Սուտ մատնության երեք դեպք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
--2.91 oC

Սուտ մատնության երեք դեպք

16:01 19.09.2017

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նոր քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հատկանիշներով: Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են ծանր հանցագործությունների կատարման` խոշտանգման ու քրեական գործով ապացույցներ կեղծելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:

Այսպես, քրեական գործերից մեկը հարուցվել է սպանության փորձի փաստով ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով վկա Արամ Ղուկասյանի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ: Ա. Ղուկասյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, դատարանում հրաժարվել է իր նախաքննական ցուցմունքից և հայտնել, որ ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչներ Թաթուլ Մանթաշյանը, Ռուստամ Ամիրխանյանը և մի շարք այլ ոստիկաններ տևական ժամանակով իրեն ապօրինի պահել են ոստիկանության նշված բաժնում և խոշտանգել, որի պատճառով առանց կարդալու ստորագրել է հարցաքննության արձանագրությունը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների, այդ թվում` հարցաքննված անձանց ցուցմունքներով հերքվել են Ա. Ղուկասյանի հաղորդած տեղեկությունները: Ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ վերջինս, նախաքննական մարմնին գիտակցաբար սուտ տեղեկություններ է հայտնել ոստիկանների կողմից իրեն խոշտանգելու վերաբերյալ: Ա. Ղուկասյանի կողմից ծանր հանցագործության` խոշտանգման վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Եվս մեկ քրեական գործ էլ հարուցվել է ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով տուժող Սերգեյ Միքայելյանի կողմից ծանր հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու փաստով: Վերջինս ՀՀ քննչական կոմիտեի քննիչ Սմբատ Սաղաթելյանին  հանիրավի մեղադրել է քրեական գործով ապացույց կեղծելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ: Մասնավորապես, Ս. Միքայելյանը Հատուկ քննչական ծառայությանը հայտնել է, որ հարցաքննության արձանագրության համապատասխան էջերին դրված ստորագրություններն իրենը չեն, և Տավուշի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործով ինքը երբևէ չի հարցաքննվել և  որևէ ցուցմունք չի տվել:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների, այդ թվում` դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացությամբ հիմնավորվել է, որ Ս. Միքայելյանն ակնհայտ սուտ տեղեկություններ է հաղորդել նախաքննական մարմնին: Մասնավորապես, պարզվել է, որ արձանագրությունում դրված ստորագրությունները պատկանում են հենց իրեն:

Մյուս քրեական գործն էլ հարուցվել է դատարանում քննվող քրեական գործով վկա Հայկ Ղուկասյանի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ: Այսպես, Հ. Ղուկասյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ՀՀ ՔԿ քննիչներ Վարդան Կարապետյանին ու Ռուբեն Մարտիկյանին մեղադրել է իրենց վարույթում գտնվող քրեական գործով ապացույց կեղծելու և պաշտոնեական կեղծիք կատարելու, իսկ ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցներին` խոշտանգում կատարելու մեջ. մասնավորապես, Հ. Ղուկասյանը հայտնել է, որ քննիչները հարցաքննության արձանագրությունում ներառել են իր կողմից չհայտնած տեղեկություններ, ինչպես նաև իրականությանը չհամապատասխանող գրառումներ կատարել հարցաքննության օրվա և ժամի մասին: Բացի այդ, հայտնել է, որ ոստիկանության Դիլիջանի բաժնի մի խումբ աշխատակիցներ խոշտանգել են իրեն:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ հերքվել են Հ. Ղուկասյանի հաղորդած տեղեկությունները: Հիմնավորվել է, որ վերջինս նախաքննական մարմնին գիտակցաբար սուտ տեղեկություններ է հայտնել քննիչների և ոստիկանների կողմից ծանր հանցագործություններ կատարելու վերաբերյալ: Սուտ մատնության հիշյալ դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չինացի միլիոնատերը պատմել է, թե ինչով է 6,2 միլիոն դոլարով գնված բանանը տարբերվում մյուսներից

00:00 30.11.2024

Չինացի միլիոնատերը պատմել է, թե ինչով է 6,2 միլիոն դոլարով գնված բանանը տարբերվում մյուսներից

TRON բլոկչեյն պլատֆորմի ստեղծող Ջասթին Սունը կերել է 6,2 մլն դոլարով գնած բանանը, որը ամրացված է եղել պատին: Հատուկ կազմակերպված ասուլիսի ժամանակ երևում է, թե ինչպես է 34-ամյա Ջասթին Սունը պատից պոկում ժապավենով ամրացված բանանը, մաքրում այն ​​և ուտում։ Լրագրողների այն հարցին, թե ի՞նչ համ ունի միրգը, ձեռնարկատերը պատասխանել է, որ այն շատ ավելի համեղ […] ...

