Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումներ Բուլղարիայում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+7.09 oC

Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումներ Բուլղարիայում

01:00 30.04.2019

Ապրիլի 23-24-ը Բուլղարիայում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ:

Ապրիլի 24-ին Սոֆիայի հայկական կազմակերպությունների համադրիչ խորհրդի նախաձեռնությամբ և ՀՀ դեսպանության մասնակցությամբ, կազմակերպվեց ծաղկեպսակների և ծաղիկների զետեղման արարողություն մայրաքաղաքի կենտրոնական գերեզմանատան հայկական հատվածում տեղադրված՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի մոտ: Արարողությանը մասնակցեց Բուլղարիայի կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչը:

Նույն օրը Սոֆիայի «Երևան» պուրակում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձան-խաչքարի մոտ անցկացվեց ոգեկոչման արարողություն, որին մասնակցեցին հայ համայնքի և բուլղար հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ և մտավորականներ, ԲՀ նախկին և գործող քաղաքական գործիչներ, պատգամավորներ:

Դեսպանության կողմից թարգմանաբար ընթերցվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:

Աղոթքից և ելույթներից հետո բուլղարահայ համայնքի ներկայացուցիչներն ու ՀԲԸՄ Սոֆիայի մասնաճյուղի կիրակնօրյա դպրոցի սաները հայերեն և բուլղարերեն լեզուներով կարդացին օրվա խորհրդին նվիրված բանաստեղծություններ, իսկ «Նաիրի» պարային համույթը հանդես եկավ հայկական ժողովրդական պարի կատարմամբ:

Մասնակիցները հուշարձան-խաչքարի մոտ զետեղեցին ծաղկեպսակներ և ծաղիկներ: Միջոցառումը հեռարձակվեց բուլղարական «СКАТ» հեռուստաընկերության կողմից:

Ապրիլի 24-ին և 25-ին ԲՀ ԳԱԱ Տիեզերական հետազոտությունների տեխնոլոգիաների ինստիտուտի աշխատակից, տեխնիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, 31 արտոնագրված հայտնագործությունների հեղինակ Գարո Մարդիրոսյանը, պրոֆեսոր Բ. Կոլևը և Սոֆիայում հրատարակվող՝ «Երևան» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վարդանուշ Թոփակբաշյանն օրվա առիթով հարցազրույցներ տվեցին բուլղարական «БНТ» ազգային, «Азът» և մի շարք այլ հեռուստակայաններին:

Ապրիլի 24-ին ԲՀ խորհրդարանի հերթական նստաշրջանի ընթացքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ելույթով հանդես եկավ ԲՀ իշխող կոալիցիայի անդամ՝ ծայրահեղական «Միավորված հայրենասերներ» խմբավորության համանախագահ, «НФСБ» ազգայնական կուսակցության հիմնադիր և առաջնորդ, ԲՀ կառավարությանն առընթեր էթնիկական և ինտեգրացման հարցերի ազգային խորհրդի նախագահ Վալերի Սիմեոնովը՝ առաջարկելով մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Արձագանքելով առաջարկությանը, ԲՀ խորհրդարանի նախագահ Ցվետա Կարայանչևան նշեց, որ առաջարկությունը հնարավոր չի ընդունել, քանի որ այն, գործող ընթացակարգի համաձայն, չի գրանցվել նախապես: Խորհրդարանի նախագահն այնուհետև հավելեց. «Մենք բոլորս գլուխներս խոնարհում ենք Հայոց ցեղասպանության զոհերի առջև» :

Ապրիլի 23-ին և 24-ին Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներ անցկացվեցին նաև Բուլղարիայի հայաշատ այլ բնակավայրերում:

Ապրիլի 24-ին հիշատակի երթ անցկացվեց Պլովդիվի «Ստեֆան Ստամբոլով» հրապարակից դեպի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի, որի բակում կազմակերպվեց հիշատակի միջոցառում և ընթերցվեց հայտարարություն՝ ուղղված Թուրքիային՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով: Քաղաքի հրապարակներից մեկում բարեգործական նպատակներով կազմակերպվեց արյան հանձնում:

Ապրիլի 23-ին ավանդական ջահերով երթ անցկացվեց Բուրգասի «Տրոյկա» հրապարակից դեպի Սուրբ Խաչ հայկական եկեղեցի, որի բակում կազմակերպվեց ոգեկոչման արարողություն: Հաջորդ օրը քաղաքի տիկնիկային թատրոնում Բուրգասի և Պլովդիվի հայկական ստեղծագործական խմբերի մասնակցությամբ ցուցադրվեց բեմականացված ներկայացում՝ նվիրված զոհերի հիշատակին: Բուրգասում կայացած միջոցառումներին մասնակցեց Բուլղարիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար, ԲՀ խորհրդարանի պատգամավոր Նիկոլայ Թիշևը: Նույն օրը ջահերով երթ անցկացվեց նաև Վառնայի կենտրոնում գտնվող հայկական հուշարձանից դեպի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցի, որի բակում հաջորդ օրը կազմակերպվեց ոգեկոչման արարողություն:

Ապրիլի 23-ին և 24-ին Բուլղարիայի բոլոր հայկական եկեղեցիներում մատուցվեցին Սուրբ պատարագներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

Լարսը փակ է բեռնատարների համար

23:59 17.04.2025

Լարսը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար: ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 17.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

23:48 17.04.2025

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

Միացյալ Նահանգները չի շտապում հարձակվել Իրանի վրա՝ Թեհրանի զարգացող միջուկային ծրագրի պատճառով։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրան խնդրեցին մեկնաբանել Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու հնարավորությունը։ «Ես չէի ասի, որ մերժել եմ այս տարբերակը։ Ես չեմ շտապում դա անել, քանի որ կարծում եմ, որ Իրանն ունի հնարավորություն ստեղծելու […] ...

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

23:43 17.04.2025

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

Ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Սարգիս Խ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մոհարամ Ս․-ի վարած «Scania» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։ Վթարի փաստով […] ...

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

23:34 17.04.2025

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

Ուրախ էի կրկին այցելել Սյունիք և ծանոթանալ նրա հարուստ մշակույթին ու պատմությանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալահերը։ «Ոգեշնչող է տեսնել այն կարևոր աշխատանքը, որ կատարում են տեղական իշխանությունները և քաղաքացիական հասարակությունը, հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի»,- գրել է նա: Մեկ այլ […] ...

BACK_TO_TOP