հանրային լսման էին եկել իրենց հողակտորների սեփականության վկայարաններով ու փաստաթղթերով։ Իսկ վարելահողերի խնդիրն էլ վերաբերում էր գյուղի 160 ընտանիքների, որոնց հողակտորներով անցնելու է Հյուսիս-հարավ մայրուղին։ Հողի եկամտով ապրող մարդիկ էլ մայրաքաղաքից եկած աշխատանքային խմբին ամեն կերպ փորձում էին բացատրել, թե այդ վարելահողերը ճանապարհի համար զիջելու դեպքում ինչ կկորցնեն, նաև պահանջում վերցրած հողի դիմաց հողով փոխհատուցում`գյուղի մեկ այլ հատվածում։
«Հաշվի առնելով ծայրահեղ դեպքերը, որ գյուղացին իր ամբողջ հողատարածքը կորցնում է, կարելի է հողը հողով փոխարինել», – առաջարկել է արևիկցի Թեղո Մելոնյանը:
«Ծրագիրը չի նախատեսում հողի դիմաց հողով փոխհատուցում, նման պրակտիկա ոչ եղել է, ոչ էլ ծրագրով նախատեսված է»,- պարզաբանել է հողերի օտարման և տարաբնակեցման հարցերով մասնագետ Արուս Հարությունյանը։
Աշխատանքային խմբի անդամները հետաքրքրվեցին, թե արդյոք համայնքն ունի՞ պահուստային հողակտորներ, որոնք անհրաժեշտության կամ վիճահարույց հարցերի դեպքում հնարավոր կլինի բաժանել գյուղացիներին։ Արևիկ գյուղի վարչական ղեկավարը միանգամից բացասական պատասխան տվեց` ասելով, թե գյուղի պահուստային հողակտորներն օգտագործման ենթակա չեն։
«Բոլորդ էլ գիտեք, որ 40 հեկտար վարձակալական հողեր ունենք, որի 20 հեկտարը բոլորիդ էլ անվճար, առանց մրցույթի տանք, չեք մշակի, տեղերը գիտեք։ Տակը մնաց 20-25 հեկտար, որոնք անբարենպաստ վայրերում են գտնվում`սարի վրա»,- ասել է Արևիկի վարչական ղեկավար Վարդգես Մելքոնյանը։
Գյուղացիներին հետաքրքրեց, թե համարժեք փոխհատուցումն ինչպես ու ինչ կարգով է լինում, առաջանահերթ հարցերից էր, թե հողերի օտարման դիմաց ինչ գին է առաջարկվելու մեկ քառակուսի մետրի համար։ Մասնագետները կոնկրետ թիվ չնշեցին` բացատրելով այսպես՝ հողակտորների գնահատման չափորոշիչները փոփոխական են ու կախված են անշարժ գույքի շուկայից։
«Կատարվելու է անշարժ գույքի, ինչպես նաև դրա վրա առկա բոլոր բարելավումների` թե մշակաբույսերի տեսքով, թե շենք-շինությունների տեսքով, շուկայական արժեքի գնահատում, որից հետո հողամասերի դեպքում դա համեմատվելու է տվյալ տարածաշրջանում կադաստրային արժեքի հետ, այս պարագայում երկու արժեքներից որն ավելի բարձր կլինի, փոխհատուցվելու է այդ արժեքով, գումարած 15 տոկոս», – հողի արժեքի գնագոյացումն այսպես է ներկայացրել «Արցախճան ինստիտուտ»-ի աշխատակից Կառլեն Գևորգյանը:
Իրենց բարձրակարգ հողակտորները չկորցնելու համար արևիկցիներն աշխատանքային խմբին առաջարկեցին տարբերակ: Տարիներ առաջ Հյուսիս – հարավի հին նախագծով Գյումրին շրջանցող ճանապարհ արդեն կառուցվել էր ու կրկին Արևիկ գյուղի հողակտորների հաշվին: Հետո շինարարությունը դադարեցվել է նախագծային փոփոխությունների անհրաժեշտության պատճառով: Գյուղացիներն առաջարկեցին այդ ճանապարհը վերագործարկել, այդ դեպքում գյուղի բերիի հողերը կորցնելու վտանգ չի առաջանա։
«Ընդհանուր կոնցեպտը բնակավայրերը շրջանցելն է, որ բնակավայր չմտնի։ Գյումրին էլ շատ կցանկանար, շատ են ուզեցել, բարձրացրել են այդ հարցը, ուզեցել, որ ճանապարհը քաղաքի միջով գնա, բայց ոչ, պատասխանը միանշանակ ոչ է», – պարզաբանել են աշխատանքային խմբի անդամները։
