16:14 28.04.2019
Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆեյսբուքյան գրառմամբ ուկրաիներենով և ռուսերենով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ինչպես հայտնում է Meduza-ն՝ Զելենսկին արձագանքել է ՌԴ նախագահի հայտարարությանը, ըստ որի՝ ՌԴ քաղաքացիության տրամադրման գործընթացը կդյուրացվի Ուկրաինայի քաղաքացիների համար։
«ՌԴ իշխանություններին խորհուրդ չէի տա զուր ժամանակ վատնել ու փորձել Ուկրաինայի քաղաքացիներին գայթակղել ՌԴ անձնագրերով»,- գրել է Զելենսկին:
Նրա խոսքով՝ Ուկրաինան պատրաստ է բանակցել ռուսական կողմի հետ այն դեպքում, երբ այդ բանակցությունները չլինեն սպառնալիքների մակարդակում։ Նա նաև առաջարկել է գերիների փոխանակություն կատարել՝ «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով: Իսկ երկու երկրների միջև վերջնական հաշտություն, ըստ նորընտիր նախագահի, կարող է լինել միայն «ՌԴ կողմից օկուպացված տարածքների ազատումից հետո»:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահն ապրիլի 24-ին հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ Դոնեցկի և Լուգանսկի քաղաքացիների համար կհեշտացվի ՌԴ քաղաքացիություն ստանալու գործընթացը:
13:02 17.04.2025
Մեկնարկել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումըԹբիլիսիում մեկնարկել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հայաստանը ներկայացնում է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, Վրաստանը՝ փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան, Ադրբեջանը՝ փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը: ...
13:00 17.04.2025
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 68-ամյա տղամարդու դինԱպրիլի 15-ին՝ ժամը 19-ին մոտ, պարեկներին մոտեցած քաղաքացիները հայտնել են, որ Նուբարաշենից Խարբերդ տանող ճանապարհին կից ձորակում նկատել են տղամարդու դի: Մեկնած իրավապահները պարզել են, որ մահացածն Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ 68-ամյա Խաչատուր Մանուկյանն է: Նա ապրիլի 12-ից որպես անհետ կորած որոնվում էր Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի կողմից: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության […] ...
12:52 17.04.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ին, 22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-21-ին, 22-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մարզերում ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ին, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-ի ցերեկը, 21-22-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-22-ին առանձին վայրերում սպասվում […] ...
12:45 17.04.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենը հետևել է Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեններ Կարեն Բադալյանը, Սերժիկ Պետրոսյանը, Խաչատուր Մկրտչյանը հետևել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին։ Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները նախ եղել են կապալառուի՝ “Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana” համատեղ ձեռնարկության շինարարական բազայում, որտեղ շինարարի և տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության պատասխանատուները ներկայացրել են ծրագրի ֆիզիկական […] ...
12:37 17.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 16-17-ըԲացահայտվել է 72 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 19 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 9 դեպք՝ հոգեկան ներգործության, 7 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 5-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, խարդախության ու թմրանյութի հայտնաբերման, 4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 3 դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, […] ...
12:30 17.04.2025
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կալանավորված անձի կոշիկի միջից հայտնաբերել են բջջային հեռախոսՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն ապրիլի 15-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնից հիմնարկ տեղափոխված կալանավորված անձ Ս․Ս․-ին։ Խուզարկությամբ ծառայողները վերջինիս կոշիկի միջից հայտնաբերել են բջջային հեռախոս` բաժանորդային քարտով։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...