2019-ի առաջին եռամսյակում ՔԿ մարմինների կողմից նա­խա­պատրաստվել է կոռուպցիոն բնույթի 54 նյութ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+12.09 oC

2019-ի առաջին եռամսյակում ՔԿ մարմինների կողմից նա­խա­պատրաստվել է կոռուպցիոն բնույթի 54 նյութ

12:06 30.04.2019

ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են 2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ ՔԿ տարբեր ստորաբաժանումների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության ընթացքի և արդյունքների վիճակագրական տվյալները:

2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ  քննչական կոմիտեի մարմինների կողմից նա­խա­պատրաստվել է կոռուպցիոն բնույթի 54 նյութ:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի իրավասու մարմինների վարույթում է գտնվել 720 քրեական գործ,  որից 207-ը վարույթ է ընդունվել 2019 թվականի ընթացքում, իսկ 513-ը եղել են վարույթում գտնվող տարվա սկզբին անավարտ մնացած քրեական գործեր:

720 կոռուպցիոն բնույթի քրեական գոր­ծե­րից.

36-ը վերաբերվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով նախատեսված խարդախությանը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով

235-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով նախատեսված յուրացմանը կամ վատնմանը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,

2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածով նախատեսված խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելուն, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,

6-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածով նախատեսված առևտրային կաշառքին,

33-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածով նախատեսված առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելուն,

137-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն,

17-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական լիազորությունները անցնելուն,

52-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով նախատեսված կաշառք ստանալուն,

36-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածով նախատեսված պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալուն,

4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.2-րդ հոդվածով նախատեսված իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելուն,

12-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածով նախատեսված կաշառք տալուն,

1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312.1-րդ հոդվածով նախատեսված պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալուն,

4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածով նախատեսված կաշառքի միջնորդությանը, 55-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական կեղծիքին,

7-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315.2-րդ հոդվածով նախատեսված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթմանը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելուն,

1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածով նախատեսված ապացույցները կեղծելուն, 5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածով նախատեսված դատական ակտը դիտավորությամբ չկատարելուն,

59-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածով նախատեսված իշխանությունը չարաշահելուն, իշխանազանցությանը կամ իշխանության անգործությանը,

18-ը՝ ՀՀ գլխավոր դատախազի 19.01.2017 թվականի թիվ 3 հրամանի 2-րդ կետով հաստատված ցանկի 2-րդ կետով նախատեսված կոռուպցիոն այլ հանցագործություններ են:

Ավարտվել են կոռուպցիոն բնույթի 107 քրեական գործ, 82 քրեական գործի վարույթ կարճվել է, որից 49-ը` արդարացման հիմ­քով, 33-ը` ոչ արդարացման հիմքով:

Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 25 քրեական գործ:

Կասեցվել է 5 քրեական գործով վարույթ, որից 3-ը` անձը հայտնի չլինելու հիմքով, 2-ը՝ անձի հետախուզման մեջ գտնվելու հիմքով:

Ըստ ենթակայության են ուղարկվել 14 քրեական գործեր: Միացվել է 41 քրեական գործերի վարույթ:

Քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 445 անձ: Նշված անձանցից  42-ը ձերբակալվել են , իսկ 29 անձ ազատվել է արգելանքից:

Որպես մեղադրյալ ներգրավվել են 364 անձ: Մեղադրանք է առաջադրվել 347 անձի:

26 անձի վերաբերյալ կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան, որոնցից  8-ը մերժվել է, 18-ը բավարարվել, որից 9-ի նկատմամբ կիրառվել է գրավ:

36 մեղադրյալի պաշտոնավարումը դադարեցվել է:Կալանքից ազատվել է 4 մեղադրյալ , որոնցից  1-ը՝ դատախազի որոշմամբ, 3-ը՝ դատարանի:

Արդարացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել է 26 անձի ,, իսկ ոչ արդարացման հիմքով՝ 67 անձի:

1  անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումը վերացվել է դատախազի կողմից:

Դատի է տրվել 68 անձ , որոնցից  1-ը գտնվել է կալանքի տակ:

Քրեական հետապնդման ենթարկված պաշտոնատար անձինք այդ կոռուպցիոն հանցագործությունները կատարել են հետևյալ ոլորտներում.

