13:30 02.05.2019
Մայիսի 1-ին Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ աշխարհի տարբեր երկրներում երթեր են կազմակերպվել: Որոշ երկրներում դրանք խաղաղ են անցել, սակայն բազմաթիվ քաղաքներում էլ մայիսմեկյան ցույցերը վերածվել են ցուցարարների և ոստիկանության միջև բախումների:
Ֆրանսիա
Մայիսմեկյան ամենալուրջ բախումները, թերևս, տեղի են ունեցել Փարիզում, որտեղ երթին մասնակցել է շուրջ 40 հազար ցուցարար: Ակցիայի մասնակիցների շարքում են եղել նաև «դեղին բաճկոնների» շարժման մասնակիցներ, ինչպես նաև դիմակավորված մոտ 2000 ակտիվիստներ, որոնք անկարգություններ են հրահրել: Քաղաքում կարգուկանոնը պահպանելու համար ներգրավվել է շուրջ 7400 ոստիկան: Իրավապահները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել: Ցուցարարներն էլ ոստիկանների ուղղությամբ քարեր և շշեր են նետել: Ավելի քան 250 մարդ ձերբակալվել է: Ֆրանսիայի արհմիությունները հայտնել են, որ հասկանում են ցուցարարների վրդովմունքը, քանի որ անցյալ շաբաթ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթը չի փարատել բարձր հարկերի և վատ կենսապայմանների հետ կապված նրանց մտահոգությունները:
Գերմանիա
Մայիսմեկյան ցույցերի ընթացքում իրավապահների հետ բախումներ են տեղի ունեցել նաև Գերմանիայում: Բեռլինում ձախակողմյան քաղաքական ուժերը ներկայացնող ցուցարարները բողոքել են քաղաքի արևելյան հատվածում ընթացող վերակառուցման դեմ: Որոշ դիմակավորված ցուցարարներ իրենց բողոքն արտահայտել են՝ պատշգամբներում ջահեր վառելով: Կան ձերբակալվածներ:
Հունաստան
Բազմամարդ ցույց է անցկացվել Աթենքում: Այն նույնպես ուղեկցվել է բախումներով: Հույները բողոքել են գործազրկության, ինչպես նաև ցածր աշխատավարձի դեմ:
Իտալիա
Իտալիայի Թուրին քաղաքում ոստիկանությունը միջամտել է այն բանից հետո, երբ բախումներ են սկսվել Իտալիա-Ֆրանսիա տրանսալպյան արագընթաց թունելի կառուցման կողմնակիցների և ընդդիմադիրների միջև: Բախումների ընթացքում 3 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ 1 ոստիկան:
Բելգիա
Աշխատավորների համերաշխության միջազգային օրը անկարգություններ են եղել նաև Բելգիայում: Բրյուսելի փողոցներով անցնելիս ցուցարարները շրջել են շինհրապարակների արգելապատնեշները, ներկ են լցրել ավտոմեքենաների և շենքերի վրա, ինչպես նաև կապիտալիզմի դեմ կոչեր հնչեցրել:
Թուրքիա
Ստամբուլում մի խումբ ցուցարարներ փորձել են երթով գնալ դեպի Թաքսիմի հրապարակ, որտեղ 2012թ.-ից ի վեր արգելվում է մայիսմեկյան ցույցեր իրականացնել: Իրավապահները ձերբակալել են տասնյակ ցուցարարների: Թաքսիմը խորհրդանշական վայր է թուրք ակտիվիստների համար: 1977թ.-ի մայիսմեկյան ցույցերի ընթացքում այդ հրապարակում 34 մարդ է զոհվել:
Ռուսաստան
Իսկ Ռուսաստանում մայիսմեկյան ցույցերի ընթացքում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել, որոնց մեծ մասը՝ Սանկտ Պետերբուրգում: Ցուցարարները, որոնց շարքում եղել են նաև ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու աջակիցներ, կարգախոսեր են հնչեցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և մարզային իշխանությունների դեմ: Ցուցարարները հայտնում են, որ իրավապահները ձերբակալություններ են սկսել այդ կարգախոսերից հետո: Իսկ Սանկտ Պետերբուրգի իշխանությունները հաղորդում են, որ ցուցարարները խախտել են զանգվածային միջոցառումներ իրականացնելու կարգը:
ԱՄՆ-ում կազմակերպված մայիսմեկյան երթերի մասնակիցներն իրենց ուշադրությունը կենտրոնացրել են հիմնականում ներգաղթյալների իրավունքների և աշխատավարձերի բարձրացման վրա:
Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ երթեր են կազմակերպվել նաև Կոլումբիայում, Էկվադորում, Լիբանանում, Հարավային Կորեայում: Դրանք հիմնականում խաղաղ բնույթ են կրել:
13:00 19.04.2025
Պենտագոնը կրճատում է ԱՄՆ զինվորականների թիվը Սիրիայում12:37 19.04.2025
ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասին12:47 19.04.2025
Դատախազների ֆուտբոլի թիմը՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակիչումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի ապրիլի 18-ին, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության խաղադահլիճի տրիբունայից, հետևել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության օրվան նվիրված՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարում հանդես եկող՝ դատախազների ֆուտբոլի թիմի խաղին: Կիսաեզրափակիչ փուլ դուրս եկած Դատախազություն-Քննչական կոմիտե խաղում հաղթել է Դատախազության ֆուտբոլի թիմը՝ 3-1 հաշվով: Եզրափակիչ փուլում դատախազների ֆուտբոլի թիմը […] ...
12:42 19.04.2025
Քրեական ոստիկանները զարգացնում են հմտությունները. ՆԳ նախարարը հետևել է ցուցադրական գործնական պարապմունքինՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 18-ին հետևել է Քրեական ոստիկանության օպերատիվ արձագանքման վարչության ծառայողների տակտիկական պատրաստության գործնական պարապմունքին։ Կրակային պատրաստության, տրանսպորտային միջոցներում ու շինություններում զինված հանցագործների վնասազերծման տարբեր սցենարային իրավիճակներում քրեական ոստիկանները ցուցադրել են մարտավարական բարձր պատրաստվածություն ու մասնագիտական հմտություններ։ Հանցավոր գործողություններին արագ ու արդյունավետ հակազդելու գործընթացում ընդգծվել է օպերատիվ արձագանքման ծառայողների թիմային աշխատանքն ու […] ...
12:37 19.04.2025
ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասինԿորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, առաջացել է լաբորատորիայում և տարածվել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայից արտահոսքի հետևանքով, հայտնել է Սպիտակ տունը։ «Վիրուսն ունի կենսաբանական բնութագիր, որը բնության մեջ չի հայտնաբերվել։ Ուհանում է գտնվում SARS վիրուսների դեմ Չինաստանի առաջատար հետազոտական լաբորատորիան, որն ունի կենսաանվտանգության վատ պայմաններում ֆունկցիոնալ հետազոտություններ իրականացնելու փորձ»,- նշված է վարչակազմի կայքում հրապարակման մեջ։ Այն նաև […] ...
12:25 19.04.2025
ՉԼ ու ԵԼ կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերըՉեմպիոնների լիգայում ու Եվրոպա լիգայում կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը։ Այդ թիմերն են համապատասխանաբար «Լիվերպուլն» ու «Լացիոն»։ Փոխարենը կիսաեզրափակիչներում կխաղան Լիգայի փուլում 2-4 տեղերը զբաղեցրած թիմերը: Ակումբային գլխավոր եվրագավաթի Լիգայի փուլում երկրորդ տեղը զբաղեցրել էր «Բարսելոնան», երրորդը՝ «Արսենալը», չորրորդը՝ «Ինտերը»: Եվրոպա լիգայում համապատասխանաբար հետևյալ պատկերն է՝ […] ...
12:09 19.04.2025
ԱՄՆ-ը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք․ BloombergԱմերիկյան իշխանությունները պատրաստ են Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համաձայնագրի շրջանակներում ճանաչել Ղրիմը որպես ռուսական տարածք։ Այս մասին ուրբաթ հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այս քայլը, նշում է հրատարակությունը, ցույց է տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հրադադարի հասնելու և Ուկրաինայում հակամարտությունը լուծելու ցանկությունը։ Վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Հինգշաբթի օրը Վաշինգտոնը Փարիզում իր դաշնակիցներին […] ...