Հասարակության մեջ Դոնալդն իսկական մարտիկ է, իսկ տանը… . Մելանյա Թրամփ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+16.09 oC

Հասարակության մեջ Դոնալդն իսկական մարտիկ է, իսկ տանը… . Մելանյա Թրամփ

23:57 27.04.2019

ԱՄՆ  առաջին տիկին Մելանյա Թրամփը հաճախ է հայտնվում լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, բայց նրան հիմնականում ներկայացնում են վատ լույսի ներքո: Նրան նույնիսկ քննադատում են ամուսնու վարած քաղաքականության ու ԱՄՆ-ում առաջին տիկնոջ «պաշտոնը» թուլացնելու համար: Սակայն այս ամենով հանդերձ Մելանյա Թրամփը կարծես գտել է բացասական մթնոլորտը անտեսելու բանաձևը ու նրան միշտ տեսնում ենք շլացուցիչ տեսքով, բրենդային շքեղ հագուստներով:

Տարիներ առաջ՝ 1990-ին Մելանյա Թրամփը  Հարավսլավիայից տեղափոխվել է Նյու Յորք մոդելային կարիերա սկսելու նպատակով: Այն ժամանակ նա 26 տարեկան էր և հաստատ չէր կարող պատկերացնել, թե առջևում ինչ է սպասվում: Չնայած այն հանգամանքին, որ Մելանյան Դոնալդ Թրամփի հետ ծանոթության պահին քաջատեղյակ էր վերջինիս հսկայական կարողության մասին, այնուամենայնիվ, մոդելը բազմիցս շեշտել է, որ սիրում է Դոնալդ Թրամփին՝ անտեսելով տարիքային տարբերությունը, և  հերքել է այն խոսակցությունները, որ նա Թրամփի հետ ամուսնացել է միայն գումարի համար:

Երեկ Մելանյա Թրամփը դարձավ 48 տարեկան, այդ առիթով SHANTNEWS.am-ը որոշել է ներկայացնել ԱՄՆ առաջին տիկնոջ կյանքից և հարցազրույցներից անկեղծ, հիշարժան հատվածները:

Հանդիպումից հետո 7 տարի անց նրանք ամուսնացել են, իսկ մի քանի տարի առաջ նա դարձավ ԱՄՆ առաջին տիկին ու դասվեց  ամենաքննարկվող ու քննադատվող կանանց շարքին:

«Մենք ծանոթացել ենք 1998-ին երեկույթի ժամանակ: Նա խնդրեց իմ հեռախոսահամարը: Ես նրան պատասխանեցի, որ համարս չեմ պատրաստվում տալ, ավելի լավ է նա փոխանցի իր համարը և ես կզանգահարեմ»։

«Հավատացեք, ես հաստ կաշի ունեմ ու հաղթահարում եմ իմ հասցեին ուղղված բացասական ալիքները»:

«Հասարակության մեջ Դոնալդն իսկական մարտիկ է, իսկ տանը… Ես հաճախ ասում եմ, որ տանը ես երկու որդի ունեմ՝ Բերոնն ու Դոնալդը»:

«Ես վկա եմ եղել այն պահերին, երբ կանայք անձամբ մոտեցել և նրան փոխանցել են իրենց հեռախոսահամարները: Հենց իմ աչքի առաջ: Ես միշտ հարցնում էի, թե ինչո՞ւ եք դուք դա անում՝ իմանալով, որ նա ամուսնացած է»:

«Նախքան իմ ու Դոնալդի համաբերությունները քննադատելը ես խորհուրդ կտամ այդ մարդկանց նայել հայելու մեջ և իրենց հարց տան՝ «Իսկ ինչի են հասել իրենց կյանքում, ինչպիսին է իրենց ընտանիքը»:

«Սոցիալական ցանցերը վնասում են մարդկանց: Այնտեղ բացասականը շատ է: Իմ կյանքը լուսանկարների ալբոմ չէ, որ բոլորին ցուցադրեմ»:

«Ես չեմ համաձայնվում նրա բոլոր որոշումների հետ: Երբ  ինձ ինչ-որ բան դուր չի գալիս ՝ ասում եմ այդ մասին»:

«Մենք իրար հետ շատ ենք խոսում: Ես տեղյակ եմ իր գործերից»:

«Դոնալդը միշտ ինձ լսում է, բայց անում է այնպես, ինչպես ուզում է»:

«Ինձ չեն վիրավորում անօրինական գաղթականների մասին նրա խոսքերը: Ես նույնպես գաղթական եմ: Տարիներ առաջ ես նույնպես ստիպված էի անընդհատ թռչել Սլովենիա՝ վիզայի ժամկետը երկարաձգելու: Հետո ես Green Card ձեռք բերեցի: Ես օրենքով առաջնորդվեցի, այլ ոչ թե ուղղակի եկա ԱՄՆ և մնացի այստեղ ապրելու նպատակով»:

