16:30 30.04.2019
ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկիեն Վրաստան է ժամանել ապրիլի 28-ին: Նրա այցը Վրաստան առնչվում է այդ երկրի ԵԽԽՎ անդամակցության 20-ամյակին: Այդ առիթով այսօր Վրաստանի խորհրդարանում տեղի է ունենալու հոբելյանական նիստ: Հանդիսավոր նիստի ժամանակ սպասվում են Վրաստանի նախագահի, վարչապետի, խորհրդարանի խոսնակի, ինչպես նաև ԵԽԽՎ նախագահի հանդիսավոր ելույթները:
Մինչ այդ, Լիլիան Մորի Պասկիեն հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Մամուկա Բախտաձեի, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հետ: Այցելել է սահմանային Ծերովանի և Օձիսի գյուղեր:
Վրաստանի Առաջին ալիքին տված բացառիկ հարցազրույցում Պասկիեն հայտարարել է. «Մենք չենք հանդուրժելու բռնազավթումը, Աբխազիան և Հարավային Օսիան Վրաստանի անբաժան մասն են»: Նա խոսել է նաև Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների բռնազավթման վերաբերյալ Եվրոպայի խորհրդի դիրքորոշման մասին և ընդգծել այն ծանր իրավիճակը, որն ստեղծված է բռնազավթված տարածքներում:
Պասկիեն նաև նշել է, որ Ռուսաստանը 2014 թվականին՝ Ղրիմի բռնազավթումից հետո, զրկվել է ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից, թեև վերջին տարիներին փորձում են վերականգնել այդ իրավունքը:
«Այդ հիմնախնդրի պատճառով չեն լուծվում բազմաթիվ հարցեր: Փաստ է, որ իրավիճակը պետք է բարելավվի: Դա մնում է հիմնական մարտահրավերը, սակայն մենք աշխատում ենք: Կարծում եմ, որ այժմ պետք է քննարկել պատժամիջոցների հարցը»,- ասել է Մորի Պասկիեն:
18:27 09.04.2025
Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունըՄայիսի 7-11-ը Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որին կմասնակցեն շուրջ 54 երկրի ավելի քան 1000 մարզիկ և պատվիրակ: Եվրոպայի 60-րդ առաջնությունը տեղի կունենա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում. մրցաշարն անցկացվում է պետական աջակցությամբ: Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանի խոսքով՝ առաջնության շրջանակում Երևանում կանցկացվի նաև Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի ընտրական համաժողովը: «Պատրաստ […] ...
18:19 09.04.2025
ՏԿԵ նախարարը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Արկադի Չերչինյանին։ Արկադի Չերչինյանը հիմնադրամի գործադիր տնօրեն է ընտրվել ապրիլի 8-ին տեղի ունեցած «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում։ Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել հիմնադրամի նախկին ղեկավար Արմեն Զոհրաբյանին կատարած աշխատանքի համար, այնուհետև շնորհավորել է Արկադի Չերչինյանին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։ Չերչինյանը […] ...
18:12 09.04.2025
ԿԸՀ արտահերթ նիստում Վիլեն Գաբրիելյանի մանդատը տրվել է Արտյոմ ՄեհրաբյանինԿենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 8-ին ստացել է Ազգային Ժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին ԱԺ նախագահի արձանագրությունը։ Հանձնաժողովն ապրիլի 9-ի արտահերթ նիստում արձանագրել է, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրամադրվել է կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասին հերթական հաջորդ թեկնածու Արտյոմ Ղուկասի Մեհրաբյանին։ Մինչ […] ...
18:06 09.04.2025
Հայաստանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժությունԱպրիլի 9-10-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժություն: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը զորավարժությունն անցկացնելու է Հայաստանի տարածքում, ԻԻՀ ԶՈՒ ստորաբաժանումը՝ Իրանի տարածքում: Զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ: ...
17:54 09.04.2025
Հայկ Կոնջորյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանինՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն Ազգային ժողովում ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպան Միքայել Մավրոսին: Որպես Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ` Հայկ Կոնջորյանը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ միջխորհրդարանական համագործակցությունը: Քննարկվել են առաջիկա ծրագրերի եւ գործակցության հեռանկարները: Դեսպանը կարեւորել է Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ առկա բազմաշերտ ու խոր համագործակցության մակարդակը եւ այն զարգացնելու […] ...