Մարզերում ԱԺ արտագնա նիստերը ծախս են բյուջեի վրա. Զեյնալյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Մարզերում ԱԺ արտագնա նիստերը ծախս են բյուջեի վրա. Զեյնալյան

13:14 02.05.2019

ՀՀ կառավարությունն այսօր քննարկեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որ ներկայացրել էր ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Օրենքի նախագծով առաջարկվում էր ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում առնվազն մեկ արտագնա նիստ ՀՀ մարզերում գումարելը դարձնել պարտադիր պահանջ և դրանից բխող լրացումներ կատարել Ազգային ժողովի նախագահի և խորհրդի լիազորություններում:

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ դա անհամաչափ բեռ է, ծախս է բյուջեի վրա, կարող է սպառնալիք հանդիսանալ ՀՀ պատգամավորի անվտանգությանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց՝ սա նշանակում է, որ ամեն մարզում պետք է կահավորեն ԱԺ նիստերի համար հարմարեցված դահլիճ, բացի դրանից՝ նիստի ընթացքում պատգամավորները պետք է աշխատելու հնարավորություն ունենան, այսինքն՝ բոլոր մարզերում պետք է աշխատասենյակային պայմաններ ստեղծվեն, աշխատակազմը ևս պետք է տեղափոխվի: Վարչապետը հետաքրքրվեց՝ դա ո՞ւմ հաշվին է լինելու՝ պետությա՞ն, թե՞ պատգամավորների: Զեյնալյանը տեղեկացրեց, որ պետության հաշվին է լինելու:

Փաշինյանն ասաց, որ ԱԺ հանձնաժողովները կարող են գործնականում ամեն շաբաթ նիստերն արտագնա անել, եթե սա հարց է լուծում, նշեց՝ առաջարկի տրամաբանությունը վատը չէ, բայց ամբողջ ԱԺ մասշտաբով անելու համար շատ ժամանակ ու ծախսեր կպահանջվեն: Վարչապետը հայտնեց, որ իրեն հետաքրքրում էր ԱԺ-ն Թբիլիսիից Քութայիսի տեղափոխելու որոշման մասին վրացի գործընկերների կարծիքը, նրանք ասել են, որ իրեն չի արդարացրել այդ քայլը, բարդություններ է առաջացրել: Փաշինյանն ասաց՝ իր ոչ վաղ անցյալի օրինակով կարող է ասել, որ երբ երկու նստավայր է լինում, դա ինքնին խնդիր է ու հարցեր է առաջացնում:

Կառավարությունն անփոփոխ թողեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

15:25 11.04.2025

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

BACK_TO_TOP