Քողարկված արագաչափի օգտագործման շուրջ քննարկումներ չկան. ՃՈ պետի տեղակալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+15.09 oC

Քողարկված արագաչափի օգտագործման շուրջ քննարկումներ չկան. ՃՈ պետի տեղակալ

18:27 30.04.2019

««Արագաչափերի բիզնես» հասկացություն գոյություն ունենալ չի կարող: ՃՈ կողմից օգտագործող ամբողջ գույքը՝ տեսախցիկները, արագաչափերը, ինչպես նաև պարեկային ավտոմոբիլներում տեղադրված սարքավորումները  պետության սեփականությունն են, այլ բան է, որ փողոցներում տեղադրված արագաչափերն ու տեսախցիկները հանձնված են հավատարմագրային կառավարման»,- լրագրողի հարցին ի պատասխան, թե ում է պատկանում արագաչափերի բիզնեսը, պատասխանեց ՀՀ ՃՈ պետի տեղակալ Արման Չիլինգարյանը:

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն էլ ավելացրեց, որ ոստիկանությունը միայն օրենքը կատարողն է:

«Կառավարությունը ժամանակին կնքել է պայմանագիր, որը տեղադրված է նաև Կառավարության կայքում: Պայմանագիրը  ժամանակին պետությունն է կնքել, և կա տոկոսների հարաբերակցություն, թե ինչ գումարի դիմաց են դրանք սպասարկվում: Ոստիկանությունը միայն օրենքը կիրառողն է»,- ասաց Աշոտ Ահարոնյանը:

Ինչ վերաբերում է շարժական՝ քողարկված արագաչափերին, ապա ՃՈ պետի տեղակալը նշեց, որ դրանք կիրառության մեջ դնելու որոշում չկա:

«Շարժական արագաչափերը կիրառվել են որոշ ժամանակ առաջ՝ փորձնական, սակայն համընդհանուր կիրառման մեջ չեն դրվել, իսկ փողոցներում տեղադրված ստատիկ արագաչափերը բոլորի համար տեղադրված են տեսանելի վայրերում և նախազգուշացնող ցուցանակներով: Քողարկված արագաչափ չի օգտագործվում և ներկա պահին դրա օգտագործման շուրջ քննարկումներ չկան»,- ասաց Արման Չիլինգարյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով

16:12 23.11.2024

«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով

«The Voice» վոկալ շոուի աստղ Շարիպ Ումխանովը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով: Այս մասին նա հայտնել է Instagram-ում՝ հրապարակելով նիհարելուց առաջ և հետո արված լուսանկարներ: «Ուղիղ մեկ տարի առաջ ես իմ առջև նպատակ դրեցի. Եվ այսօր վստահաբար կարող եմ ասել, որ այդ առաջադրանքը կատարել եմ»,- գրել է նա։ Ումխանովի խոսքով՝ ինքը չի դիմել բարիատրիկ […] ...

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին

15:54 23.11.2024

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Նոր Հաճնի կամուրջ: Նախարարին ուղեկցել են ՏԿԵ նախարարի տեղակալներ Քրիստինե Ղալեչյանը, Նարեկ Մանուկյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը: Նախարարը ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին: Շինարարը մանրամասն նախարարին ներկայացրել է՝ ինչ է արվել մինչ այսօր, և որ աշխատանքներն են […] ...

ՌԴ-ն ՀԱՊԿ-ի իր գործընկերների հետ կքննարկի հեռահար զինատեսակներով Ռուսաստանին հարվածների թեման

15:40 23.11.2024

ՌԴ-ն ՀԱՊԿ-ի իր գործընկերների հետ կքննարկի հեռահար զինատեսակներով Ռուսաստանին հարվածների թեման

ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ ՌԴ տարածքի խորքին հեռահար հրթիռներ արձակելու հետևանքով ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։ «Առաջիկայում ամենաբարձր մակարդակով կկայանա Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, որտեղ, իհարկե, կլինի այդ հարցը, իսկ Պուտինի՝ Ղազախստան այցի շրջանակներում կքննարկվեն Ուկրաինայի տարածքում ճգնաժամի բոլոր ասպեկտները»,- ասել է գործակալության զրուցակիցը։ ՀԱՊԿ գագաթնաժողովը […] ...

«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիր

15:25 23.11.2024

«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիր

Անդրես Ինյեստայի նախկին ակումբը ՝«Վիսել Կոբեն» նվաճել է 2024 թվականի Ճապոնիայի գավաթը։ Մրցաշարի եզրափակչում Տակայուկի Յոշիդայի թիմը 1-0 հաշվով հաղթել է «Գամբա Օսակային»։ Միակ գոլն իր ակտիվում գրանցել է Տայսեյ Միասիրոն։ Կոբեն ներկայացնող ակումբը երկրորդ անգամ է նվաճել Ճապոնիայի գավաթը (առաջինը՝ 2019)։ Ակումբը նաև մեկական անգամ դարձել է Ճապոնիայի չեմպիոն (2023) և Սուպերգավաթի հաղթող (2020)։ […] ...

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

15:11 23.11.2024

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը կգործուղվեն Մոսկվա: Պատգամավորները Ռուսաստանի Դաշնություն կգործուղվեն նոյեմբերի 25-27-ը՝ մասնակցելու «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին: ...

SHANTNEWS

15:00 23.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP