17:10 30.04.2019
Մայիսի 5-ին ճանապարհային երթևեկության մի շարք փոփոխություններ ուժի մեջ կմտնեն, այդ թվում`այսպես կոչված «վաֆլիները» և խնդրահարույց խաչմերուկներում նորից կգծանշվեն «վաֆլիներով», կդրվեն ճանապարհային նշաններ և խախտողները կտուգանվեն 5000 դրամով: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, ասաց ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանը:
Եգոր Կարապետյանը հիշեցրեց, որ երբ այդ վաֆլիանման գծանշումներն արվել էին, հայտարարություն էր տարածվել, որ դա փորձնական է, որպեսզի վարորդների աչքը տեսնի և սովորի: Այսօր արդեն Ճանապարհային ոստիկանությունը ներկայացրել է մի քանի փոփոխություններ, որոնք ուժի մեջ կմտնեն:
ՃՈ պետի տեղակալ Արման Չիլինգարյանն էլ մանրամասնեց, որ մայիսի 5-ից նաև այլ փոփոխություններ են սպասվում:
«Եթե փորձենք ամենակարևորներն առանձնացել, ապա գիտեք, որ փորձնական եղանակով մոտ մեկ տարի կիրառեցինք նաև ճանապարհային նշանների եղանակով, որ շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկի ներսում գտնվող վարորդն ունի առավելություն ներս մտնողի հանդեպ: Հիմա արդեն կանոնն է փոխվել, և մայիսի 5-ից ՀՀ բոլոր շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկներում, որտեղ չեն լինի տեղադրված հակառակ ճանապարհային նշաններ, որ դրսից մուտք գործողն ունի առավելություն, կանոնի ուժով շրջանաձև երթևեկության մեջ գտնվող վարորդը կունենա առավելություն»,- ասաց նա:
Փոփոխություններ են կատարվելու նաև ճանապարհային նշանների խմբերում, ավելացվելու են հետիոտներին և հեծանիվներին վերաբերող ճանապարհային նշաններ, ինչպես նաև որոշակի ցուցանակներ են ավելացվելու՝ կապված էլեկտրոմոբիլների կիրառման կանոնների հետ՝ նշելու համար դրանց լիցքավորման կայանները, ժամանակավոր ճանապարհային նշանների հետ կապված և այլն:
«Ինչ վերաբերում է քարսիթներին՝ մանկական պահող հարմարանքներին, ապա դրանց հետ կապված դրույթի փոփոխությունը բաժանվել է 2 մասի: Մինչև 7 տարեկանների համար փոխադրումը նախատեսվում է միայն մանկական պահող հարմարանքների միջոցով, իսկ 7-12 տարեկանների դեպքում՝ կախված երեխայի կենսաչափական տվյալներից՝ քաշից և հասակից, կարող է օգտագործվել միայն ամրագոտին և ոչ թե պահող հարմարանքը, ինչպես նախկինում սահմանվում էր»,- ասաց Արման Չիլինգարյանը:
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...