Վարշավայում տեղի է ունեցել «Լեհահայեր, ձեռագրական ժառանգություն» գրքի շնորհանդեսը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+7.09 oC

Վարշավայում տեղի է ունեցել «Լեհահայեր, ձեռագրական ժառանգություն» գրքի շնորհանդեսը

10:00 27.04.2019

Ապրիլի 25-ին Վարշավայի համալսարանի գրադարանում տեղի ունեցավ Մատենադարանի ավագ գիտաշխատող Փիրուզ Մնացականյանի հեղինակած «Լեհահայեր, ձեռագրական ժառանգություն» գրքի շնորհանդեսը:

Լեհաստանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված միջոցառմանը դեսպան Սամվել Մկրտչյանը, բարձր գնահատելով Կրակովի Յագելոնյան համալսարանում փիլիսոփայության դոկտորի ատենախոսական թեզը պաշտպանած առաջին հայուհու կատարած աշխատանքը, կարևորեց երկու ժողովուրդների պատմական համատեղ անցյալի վրա հիմնված տվյալ աշխատության և գիտական հետագա ուսումնասիրությունների ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Պատմական գիտությունների թեկնածու Փիրուզ Մնացականյանը հանդես եկավ դասախոսությամբ՝ ներկայացնելով ուշագրավ և հանգամանալից տեղեկություններ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում պահպանվող լեհահայ գրչության՝ մասնավորապես հեղինակված Սիմոն Լեհացու, Ստեֆան Լեհացու, Ստեֆան Ռոշկոյի կողմից, մի շարք առաձնահատկությունների, ձեռագրերի բովանդակային ընդհանրությունների և արխիվային վավերագրերի մասին:

Տեղի ունեցած հարց ու պատասխանից հետո գրքի հեղինակի մակագրությամբ աշխատության օրինակներ նվիրվեցին ներկաներին:

Տեղեկանք․ Ներկայումս Մատենադարանում պահպանվում են 130 ձեռագրեր, որոնք ստեղծվել են 14-18-րդ դարերում հայ գրչության կենտրոններում՝ Լվով, Կամենեց-Պոդոլսկ, Զամոշչ, Լուցկ, Յազլովեց, Ստանիսլավով, Կրակով, Ռոհատին, Կուտի։ Ամենահին ձեռագիրը, որը պատճենվել է Զամոշչում, թվագրվում է 1595թ․

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

Լարսը փակ է բեռնատարների համար

23:59 17.04.2025

Լարսը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար: ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 17.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

23:48 17.04.2025

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

Միացյալ Նահանգները չի շտապում հարձակվել Իրանի վրա՝ Թեհրանի զարգացող միջուկային ծրագրի պատճառով։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրան խնդրեցին մեկնաբանել Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու հնարավորությունը։ «Ես չէի ասի, որ մերժել եմ այս տարբերակը։ Ես չեմ շտապում դա անել, քանի որ կարծում եմ, որ Իրանն ունի հնարավորություն ստեղծելու […] ...

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

23:43 17.04.2025

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

Ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Սարգիս Խ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մոհարամ Ս․-ի վարած «Scania» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։ Վթարի փաստով […] ...

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

23:34 17.04.2025

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

Ուրախ էի կրկին այցելել Սյունիք և ծանոթանալ նրա հարուստ մշակույթին ու պատմությանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալահերը։ «Ոգեշնչող է տեսնել այն կարևոր աշխատանքը, որ կատարում են տեղական իշխանությունները և քաղաքացիական հասարակությունը, հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի»,- գրել է նա: Մեկ այլ […] ...

BACK_TO_TOP