22:15 28.04.2019
Այսօր կայացել է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել է ՇՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին հայտ ներկայացրած հավակնորդների փաստաթղթերի զննության ու պաշտոնապես թեկնածուներ գրանցելու հարցը: Նիստին հոգաբարձուների խորհրդի 24 անդամներից ներկա են եղել 16-ը:
ՇՊՀ ռեկտորի պաշտոնի համար սահմանված ժամկետում հայտ է ներկայացրել 6 հավակնորդ: Ինչպես նախորդ անգամ, այս դեպքում ևս դիմումները հավակնորդները ներկայացրել են միայն վերջին երկու օրերին: Հոգաբարձուների խորհուրդ դիմել են վեց քաղաքացիներ՝
Սամվել Սերգեյի Ալեքսանյան,
Սուրեն Սանասարի Ավդալյան,
Արամ Վարուժանի Կարապետյան,
Վարդան Սենեքերիմի Մելքոնյան,
Անդրանիկ Նորիկի Սարգսյան,
Լուսինե Հրանտի Ֆլջյան:
6 հավակնորդից 5-ն ինքնառաջադրվել էին, իսկ ՇՊՀ Մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Անդրանիկ Սարգսյանին առաջադրել էր ՇՊՀ-ի Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետը, որը համարվել է անվավեր, քանի որ, ըստ գործող կարգի, անհրաժեշտ է եղել ֆակուլտետի խորհրդի կազմում ընդգրկված դասախոսներից առնվազն 17 -ի քվեն, իսկ այս դեպքում ներկայացված է եղել 16-ի համաձայնությունը:
Խորհուրդը հայտատուների փաթեթները բացել է այբբենական հերթականությամբ: Փաստաթղթերի ուսումնասիրությունից և քննարկումից հետո խորհուրդը հավակնորդներ Սուրեն Ավդալյանի և Վարդան Մելքոնյանի թեկնածությունները չի հաստատել, քանի որ երկու հավակնորդներն էլ վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա հանրային կառավարման կամ բարձրագույն կրթության համակարգում առնվազն 5 տարվա վարչական աշխատանքի ստաժի պահանջներին չեն բավարարել:
Հոգաբարձուների խորհուրդը միաձայն քվեարկությամբ հաստատել է Սամվել Ալեքսանյանի, Արամ Կարապետյանի, Լուսինե Ֆլջյանի թեկնածությունները:
Ս.Ալեքսանյանը Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտորն է, Արամ Կարապետյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի, ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դասախոս է, իսկ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լուսինե Ֆլջյանը վերջերս նշանակվել է Հյուսիսային համալսարանի պրոռեկտոր, վերջինս միակ կին թեկնածուն է, որը նաև մասնակցել էր մարտի երկուսին կայացած մրցույթին, բայց բավարար թվով քվեներ չէր ստացել:
Նախորդ մրցույթի թեկնածուներից էր նաև Անդրանիկ Սարգսյանը, որի մասնակցությունն այս անգամ դեռ խորհուրդը չհաստատեց: Վիճահարույց հարցերի պատասխանը ստանալու համար հավակնորդի փաստաթղթերն ուղարկվելու են ԿԳՆ, որից հետո կորոշվի նրա թեկնածությունը հաստատելու կամ մերժելու հարցը:
ՇՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթը կկայանա մայիսի 11-ին:
16:23 19.04.2025
Քո վճարած հարկը կյանք է փրկում. Անահիտ Ավանեսյան16:23 19.04.2025
Քո վճարած հարկը կյանք է փրկում. Անահիտ ԱվանեսյանՀարկ վճարողի օրվա առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Պետպատվերով բուժծառայությունների մատուցում և անընդհատ ընդլայնում, որակի բարելավում, մեծածավալ կապիտալ շինարարություն ու վերազինում, բուժօգնության հասանելիություն, դեղապահովման ծրագրեր, արդյունքում` փրկված կյանքեր. դուք` ձեր վճարած հարկերով մեզ պատվիրակում եք կյանքի կոչել առողջապահական ծրագրեր, որոնք տարեցտարի առավել շատ քաղաքացիների կյանքի որակի բարելավմանն են նպաստում: […] ...
16:12 19.04.2025
Վալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնըՎալոդյա Գրիգորյանն այսօր՝ ապրիլի 19-ին, երդմամբ ստանձնեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը: Այս մասին հայտնում են Փարաքարի համայնքապետարանից։ ...
16:05 19.04.2025
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էրՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էր: Սանկտ Պետերբուրգում մեր երկրի խորհրդարանի ղեկավարը նախ մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, ապա 58-րդ լիագումար նիստի աշխատանքներին, որոնց հաջորդել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը: Մասնակիցներին ելույթով դիմել է Ալեն Սիմոնյանը: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում: ...
16:00 19.04.2025
44-ամյա տղամարդու մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. նա կալանավորվել էՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության քրեական ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացրին Երևանի պարեկների և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ: Նրանք ապրիլի 14-ին մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցում ձերբակալել և, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, Մալաթիայի բաժին են տեղափոխել Նոր Հաճն քաղաքի 44-ամյա մի բնակչի։ 44-ամյա տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին։ Նախաձեռնվել […] ...
15:53 19.04.2025
12 տարի անց. «Հայ սուպերսթար»-ը վերադառնում է12 տարվա դադարից հետո դարձյալ եթերում կլինի «Հայսուպերսթար»-ը: «Շանթ»-ի հոբելյանական տարում լեգենդար այս նախագիծը հեռուստաընկերության անակնկալն է իր հեռուստադիտողների համար: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
15:41 19.04.2025
Ձեր վճարած հարկերի շնորհիվ իրականացվել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագիր. Էկոնոմիկայի նախարարությունՎճարված հարկերի շնորհիվ իրականացվել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագիր: Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից: «Հարգելի քաղաքացիներ, ձեր վճարած հարկերի շնորհիվ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացրել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագրեր։ Միայն վերջին 1 տարում այդ ծրագրերից օգտվել է ավելի քան 10․000 քաղաքացի։ Պետության օժանդակությամբ նրանք կարողացել են իրենց կատարած ներդրումների դիմաց […] ...