17:49 26.04.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը այսօր անդրադարձել է հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված թեքահարթակների խնդրին: Պատգամավորն անձամբ փորձարկել էր թեքահարթակները և տեղեկացրել, որ դրանք չեն համապատասխանում անհրաժեշտ չափանիշներին:
SHANTNEWS.am-ը այս թեմայի շուրջ զրուցել է Նաիրա Զոհրաբյանի հետ:
«Թեքահարթակներից դիմում-բողոքներ եղել են միշտ: Նախ` պետք է նշել, որ թեքահարթակները շատ քիչ են և հատուկ կարիքներ ունեցող անձանց հարմարեցված չէ քաղաքը, դա փաստ է: Եթե մենք ընդհանուր առմամբ խոսենք իրենց խնդիրների մասին, պետք է սկսենք ավտոբուսներից և այլ բաներից, սակայն այս պահին խոսում ենք միայն թեքահարթակներից: Ես մասնագետ չեմ և«Փյունիկ» հաշմանդամների կազմակերպությունից ինձ ուղարկեցին ծրագիր, թե քանի աստիճան պետք է լինեն թեքահարթակները. առավելագույն թեքությունը պիտի լինի 7-10 աստիճան»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ ամենից հետո ինքն որոշեց անձամբ է փորձարկել թեքահարթակները: Նրա խոսքերով՝ նա փորձարկել է քաղաքի ամենաբանուկ մասերում գտնվող հիմնական թեքահարթակները.
«Բացառությամբ Օպերայի մոտի և մի քանի տեղի թեքահարթակների, բոլորը խնդիր ունեին: Օրինակ՝ այն թեքահարթակը, որ կա իմ տեղադրած տեսանյութում, Մարզահամերգային համալիրից դեպի Աջափնյակ տանող հատվածն է, այն մոտավորապես 35 աստիճան թեքության է: Ես առողջ մարդ եմ և մի քանի հոգու օգնությամբ հազիվ կարողացա իջնել: Նորմը եռակի, քառակի խախտված է: Մեկ այլ թեքահարթակը հատելիս ես սայլակի վրայից ուղղակի գլխիվայր ընկա, դա Երիտասարդական մետրոյին հարող հատվածի թեքահարթակն էր: Ի դեպ, քանի որ տարածքը մասնավոր էր, ինձ շատ դժվարությամբ թույլ տվեցին փորձարկել թեքահարթակը»:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այդ թեքահարթակներից նաև օգտվում են մանկահասակ երեխաների մայրերը, ովքեր իջեցնում են սայլակները: Նա ասաց, որ խնդիրը փոխանցել է ավագանու ԲՀԿ խմբակցության իր գործընկերներին, և առաջիկա նիստերում այդ խնդիրը կբարձրաձայնվի. թեքահարթակները պետք է քանդվեն և հարմարեցվեն նորմերին:
Պատգամավորի խոսքերով՝ այստեղ կան որոշակի նրբություններ, մասնավորապես, որ թեքահարթակները 50 աստիճան անկյան տակ կառուցելը շատ ավելի էժան է, սակայն նորման 7-10 աստիճանն է.
«Մենք անընդհատ խոսում ենք ներառականության մասին, մենք անընդհատ խոսում ենք, որ խնդիրներ ունեցող մարդիկ աշխարհի հետ չպիտի շփվեն իրենց տան պատուհանից, բայց միայն խոսում ենք և ոչինչ չենք անում այդ մարդկանց ինտեգրելու համար: Մեր առաջին խնդիրը պիտի լինի իրենց շարժը դյուրացնելը, իսկ այդ ամենը սկսվում է թեքահարթակներից»:
15:25 11.04.2025
Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանըԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...