12:02 29.04.2019
«2019թ-ի ապրիլի 1-ի դրությամբ ՔԿՀ-ներում պահվում է 2287 անձ, ինչը 1248-ով պակաս է 2018թ նույն ժամանակահատվածի համեմատ: Նրանցից 985-ը կալանավորված անձինք են, 1302-ը՝ դատապարտյալ: Հայաստանի ՔԿՀ-ներում գերծանրաբեռնվածության խնդիր չկա», – այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ ամփոփելով այս տարվա առաջին եռամսյակը:
Նրա խոսքերով, Հայաստանի ՔԿՀ-ներում յուրաքանչյուր մահճակալի վրա գրանցված է մեկ դատապարտյալ, և դրանից բխող բոլոր արատավոր երևույթները վերացած են:
«Մենք չունենք գաղտնագրված, ավել, թաքուն դատապարտյալ: Մահճակալների թիվը 5350-ի չափ է, իսկ դատապարտյալների և կալանավորված անձանց քանակը 2287, հետևաբար՝ չի կարող լինել ծանրաբեռնվածություն: Այս խնդիրը Հայաստանում՝ նոր իշխանությունների օրոք լուծված է», – ասաց նախարարը:
Նույնականացման քարտեր և անձնագրեր տրամադրվել են 45 կալանավորված և դատապարտված անձանց, 281-ը ներգրավվել են տարաբնույթ աշխատանքներում։ Դա իրականացվել է դատապարտյալների զբաղվածությունն ապահովելու, սոցիալական վերականգնողական միջոցառումներ իրականացնելու նպատակով՝ «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամի հետ: 89 դատապարտյալ իրացրել է իր կրթական իրավունքը (հանրակրթական` 22, մասնագիտական` 63, բարձրագույն և հետբուհական՝ 4):
Իրականացվել են նաև մի շարք աշխատանքներ՝ անազատության մեջ պահվող անձանց կենցաղային պայմաններն ապահովելու նպատակով:
Մանրամասները՝ տեսանյութում:
14:42 11.04.2025
Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէ14:33 11.04.2025
«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...
14:26 11.04.2025
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ ԿոբախիձեՎրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...
14:19 11.04.2025
Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովըԵՄ-Չինաստան հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսին Չինաստանում։ Այս մասին լրագրողներին հայտնել են Եվրոպական խորհրդից։ Ընդգծվել է, որ հանդիպումը նախատեսված է նշելու Բրյուսելի և Պեկինի միջև հարաբերությունների 50-ամյակը։ Սակայն գագաթնաժողովի հստակ ժամկետ դեռ չկա։ ԵՄ-Չինաստան վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին Պեկինում։ ...
14:10 11.04.2025
Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքելԱնգլիական «Լիվերպուլն» ու Մոհամեդ Սալահը կնքել են նոր պայմանագիր։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով և կավարտվի 2027 թվականի ամռանը: «Հիանալի է: Ես իմ լավագույն տարիներն անցկացրել եմ այստեղ: 8 տարի խաղացել եմ այստեղ, հուսով եմ՝ կլինի 10 տարի: Վայելել եմ կյանքը, ֆուտբոլը. կարիերայիս լավագույն տարիները եղել են […] ...
14:02 11.04.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում ապրիլի 11-ի երեկոյան ժամերին, 12-14-ին սպասվում է կարճատև անձրև, 15-16-ին անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13մ/վ արագությամբ։ Մարզերում ապրիլի 11-ի ցերեկը, 12-14-ին` առանձին շրջաններում, 15-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Ապրիլի 12-14-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ […] ...
13:53 11.04.2025
Առատաշեն գյուղում Տեսչական մարմինն ամբողջությամբ դադարեցրել է արտադրամասի գործունեությունըՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձարարականի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի Իսահակյան փողոց 46 հասցեում շահագործվող արտադրամասում։ Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ։ Հաշվի առնելով արտադրամասում արձանագրված հրդեհային անվտանգության պահանջների խախտումների […] ...