 

  • Առողջապահության – 12 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մաս 1-ին կետ, 179-րդ հոդվածի 2-րդ մաս 1-ին, 179-րդ հոդվածի 2-րդ մաս 1-ին կետ, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 214-րդ հոդվածի 2-րդ մաս, 308-րդ հոդվածի 1-ին մաս, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ, 325-րդ հոդվածի 2-րդ մաս (15 անձ՝ պոլիկլինիկայի տնօրեն, բժշկական կենտրոնի տնօրեն,  բժիշկ-վարակաբան)
  • Կրթության – 27 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին կետ, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 2-րդ կետ, 205 հոդվածով, 311-րդ հոդվածի 1-ին մաս, 3-րդ կետ, 308-րդ հոդվածի 1-ին մաս, 314-րդ հոդվածի 1-ին մաս, (30անձ՝ ինստիտուտի տնօրեն,  դպրոցի տնօրեն, դպրոցի հաշվապահ, համալսարանի ռեկտոր, պրոռեկտոր, քոլեջի տնօրեն, մանկապարտեզի տնօրեն, փոխտնօրեն)
  • Սոցիալական ապահովության – 14 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 311.1-րդ հոդվածի 1-ին մաս, 311.1-րդ հոդվածի 1-ին մաս, 312.1-րդ հոդվածի 1-ին մաս և 2-րդ մաս, 325-րդ հոդվածի 2-րդ մաս, (30 անձ՝ փոստային բաժանմունքի ավագ մասնագետ, սոցիալական ապահովության ծառայության բաժնի պետ, սոցիալական ծառայության մասնագետ, ավագ մասնագետ, ՀՀ ՊՆ ԶՍՊՎ սոցիալական օգնությունների կազմակերպման և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության բաժանմունքի պետ-1),
  • էներգետիկայի և բնական պաշարների -1 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  308-րդ հոդվածի 2-րդ մաս, 314-րդ հոդվածի 1-ին մաս (1 անձ՝ պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ),
  • Տեղական ինքնակառավարման – 45 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետ, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին և 2-րդ կետ, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 308-րդ հոդվածի 1-ին մաս, 308-րդ հոդվածի 2-րդ մաս, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ, 314-րդ հոդվածի 1-ին մաս, 315.2-րդ հոդված, 314-րդ հոդվածի 1-ին մաս, 315-րդ հոդվածի 1-ին մաս, 325-րդ հոդվածի 1-ին մաս (59 անձ՝ քաղաքապետ, համայնքային մասնագետ-տնտեսվար, համայնքի ղեկավար, համայնքի ղեկավարի տեղակալ, համայնքի գանձապահ, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանական վարչության բաժնի պետ, կոմունալ ծառայության տնօրեն, համայնքի ղեկավարի տեղակալ, քաղաքապետարանի բաժնի առաջատար մասնագետ),
  • Զինվորական – 31 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդված, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդված, 375-րդ հոդվածով (75 անձ՝ ՀՀ, զորամասի հրամանատար, դասակի հրամանատար, ջոկի հրամանատար, վաշտի հրամանատար, ծառայության պետ, գումարտակի շտաբի պետ, գումարտակի հրամանատար, սպառազինության գծով տեղակալ, զորամասի հրամանատարի տեղակալ, զորամասի շտաբի պետ, ավտոմոբիլային ծառայության պետ, զորակոչային բաժանմունքի պետ, ՎՔՆ ծառայության պետ, զորամասի շարային համալրման բաժանմունքի պետ, դիվիզիոնի հրամանատար, գումարտակի հրամանատարի տեղակալ, պահեստապետ, արտադրամասի պետ, ծառայության պետ, բաժնի հերթապահ, պահեստի պետ, զինկոմիսար, բժիշկ, ԲԿ-ի բաժնի վարիչ, ավտոծառայության պետ, ծառայության գծով տեղակալ, ճաշարանի պետ, ԿՇ ծառայության պետ, ՎՔՆ պահեստի պետ, գաղտնի մասի գործավար, զորամասի սպա),
  • Այլ ոլորտներում – 67 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ, 214-րդ հոդվածի 1-ին մաս, 2-րդ մաս, 308-րդ հոդվածի 1-ին մաս, 308-րդ հոդվածի 2-րդ մաս, 311-րդ հոդվածի 1-ին մաս, 312-րդ հոդվածի 1-ին մաս, 314-րդ հոդվածի 1-ին մաս, 315-րդ հոդվածի 2-րդ մաս, 325-րդ հոդվածի 1-ին մաս, 2-րդ մաս, 325-րդ հոդվածի 2-րդ մաս (75 անձ՝ գրադարանի տնօրեն, վարկային մասնագետ, զբաղվածության գործակալության աշխատակից, անտառապետ, անտառապահ, ինժեներ, պահեստապետ, մշակույթի տան տնօրեն, բանկի կառավարիչ, բանկի կառավարիչի տեղակալ, ՍՊԸ գործադիր տնօրեն, գլխավոր մասնագետ, ՍՊԸ տնօրեն):
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը Բլեդի ռազմավարական համաժողովի վարչության պետի հետ

