16:53 30.04.2019
2019թ.-ի առաջին եռամսյակում մոտ 88 հազարով քիչ որոշում է կայացվել վարչական տույժ նշանակելու մասին, քան 2018թ.-ի նույն ժամանակահատվածում: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, լրագրողներին ասաց ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանը:
Ամփոփելով 2019թ.-ի առաջին եռամսյակը` ՃՈ պետը ներկայացրել է նաև հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքներն ու արձանագրված պատահարները:
Մասնավորապես՝ Ճանապարհապարեկային ծառայության աշխատակիցների կողմից 2018թ.-ին կայացվել է վարչական տույժ նշանակելու 32 3107 որոշում, ինչը նախորդ տարվա համեմատ ավել է 20 195-ով: Ոչ սթափ վիճակում է եղել 1624 վարորդ, նախորդ տարվա 1346-ի փոխարեն, հողմապակիները մգեցված կամ թաղանթապատված վարելու համար վարչական տույժ է նշանակվել 4272 դեպքում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2959-ի փոխարեն: Առանց համարանիշի կեղծված կամ փոխարինված համարանիշերով մեքենան վարելու համար վարչական տույժ է նշանակվել 107 դեպքում՝ նախորդ տարվա 56-ի փոխարեն:
«Նվազ նշանակություն ունեցող խախտման համար կիրառվել է նախազգուշացում` 48 514 դեպքում, ինչը նախորդ տարվա համեմատ ավել է 23 398-ով: Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 4413 տրանսպորտային միջոց, որից 2501-ը՝ Երևանում: Հաշվետու ժամանակահատվածում կատարվել է տրանսպորտային միջոցի հաշվառման 48 252 գործողություն: Տրվել է 16 573 վարորդական վկայական: Թեժ գծին ստացվել է 28 067 զանգ, ինչը նախորդ տարվա համեմատ 2645-ով ավել է»,- ասաց Եգոր Կարապետյանը:
2019թ․-ի առաջին եռամսյակում գրանցվել է 937 ՃՏՊ՝ նախորդ տարվա 768-ի փոխարեն, այսինքն` ՃՏՊ-ների թիվն ավելացել է 169-ով, ինչի հետևանքով 2019թ.-ի առաջին եռամսյակում զոհերի թիվը նվազել է 12-ով: 2018թ.-ին գրանցվել է 75, իսկ 2019թ.-ին՝ 63 զոհ, վիրավորների թիվն աճել է 276-ով:
ՃՏՊ ծանրության գործակիցը նախորդ տարի 6.2 էր, այս տարի՝ 4.3:
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...