15:01 07.11.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի անդամներ, ԵԽԽՎ համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին:
Վարչապետը կարևորել է համազեկուցողների պարբերական այցերը Հայաստան, որոնք թույլ են տալիս քննարկել մեր երկրում ընթացող բարեփոխումները և ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։
«Եվրոպայի խորհրդին անդամակցությունից ի վեր Հայաստանն ակտիվ ներգրավված է եղել կառույցի և դրա տարբեր մարմինների աշխատանքներում: Մենք բարձր ենք գնահատում մեր համագործակցությունը և շնորհակալ ենք ԵԽ-ին՝ փորձագիտական աջակցության համար, այդ թվում՝ նաև օրենսդրական բարեփոխումների փաթեթների մշակման գործում: Կարծում եմ, որ Հայաստանը մեծ ճանապարհ է անցել այդ պարտավորությունների կատարման ուղղությամբ, ինչի մասին են վկայում ԵԽԽՎ և ԵԽ նախարարների կոմիտեի կողմից իրականացվող մոնիթորինգի արդյունքները», – ասել է Կարեն Կարապետյանը:
ԵԽԽՎ համազեկուցողներ Ալան Միլը և Ջուզեպպե Գալատին համակարծիք են եղել, որ Հայաստանը բավական կարճ ժամկետում բավական երկար ուղի է անցել՝ նշելով, որ համապետական ընտրություններից հետո երկիրը փոփոխությունների և զարգացումների հաջորդ փուլն է թևակոխել:
Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումներով պայմանավորված գործընթացներին, ընտրական բարեփոխումներին ու կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցեր: Կարեն Կարապետյանը ներկայացրել է այս ուղղություններով կատարված և կատարվող աշխատանքները, որոնց նպատակը վերոնշյալ գործընթացների արդյունավետ ու սահուն կազմակերպումն է: Վարչապետը նշել է, որ հակակոռուպցիոն պայքարը ՀՀ կառավարության մշտական ուշադրության կենտրոնում է, և բացի կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ կոնկրետ քայլերից, մի շարք ձեռքբերումներ են արձանագրվել նաև օրենսդրական դաշտում: Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում կառավարության ղեկավարը կարևորել է Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) և Փողերի լվացման հարցով կոմիտեի հետ (ՄԱՆԻՎԱԼ) առարկայական համագործակցությունը: Կարեն Կարապետյանը տեղեկացրել է նաև, որ ներկայում մշակման փուլում է գտնվում ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2018-2023 թթ. ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը:
Վարչապետն անդրադարձել է նաև տարբեր ինտեգրացիոն միավորումների և առանձին երկրների հետ տնտեսական համագործակցության հնարավորություններին, խոսել բիզնես միջավայրի բարելավման, ներդրումային ակտիվության խթանման և ներդրումների ներգրավման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:
«Մեր գլխավոր նպատակը յուրաքանչյուր ներդրողին՝ թե´ տեղական, թե´ օտարերկրյա, իր գործունեության համար անհրաժեշտ բոլոր պայմաններով ապահովելն է: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում բիզնես միջավայրին, արձանագրում ենք, որ վերջին մեկ տարում ունենք դրական արդյունքներ, բայց գիտենք նաև թույլ կետերը և աշխատում ենք դրանք վերացնելու ուղղությամբ»,– նշել է Կարեն Կարապետյանը:
ԵԽԽՎ համազեկուցողները ողջունել են Հայաստանի կառավարության կողմից տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումները:
«Կարելի է երկու բանի համար շնորհակալություն հայտնել՝ նախ, այն արժանապատիվ և լուրջ մոտեցման համար, որ ձեր երկիրը ցուցաբերում է Սիրիայից փախստականների, մասնավորապես, սփյուռքահայերի հոսքի առումով: Մենք երախտապարտ ենք դրա համար. դա օրինակ է, որից այլ ազգերը կարող են սովորել և որի վրա կարող են հիմնվել: Եվրոպայի խորհրդի անունից էլ շնորհակալ ենք ձեզ այն աշխատանքի համար, որը Եվրոպայում կատարում են ՀՀ դիվանագետներն ու ներկայացուցիչները, ԵԽԽՎ-ում ձեր պատվիրակությունը: Մենք կարող ենք հավաստիացնել, որ կշարունակենք օժանդակել ձեզ, որպեսզի ձեզ երազած նոր Հայաստանը կառուցելու ճանապարհին այդ տեմպը պահպանեք», – ասել է Ալան Միլը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել գնահատականի և աջակցության պատրաստակամության համար՝ նշելով.
