22:10 29.04.2019
Ազգային ժողովի «Իմ քայլը» իշխանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանն այսօր մեկնաբանեցին ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի մասնակցությամբ միջադեպը։ Գաբրիելյանը չբացառեց ԱԺ էթիկայի հանձնաժողովի բացումն ու այս հարցի քննարկումը, բայց պնդեց, որ դեռ վաղ է դրա համար։
Գաբրիելյանի խոսքով՝ առաջիկա օրերին գուցե Բագրատյանն էլ հանդես գա հրապարակային խոսքով ու ներողություն խնդրի կամ այլ հայտարարություն անի, և ըստ դրա պարզ կլինի՝ Էթիկայի հանձնաժողովում նման քննարկման կարիք կա, թե ոչ։ Պատգամավորն ասաց, որ դեռ չի խոսել Բագրատյանի հետ, չգիտի նրա դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ։
Մակունցն իր հերթին ասաց, որ իրենք եղելությունից տեղյակ են միայն լրատվամիջոցների հրապարակումների, տեսանյութերի հիման վրա։ Խմբակցության ղեկավարի խոսքով՝ միջադեպն ինքնին տհաճ է, բայց ոստիկանությունը պետք է պարզի փաստերը։ Իսկ թե միջադեպի մասնակից փոխմարզպետն իրենց պատմել է եղելությունը, թե ոչ, Մակունցը չասաց։
Խմբակցության ղեկավարն ասաց, որ Ազգային ժողովի ղեկավար Արարատ Միրզոյանն առաջիկայում հանդես կգա սրա վերաբերյալ հայտարարությամբ։
12:14 10.04.2025
Քննարկվել է սպորտի ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մարզական ֆեդերացիաների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել սպորտի ոլորտի 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծի քննարկումը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ներկայության համար և պատրաստակամություն հայտնել ներդնելու ջանքեր՝ համատեղ աշխատանքով նպաստելու ոլորտի զարգացմանը: […] ...
12:05 10.04.2025
Սալահը մոտ է «Լիվերպուլի» հետ նոր պայմանագիր կնքելուն«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մոտ է ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն, հայտնում է The Atheltic-ը։ Նրա հետ բանակցություններում ակումբի ղեկավարները առաջընթաց են գրանցել։ Նոր պայմանագիրը, ամենայն հավանականությամբ, կլինի 2 տարով։ Սալահի գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև այս տարվա հուլիսի 1-ը։ ...
11:57 10.04.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է վառելիքի ներկրմամբ զբաղվող ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանից բռնագանձել 14 անշարժ գույք, 59 միլիոն դրամՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ վառելիքի ներկրմամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 14 անշարժ գույք, որից 10-ը՝ Երևանում, 4-ը՝ մարզերում. Երևանում գտնվող […] ...
11:53 10.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 9-10-ըԲացահայտվել է 113 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության և հոգեկան ներգործության, 4 դեպք՝ խուլիգանության, 3 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 2-ական դեպք՝ աշխատանքի պաշտպանության […] ...
11:46 10.04.2025
Լևանդովսկիի ռեկորդը Չեմպիոնների լիգայում4 անպատասխան գնդակ է ուղարկել Դորտմունդի «Բորուսիայի» դարպասը: Կատալոնական թիմի կազմում դուբլ է ձևակերպել Ռոբերտ Լևանդովսկին, իսկ Ռաֆինյան աչքի է ընկել գոլով ու 2 ասիստով: «Բարսելոնայի» հարձակվող Լևանդովսկին պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը գլխավոր եվրագավաթի մեկ մրցաշրջանում երկնիշ թվով գոլ է խփել 3 տարբեր թիմերի կազմում, հայտնում է Opta-ն: Լեհ հարձակվողն այս մրցաշրջանում աչքի […] ...