Մահացել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի գիտական քարտուղարն ու թարգմանիչը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+7.09 oC

Մահացել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի գիտական քարտուղարն ու թարգմանիչը

23:41 28.04.2019

Կյանքի 99-րդ տարում մահացել է գրող, գրաքննադատ, Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի թարգմանիչ, գիտական քարտուղար, Գևորգյան ճեմարանի նախկին դասախոս Պարգև Շահբազյանը: Նրա մահվան լուրը սոցիալական ցանցում հաղորդել են գրողի, դասախոսի նախկին գործընկերները՝ նշելով, որ կյանքից հեռացել է պատկառանք ներշնչող մտավորականության վերջին ներկայացուցիչներից մեկը, որն իր ամբողջ կյանքը՝ Հայաստան հայրենադարձվելուց հետո, նվիրել է գրականությանն ու գիտությանը:

Պարգև Շահբազյանը ծնվել է Պոլսում, սովորել է Հալեպի ֆրանսիական քոլեջում, այնուհետև Բեյրութի Սեն Ժոզեֆ ֆրանսիական համալսարանի արևելյան լեզուների հայագիտության բաժնում: Մանկավարժական գործունեություն է ունեցել սփյուռքում, այնուհետև 1946 թվականին ընտանիքի հետ հայրենադարձվել է Հայաստան, որտեղ ֆրանսերեն է դասավանդել դպրոցներից մեկում, կազմել ֆրանսերենի դպրոցական դասագրքեր:

Պարգև Շահբազյանը հայերենի դասագրքեր է կազմել նաև սփյուռքահայ դպրոցների համար, մասնակցել է Աստվածաշնչի արևելահայերեն թարգմանության աշխատանքներին։ Ֆրանսերենից հայերեն է թարգմանել բազմաթիվ ստեղծագործություններ: 1981-1983 թվականներին խմբագրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էջմիածին» ամսագիրը, ավելի քան 25 տարի Մայր Աթոռում վարել է Գերագույն հոգևոր խորհրդի ատենադպրի պաշտոնը:

Նա կաթողիկոսական մի շարք շքանշաններ է ստացել, արժանացել է նաև Նապոլեոն Ա-ի կողմից 1805 թ.-ին հիմնած «Ակադեմիական Արմավենիներ» («Palmes Académiques») ֆրանսիական ազգային շքանշանին: Պարգև Շահբազյանը կազմել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի արտասահմանյան ուղևորությունների մասին գրքերը. նա ուղևորությունների ժամանակ մշտապես ուղեկցել է Վեհափառին:

Պարգեւ Շահբազյանի  լուսանկարը՝  Աննա Դավթյանի

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

Լարսը փակ է բեռնատարների համար

23:59 17.04.2025

Լարսը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար: ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 17.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

23:48 17.04.2025

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

Միացյալ Նահանգները չի շտապում հարձակվել Իրանի վրա՝ Թեհրանի զարգացող միջուկային ծրագրի պատճառով։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրան խնդրեցին մեկնաբանել Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու հնարավորությունը։ «Ես չէի ասի, որ մերժել եմ այս տարբերակը։ Ես չեմ շտապում դա անել, քանի որ կարծում եմ, որ Իրանն ունի հնարավորություն ստեղծելու […] ...

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

23:43 17.04.2025

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

Ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Սարգիս Խ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մոհարամ Ս․-ի վարած «Scania» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։ Վթարի փաստով […] ...

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

23:34 17.04.2025

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

Ուրախ էի կրկին այցելել Սյունիք և ծանոթանալ նրա հարուստ մշակույթին ու պատմությանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալահերը։ «Ոգեշնչող է տեսնել այն կարևոր աշխատանքը, որ կատարում են տեղական իշխանությունները և քաղաքացիական հասարակությունը, հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի»,- գրել է նա: Մեկ այլ […] ...

BACK_TO_TOP