«Ես պերֆեկցիոնիստ եմ: 100 տոկոսով նվիրվում եմ այն աշխատանքին, որը սկսել եմ»:

«New York Post-ը երբևէ ճիշտ պատմություն չի գրել: Նրանք թողարկել էին նոր համար, որի շապիկին իմ հին, մերկ նկարն էր: Այս ֆոտոշարքը ես արել եմ շատ շուտ և ի՞նչ: Ես իմ մարմնից չեմ ամաչում և հպարտանում եմ իմ կազմվածքով»:

«Դոնալդի հետ ապրելու համար պետք է անկախ ու կայացած կին լինել»:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դատախազների ֆուտբոլի թիմը՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակիչում

12:47 19.04.2025

Դատախազների ֆուտբոլի թիմը՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակիչում

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի ապրիլի 18-ին, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության խաղադահլիճի տրիբունայից, հետևել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության օրվան նվիրված՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարում հանդես եկող՝ դատախազների ֆուտբոլի թիմի խաղին: Կիսաեզրափակիչ փուլ դուրս եկած Դատախազություն-Քննչական կոմիտե խաղում հաղթել է Դատախազության ֆուտբոլի թիմը՝ 3-1 հաշվով: Եզրափակիչ փուլում դատախազների ֆուտբոլի թիմը […] ...

Քրեական ոստիկանները զարգացնում են հմտությունները. ՆԳ նախարարը հետևել է ցուցադրական գործնական պարապմունքին

12:42 19.04.2025

Քրեական ոստիկանները զարգացնում են հմտությունները. ՆԳ նախարարը հետևել է ցուցադրական գործնական պարապմունքին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 18-ին հետևել է Քրեական ոստիկանության օպերատիվ արձագանքման վարչության ծառայողների տակտիկական պատրաստության գործնական պարապմունքին։ Կրակային պատրաստության, տրանսպորտային միջոցներում ու շինություններում զինված հանցագործների վնասազերծման տարբեր սցենարային իրավիճակներում քրեական ոստիկանները ցուցադրել են մարտավարական բարձր պատրաստվածություն ու մասնագիտական հմտություններ։ Հանցավոր գործողություններին արագ ու արդյունավետ հակազդելու գործընթացում ընդգծվել է օպերատիվ արձագանքման ծառայողների թիմային աշխատանքն ու […] ...

ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասին

12:37 19.04.2025

ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասին

Կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, առաջացել է լաբորատորիայում և տարածվել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայից արտահոսքի հետևանքով, հայտնել է Սպիտակ տունը։ «Վիրուսն ունի կենսաբանական բնութագիր, որը բնության մեջ չի հայտնաբերվել։ Ուհանում է գտնվում SARS վիրուսների դեմ Չինաստանի առաջատար հետազոտական ​​լաբորատորիան, որն ունի կենսաանվտանգության վատ պայմաններում ֆունկցիոնալ հետազոտություններ իրականացնելու փորձ»,- նշված է վարչակազմի կայքում հրապարակման մեջ։ Այն նաև […] ...

ՉԼ ու ԵԼ կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը

12:25 19.04.2025

ՉԼ ու ԵԼ կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը

Չեմպիոնների լիգայում ու Եվրոպա լիգայում կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը։ Այդ թիմերն են համապատասխանաբար «Լիվերպուլն» ու «Լացիոն»։ Փոխարենը կիսաեզրափակիչներում կխաղան Լիգայի փուլում 2-4 տեղերը զբաղեցրած թիմերը: Ակումբային գլխավոր եվրագավաթի Լիգայի փուլում երկրորդ տեղը զբաղեցրել էր «Բարսելոնան», երրորդը՝ «Արսենալը», չորրորդը՝ «Ինտերը»: Եվրոպա լիգայում համապատասխանաբար հետևյալ պատկերն է՝ […] ...

ԱՄՆ-ը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք․ Bloomberg

12:09 19.04.2025

ԱՄՆ-ը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք․ Bloomberg

Ամերիկյան իշխանությունները պատրաստ են Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համաձայնագրի շրջանակներում ճանաչել Ղրիմը որպես ռուսական տարածք։ Այս մասին ուրբաթ հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այս քայլը, նշում է հրատարակությունը, ցույց է տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հրադադարի հասնելու և Ուկրաինայում հակամարտությունը լուծելու ցանկությունը։ Վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Հինգշաբթի օրը Վաշինգտոնը Փարիզում իր դաշնակիցներին […] ...

SHANTNEWS

12:00 19.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP