13:31 27.04.2019
ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանն ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը միասին ֆեյսբուքյան տեսակապի միջոցով հանդես են եկել գործուղման վայրից.
«Մեկնում ենք մի երկրից մյուս երկիր, բայց որոշեցինք առիթը բաց չթողել և շնորհավորել բոլորիդ ՀՀ հպարտ քաղաքացու օրվա կապակցությամբ: Փորձում էինք հիշել, թե անցյալ տարի ով որտեղ էր այս օրը և հիշեցինք, որ անցյալ տարի այս օրը պետք է տեղի ունենային բանակցությունները Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի միջև, որոնք այդպես էլ տեղի չունեցան: Հետագան դուք արդեն գիտեք»,- ասել էԱլեն Սիմոնյանը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հավելել է, որ այն, ինչ տեղի է ունեցել հետո, շատ հուզիչ էր:
«Բոլորիդ շնորհավորում եմ առաջին անգամ տոնվող Քաղաքացու օրվա կապակցությամբ, վստահ եմ, որ այն մեծ և յուղոտ տառերով գրվելու է հայոց պատմության մեջ: Արդեն գրվել է, բայց կարծում եմ, որ դեռ վերաիմաստավորելու շատ առիթներ կունենանք, թե ինչ արեց ՀՀ քաղաքացին, բոլորիս ցանկանում եմ բարձր տրամադրություն, նույնպիսի հաղթանակներ ապագայում, արդեն ուրիշ ոլորտներում, քանի որ ժողովուրդն արդեն տիրապետում է ամբողջ իրավիճակին Հայաստանում»,- ասել է Թորոսյանը:
Մինչ առողջապահության նախարարը խոսել է, Աժ պատգամավոր Ալեն Սիմոնյանը նկատել է, որ Թորոսյանի խոսքի ընթացքում, «Ֆեյսբուքի» միջոցով, նրան «սրտիկներ» ուղարկողների թիվը մեծ է:
«Նույնը քեզ»,- ծիծաղելով արձագանքել է Թորոսյանը:
«Հա ինձ էլ «սրտիկներ» կան»,- ավելի ուշ ասել է Թորոսյանը:
Թե´ Արսեն Թորոսյանը, թե´ Ալեն Սիմոնյանն ասել են, որ հոգով ու սրտով Հայաստանում են:
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...