«Եվրոպայի խորհրդի հետ մեր հարաբերությունները կշարունակվեն խորանալ՝ համաձայն մեր կողմից ստանձնած հանձնառությունների և քաղաքական պարտավորությունների: Դրանց աննախապայման իրականացումը կնպաստի երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ընդլայնմանը՝ որպես կայուն բաղադրիչներ մեր անվտանգության և կայուն զարգացման համար»:
19:26 18.04.2025
Հանրապետության մարզերում կազմակերպվում է ծառատունկ19:00 18.04.2025
«Բարսելոնան» մեր զույգի ֆավորիտը չէ․ «Ինտերի» նախագահ18:54 18.04.2025
Ողբերգական դեպք՝ Երևանում. հայտնաբերվել է կնոջ մարմին18:32 18.04.2025
Հայաստանում մեկնարկել են Ղազախստանի մշակույթի օրերը18:18 18.04.2025
Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքի մարզում հանդիպել է ԵՄ դիտորդների հետ18:06 18.04.2025
Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է16:51 18.04.2025
«Ռեալը» նոր դարպասապահ է փնտրում16:47 18.04.2025
Միխայիլ Գալուզինը և Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց են ունեցել16:28 18.04.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» և «Բուդյո-Գլիմտի» սխրանքները․ ԵԼ16:00 18.04.2025
Ֆլիկը ցանկանում է թիմում տեսնել «Բավարիայի» աստղին15:35 18.04.2025
Հուսով եմ, որ Մեսսին կխաղա հաջորդ Մունդիալում․ Կլաուդիո Տապիա15:25 18.04.2025
Իրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների․ Արաղչի15:05 18.04.2025
ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ14:30 18.04.2025
Ուկրաինական կարգավորման շուրջ շփումները բարդ են․ Պեսկով13:43 18.04.2025
«Ռոլան Գարոսում» կմեծարեն Ռաֆայել Նադալին13:35 18.04.2025
Խորհրդարանը վարկային համաձայնագիր է քննարկել13:11 18.04.2025
Ռուբիոն գնահատել է Փարիզում Կիևի ներկայացուցիչների հետ հանդիպումը13:04 18.04.2025
Ապրիլի 20-23-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ12:58 18.04.2025
«Աթլետիկն» ու «Տոտենհեմը» ԵԼ-ի կիսաեզրափակչում են11:49 18.04.2025
Արթուր Դավթյանը դուրս է եկել աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակիչ11:07 18.04.2025
ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է Մ-17-Նռնաձոր ճանապարհը10:45 18.04.2025
«Արսենալը»` ՉԼ գլխավոր ֆավորիտ10:21 18.04.2025
Մբապեն պատրաստ կլինի Իսպանիայի գավաթի եզրափակչին10:13 18.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 18-ին10:00 18.04.2025
ԱՄՆ-ը կարող է Սիրիայում ռազմական ներկայությունը կրճատել մինչև 500-ի09:40 18.04.2025
Եմենում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 33-ի09:00 18.04.2025
Վիրջիլ վան Դեյկը երկարաձգել է պայմանագիրը «Լիվերպուլի» հետ08:45 18.04.2025
Թրամփը նշել է, որ իր այցը Մեծ Բրիտանիա սպասվում է սեպտեմբերին08:35 18.04.2025
Ովքե՞ր են ՉԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները08:20 18.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:10 18.04.2025
Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել19:26 18.04.2025
Հանրապետության մարզերում կազմակերպվում է ծառատունկԲնապահպանական մարտահրավերներին ներդաշնակ դիմակայելու, էկոլոգիական մշակույթի բազմաշերտ զարգացման նպատակով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ հանրապետության մարզերում կազմակերպվում է ծառատունկ: Ծառատունկը նախատեսված է ապրիլ-մայիսի առաջին տասնօրյակ հատվածում։ Կտնկվի հիմնականում հացենի, թխկի, ձիակասկ տեսակների ավելի քան 30000 տնկի, կկազմակերպվի այն համայնքներում, որտեղ գտնվող կրթական, մշակութային, վարչական, հանրային այլ նշանակության հաստատություններն ունեն ոռոգման հնարավորություն և կարող են ապահովել ծառերի հետագա […] ...