Ո՞վ է ՉԼ 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստը

23:55 29.11.2024

Ո՞վ է ՉԼ 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստը

Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ 21-ամյա ֆուտբոլիստն ավստրիական «ՌԲ Զալցբուրգի» դեմ խաղում (5-0) դարձել է երկու գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։ ...

Չադը խզել է Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագիրը

23:50 29.11.2024

Չադը խզել է Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագիրը

Չադի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության պայմանագրի դադարեցման մասին, հայտնում է Associated Press-ը։ Չադի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբդերաման Կուլամալլայի խոսքով՝ համաձայնագրի խզման որոշումը երկրին թույլ կտա վերանայել ռազմավարական համագործակցությունը՝ հիմնված ազգային շահերի վրա։ Հայտարարության մեջ չի նշվում, թե երբ պետք է լքեն երկիրը Չադում տեղակայված մոտ 1000 ֆրանսիացի զինվորականները: Փարիզը դեռ […] ...

ԱՄՆ-ն ավիակիր է ուղարկել Հարավչինական ծով՝ տարածաշրջանում Չինաստանի հետ լարվածության ֆոնին

23:45 29.11.2024

ԱՄՆ-ն ավիակիր է ուղարկել Հարավչինական ծով՝ տարածաշրջանում Չինաստանի հետ լարվածության ֆոնին

ԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածային խումբը՝ միջուկային էներգիայով աշխատող USS Abraham Lincoln ավիակիրի գլխավորությամբ, մտել է Հարավչինական ծով։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ռազմածովային ինստիտուտի տեղեկատվական ծառայությունը։ Վաշինգտոնի խոսքով՝ ամերիկյան ռազմանավերի այցելությունները Հարավչինական ծով ուղղված են միջազգային իրավունքի և տարածաշրջանում նավագնացության ազատության ապահովմանը։ «Մենք շատ անհանգստացած ենք Հարավ-չինական ծովում չինական վտանգավոր և անօրինական գործունեության աճով, որը […] ...

Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկի դոպինգ թեստ արդյունքը դրական է եղել

23:40 29.11.2024

Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկի դոպինգ թեստ արդյունքը դրական է եղել

Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկի դոպինգ թեստ արդյունքը դրական է եղել, հայտնում է Թենիսի էթիկայի միջազգային գործակալության (ITIA) պաշտոնական կայքը։ Ըստ աղբյուրի` լեհ թենիսիստուհին թեստը հանձնել է 2024 թ. օգոստոսի 12-ին։ Նրա օրգանիզմում հայտնաբերվել է տրիմետազիդին։ Անկախ հետաքննությունը պարզել է, որ Շվյոնտեկի օրգանիզմում տրիմետազիդինի առկայությունը պայմանավորված է մելատոնինով, որը նա ընդունել է քնի հետ կապված […] ...

Իսրայելը 14 ամսում ոչնչացրել է «Հըզբոլլահի» մոտ 3 հազար մարտիկ

23:35 29.11.2024

Իսրայելը 14 ամսում ոչնչացրել է «Հըզբոլլահի» մոտ 3 հազար մարտիկ

«Հըզբոլլահի» հետ 14 ամիս շարունակվող ռազմական գործողությունների ընթացքում իսրայելական զինվորականները հարձակվել են այս շարժման ավելի քան 12,5 հազար օբյեկտների վրա, ուրբաթ հաղորդում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի վիճակագրությունը։ Մասնավորապես, հարձակման են ենթարկվել 1,6 հազար հրամանատարական կետ և հազար զենքի պահեստ։ Զինվորականները նաև 100-ից ավելի հատուկ գործողություններ են իրականացրել։ Պաշտպանության բանակում «Հեզբոլլահի» […] ...

BACK_TO_TOP