20:28 07.11.2017
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում Վերահսկիչ պալատի 2018-ի գործունեության ծրագրի քննարկումը անսպասելի ընթացք ունեցավ: Վերահսկիչ պալատը նախատեսում էր հաջորդ տարի վերահսկողություն իրականացնել մեկ տասնյակից ավելի նախարարություններում և պետական այլ գերատեսչություններում: Ծրագիրը ներկայացնելուց հետո Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Արա Նռանյանն ու հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը սկսեցին բանավիճել ծրագրում առկա բառի՝ վերահսկողական գործառույթի շուրջ:
Մինասյանի պնդմամբ վերահսկիչ պալատը 2018 թվականի ապրիլից հետո այլևս վերահսկողական գործառույթներ չի կարող իրականացնել, քանի որ Սահմանադրության պահանջի համաձայն այդ կառույցը վերակազմավորվում է ու դառնում Հաշվեքննիչ պալատ և, ըստ այդմ, կարող է իրականացնել միայն հաշվեքննություն: Հանձնաժողովի նախագահն առաջարկեց Նռանյանին հետ տանել ծրագիրը, լրամշակել ու հանձնաժողովին ներկայացնել Հաշվեքննիչ պալատի գործառույթներին համապատասխանող բովանդակությամբ: Նռանյանը, սակայն, պնդեց հակառակը, հիմնավորելով, որ այս ծրագիրը կազմել են գործող օրենքի պահանջի համաձայն, որը ոչ թե հաշվեքննություն, այլ վերահսկողություն է նախատեսում: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հորդորեց հետաձգել ծրագրի քննարկումը, խորհրդակցել իրավաբանների հետ: Ի վերջո հարցը դրեցին քվեարկության՝ կող էր միայն հանձնաժողովի ՀՅԴ խմբակցությունը ներկայացնող անդամը՝ Արմենուհի Կյուրեղյանը, մյուս 6 անդամները դեմ քվեարկեցին:
Ի դեպ Վերահսկիչ Պալատի գոյության պատմության մեջ սա առաջին դեպքն էր, որ ՎՊ ծրագիրը չհաստատվեց ու հերթական նիստերի օրակարգ կընդգրկվի բացասական եզրակացությամբ:
12:55 26.11.2024
Լեհաստանը Հայաստանի համար կարևոր և վստահելի գործընկեր է․ ՀՀ նախագահ12:48 26.11.2024
Խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված մարտական ատրճանակ12:27 26.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում11:55 26.11.2024
Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է11:20 26.11.2024
Պլանային ջրանջատում Շիրակի մարզում11:12 26.11.2024
1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին11:04 26.11.2024
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ09:40 26.11.2024
Պետր Յանը հաղթել է Դեյվիսոն Ֆիգեյրեդուին․ UFC08:10 26.11.2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է21:50 25.11.2024
ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհ կա20:55 25.11.2024
Քեյնը գերազանցել է Հոլանդի ռեկորդը19:55 25.11.2024
Օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Վեսնինան ավարտել է կարիերան19:44 25.11.2024
Ձյուն, մառախուղ, ձնախառն անձրև. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին13:22 26.11.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրմանն ուղղված օրենսդրական փաթեթինOրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրման անհրաժեշտությամբ, որի միջոցով կապահովվի աշխատողի եւ գործատուի աշխատանքային հարաբերությունների թափանցիկությունը, աշխատանքային հարաբերությունների կողմերին հնարավորություն կտրվի համակարգի միջոցով կնքել աշխատանքային պայմանագրերը, պատշաճ իրականացնել աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունը, թվային համակարգից օգտվելու իրավասություն ունեցող աշխատանքային հարաբերության կողմերին հնարավորություն կընձեռվի թվային եղանակով՝ համաժամանակյա ռեժիմով, ցանկացած […] ...
13:15 26.11.2024
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի մի հատվածում ժամանակավորապես սահմանափակվում է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժըՎրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով, միջազգային նշանակության (Մ-3) Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (դեպի Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոտրանսպորտային ճանապարհի Գուդաուրի (Փոստ)-Կոբիի հատվածում, ժամանակավորապես սահմանափակվում է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժը, այլ տեսակի ավտոմեքենաների երթևեկությունն ազատ է։ Ավտոճանապարհի մյուս հատվածներում ավտոտրանսպորտային տեղաշարժն ազատ է։ ...
13:09 26.11.2024
Ծանր մարմնական վնասվածք պատճառած երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել էՆոյեմբերի 25-ի գիշերը՝ 2.35-ին, հիվանդանոցից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել 15-ամյա պատանի, որի հայրը հիվանդանոցում հայտնել էր, որ որդին նկուղում ընկել է շամփուրի վրա: ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչության ծառայողները, սակայն, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 1.30-ի սահմաններում Շոպրոնի փողոցի 1-ն նրբանցքի […] ...
13:02 26.11.2024
Վրաստանի խորհրդարանը նոր կառավարության կազմը կհաստատի նոյեմբերի 28-ինՆոյեմբերի 28-ին կայանալիք լիագումար նիստում Վրաստանի խորհրդարանը կհաստատի կառավարության նոր կազմը՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ։ Այդ մասին խորհրդարանի բյուրոյի նիստում հայտարարել է օրենսդիր մարմնի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Նոյեմբերի 28-ին՝ ժամը 11-ին, տեղի կունենա «Վրացական երազանք» խմբակցության նիստը, որտեղ կքննարկվի կառավարության կազմը, իսկ այնուհետև նիստում կներկայացվի կառավարության կազմը, որը մենք կհաստատենք»,- ասել է Պապուաշվիլին։ ...
12:55 26.11.2024
Լեհաստանը Հայաստանի համար կարևոր և վստահելի գործընկեր է․ ՀՀ նախագահԼեհաստանի նախագահի այցը Հայաստան ընդգծում է հայ-լեհական հարաբերությունների կարևորությունն ու պատմական հիմքերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ «Ինձ համար մեծ պատիվ է այսօր հյուրընկալել Ձերդ Գերազանցության գլխավոր պատվիրակությունը Հայաստանի Հանրապետությունում։ Հայ-լեհական հարաբերությունների հիմքում ընկած է պատմական սերտ առնչություններ և անշեղորեն զարգացող միջպետական հարաբերություններ, որոնք հիմնված […] ...
12:48 26.11.2024
Խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված մարտական ատրճանակՔՈԳՎ Լոռու մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Սպիտակ քաղաքի բնակիչ 43-ամյա տղամարդը ապօրինի ձեռք է բերել և տանը կից ավտոտնակում թաքցնում է մարտական ատրճանակ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սպիտակի քննչական բաժին: Նոյեմբերի 25-ին ՔՈԳՎ Լոռու մարզային վարչության ծառայողները, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, 41-ամյա տղամարդու՝ Այգեստան փողոցում գտնվող բնակարանում և կից օժանդակ շինություններում […] ...