Հյուսիս – հարավի 5-րդ տրանշի հատվածի կառուցման համար արդեն 7 նախագիծ է փոխվել, և հաստատված 7-րդով ճանապարհն անցնելու է գյուղացիների բերրի հողերով, այլ տարբերակ չի քննարկվում: Գյուղացիների հետ հանդիպումն էլ ավարտվեց այսպիսի արդյունքով. տնտեսությունների մեծ մասը համաձայնեց առաջարկվող պայմաններին, բնակիչների հողակտորների սեփականության վկայականները լուսանկարվեցին, որից հետո մասնագիտական խումբը կկատարի հողերի չափագրման ու գնահատման աշխատանքներ: 21 գյուղերում հողերի օտարման գործընթացը մինչ տարեվերջ նախատեսված է ավարտել:
14:07 07.04.2025
Ռուսաստանը մշտական խորհրդակցությունների մեջ է Իրանի հետ․ ՊեսկովՌուսաստանը մշտական խորհրդակցությունների մեջ է Իրանի հետ և պատրաստ է անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է իրանական միջուկային խնդրի քաղաքական և դիվանագիտական լուծման համար։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ խոսելով Թեհրանի և Վաշինգտոնի միջև թեմայի շուրջ երկխոսության հարցում Մոսկվայի միջնորդական ջանքերի հնարավորության մասին։ «Մենք մշտական խորհրդակցությունների մեջ ենք մեր […] ...
13:47 07.04.2025
ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 6-ի երեկոյից մինչև ապրիլի 7-ի ժամը 04։30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին […] ...
13:43 07.04.2025
Մադրիդում կիսամարաթոնի ժամանակ երկու մասնակից է մահացելԵրկու տղամարդ, ովքեր կիրակի օրը Մադրիդում մասնակցել են կիսամարաթոնին, մահացել են սրտի հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում է Eldiario.es պորտալը։ Մահացածներից մեկը 35 տարեկան էր։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նա սրտի կաթված է ստացել։ Նա կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ մահացել է։ Երկրորդ տղամարդը 20 տարեկան էր և նույնպես ծանր վիճակում տեղափոխվել է […] ...
13:34 07.04.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 554 դեպք, որից 238-ը՝ արտակարգՄարտի 31-ից ապրիլի 6-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 554 դեպք, որից 238-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 167, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, զինամթերքի հայտնաբերման՝ 1-ական, քարաթափման՝ 4, ուժեղ քամու՝ 6, բնական հրդեհի՝ 3, երկրաշարժի՝ 2, օձի նկատման, թունավորման՝ 9-ական, կեղծ ահազանգի՝ 6, ինքնասպանության փորձի՝ 22, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 45, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 175, հրդեհի […] ...
13:21 07.04.2025
Արսեն Թորոսյանը միջազգային գործընկերների հետ հանդիպմանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանըՄիջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Բրազիլի պատվիրակության ղեկավար Կլաուդիո Կաժադու Սամպայոյի հետ: Արսեն Թորոսյանը վերահաստատել է Լատինական Ամերիկայի երկրների հետ կապերն ամրապնդելու Հայաստանի հանձնառությունը՝ ընդգծելով տարբեր ոլորտներում համագործակցության չօգտագործված ներուժը: Հանդիպմանը կողմերը բարձր են գնահատել խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների միջեւ փոխգործակցությունը […] ...
13:10 07.04.2025
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազիԵրևանում ապրիլի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։ Մարզերում ապրիլի 7-ի ցերեկը, 8-ին, 10-12-ին` առանձին շրջաններում, ապրիլի 9-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին՝ առանձին հատվածներում հորդառատ։ Ապրիլի 11-ի և 12-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ […] ...