23:32 07.04.2025

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը Բլեդի ռազմավարական համաժողովի վարչության պետի հետ

Ապրիլի 7-ին աշխատանքային այցով Սլովենիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Բլեդի ռազմավարական համաժողովի վարչության պետ Պետեր Գրկի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձ են կատարել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին: Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, կիսվել են համաժողովների կազմակերպման փորձով, ինչպես […] ...

​Սևանա լճի մակարդակը մարտի 31-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով

23:26 07.04.2025

​Սևանա լճի մակարդակը մարտի 31-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 31-ից ապրիլի 6-ը (2025թ․): ​Սևանա լճի մակարդակը 2025 թվականի մարտի 31-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.41 մ (06.04.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 16 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 2 սմ-ով։ Արփա-Սևան […] ...

Մայրության և գեղեցկության տոնը Պետական եկամուտների կոմիտեում

23:14 07.04.2025

Մայրության և գեղեցկության տոնը Պետական եկամուտների կոմիտեում

Ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության օրը, Պետական եկամուտների կոմիտեի կենտրոնական և տարածքային բոլոր ստորաբաժանումներում տոնական տրամադրություն էր։ Օրվա առթիվ Կոմիտեի վարչական շենքի կին աշխատակիցներին շնորհավորել է անձամբ ՊԵԿ նախագահ էդուարդ Հակոբյանը՝ երախտագիտություն հայտնելով նրանց նվիրվածության և մասնագիտական բարձր պատասխանատվության համար։ Շնորհավորանքներից և բարեմաղթանքներից անմասն չեն մնացել նաև Կոմիտեի տարածքային և մարզային ստորաբաժանումներում աշխատող կանայք․ նրանց […] ...

Երևանում հրդեհ է բռնկվել «Kia Forte»-ում. տnւժածներ չկան

23:03 07.04.2025

Երևանում հրդեհ է բռնկվել «Kia Forte»-ում. տnւժածներ չկան

Ապրիլի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում դեռևս անհայտ հանգամանքներում Զաքյան փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Մինչ ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել է վարորդը՝ Երևանի բնակիչ 56-ամյա Հ. Ս.-ն, ապա […] ...

ԵԱ. Ըմբիշ Արման Անդրեասյանը հաղթեց կիսաեզրափակչում և կպայքարի կրկնակի չեմպիոնության համար

22:53 07.04.2025

ԵԱ. Ըմբիշ Արման Անդրեասյանը հաղթեց կիսաեզրափակչում և կպայքարի կրկնակի չեմպիոնության համար

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, գործող չեմպիոն Արման Անդրեասյանը (70 կգ) երկրորդ տարին անընդմեջ դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: 25-ամյա ըմբիշը կիսաեզրափակիչում 3:1 հաշվով առավելության հասավ վրացի Ակակի Կեմերտելիձեի նկատմամբ։ Եզրափակիչը կկայանա վաղը՝ ապրիլի 8-ին։ Անդրեասյանի մրցակիցը կլինի Ռուսաստանի ներկայացուցիչ Դավիթ Բաևը (UWW)։ ...

Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

22:42 07.04.2025

Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի պլանային աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 10-ին ժամը 09.00-ից մինչև ապրիլի 11-ը ժամը 21.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյան և Իսակով փողոցների, նրբանցքների ու փակուղիների ջրամատակարարումը: ...

BACK_TO_TOP