19:08 18.04.2025
ՊԵԿ նախագահը մասնակցել է «Արդյունավետ վարչարարությունը՝ որպես տնտեսական միջավայրի որոշիչ գործոն» թեմայով պանելային քննարկմանըՊետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր մասնակցել է Դիլիջանում անցկացված «Արդյունավետ վարչարարությունը՝ որպես տնտեսական միջավայրի որոշիչ գործոն» թեմայով պանելային քննարկմանը։ Միջոցառումն իրականացվել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովի շրջանակում։ Քննարկումն անցել է գործարար համայնքի հետ ակտիվ հարցուպատասխանի մթնոլորտում։ ...
19:00 18.04.2025
«Բարսելոնան» մեր զույգի ֆավորիտը չէ․ «Ինտերի» նախագահՄիլանի «Ինտերի» նախագահ Բեպե Մարոտան Չեմպիոնների լիգայում ֆավորիտ չի համարում կատալոնական «Բարսելոնային»: «Մենք հպարտանում ենք ակումբով, սեփականատերերով և մարզչով, որն ամենամեծ ներդրումն ունի այս հաջողություններում: Մենք դեռևս հավակնում ենք թրեբլի: Անկախ արդյունքներից, այս մրցաշրջանը կարելի է հաջողված համարել: Այս գործընթացի սկիզբը կապված է Ինձագիի հետ: Սիմոնեն մեզ Եվրոպայում հզոր է դարձրել: Ինձ համար նա դեռ […] ...
18:54 18.04.2025
Ողբերգական դեպք՝ Երևանում. հայտնաբերվել է կնոջ մարմինԱյսօր՝ ապրիլի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Դավիթաշեն 3-րդ փողոցից դեպի Տիգրան Պետրոսյան տանող ճանապարհահատվածում կնոջ դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 61-ամյա Ռուզաննա Ղ.-ն է: Դեպքի փաստով […] ...
18:48 18.04.2025
Մայր Աթոռը դատապարտում է Վարշավայում կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումըՄայր Աթոռը դատապարտում է Վարշավայում կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումը: «2025 թվականի ապրիլի 8-ին Վարշավա քաղաքում Լեհաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան՝ մեր մշակութային հիշողության մեջ» խորագրով ցուցահանդեսը հերթական դրսևորումն է Ադրբեջանի կողմից իրականացվող կեղծ քարոզչության, որն արտահայտությունն է Հայաստանի Հանրապետության նկատմամբ վերջինիս տարածքային նկրտումների և հայ ժողովրդի բազմադարյա հոգևոր և մշակութային ժառանգության […] ...
18:42 18.04.2025
ՆԳ նախարարը հետևել է քրեական ոստիկանների ցուցադրական վարժանքինՕպերատիվ արձագանքման վարչության քրեական ոստիկանները անցկացրել են վնասազերծման գործողություններ․ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հետևել է ցուցադրական վարժանքին: Մանրամասները՝ ՆԳՆ տեսանյութում: ...