Շիրակի մարզում 1500 տոննա կարմիր բազուկն ու 150 տոննա գազարը նեխում է. գնորդ չկա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Շիրակի մարզում 1500 տոննա կարմիր բազուկն ու 150 տոննա գազարը նեխում է. գնորդ չկա

23:55 26.04.2019

Վարուցանքի նոր սեզոնն արդեն սկսվել է,իսկ Շիրակի մարզի մի քանի համայնքներում դեռ հողագործներն անցած տարվանից  պահեստավորած բերքի իրացման հարցերը չեն լուծել: Կառնուտ, Շիրակ, Մանթաշ գյուղերի պահեստարաններում ու մառաններում են մնացել մի քանի հարյուր տոննա ճակնդեղը, գազարն ու կարտոֆիլը։

Որակյալ բերքը ներքին շուկայում չեն կարողանում մեծածախ վաճառել, մրցակցությունը մեծ է, իսկ արտահանման հնարավորություններ էլ այս տարի չեն  եղել: Հողագործներն արդեն ֆինանսական լուրջ վնասներն են հաշվում, իրացման հարցը լուծելու տարբերակները մտել են փակուղի:

Ցանած, մշակած կարտոֆիլը եղել է բարձրորակ սերմացու, որը գյուղացին թանկով գնել էր, հիմա դրա կեսն արդեն կորցրել է, մնացածն էլ  կդառնա թափելու ապրանք, եթե այս մի քանի օրերին գնորդներ չգտնեն: Հորում պահեստավորած դեռ երկու տոննա կարտոֆիլը սկսել է  նեխել: Միայ կարտոֆիլը չէ, որ հորերում փչանում է: Վիկտոր Չախոյանն անցած տարի նաև գազարի, ճակնդեղի առատ բերք է ստացել: Գետնափոր  հորերում է մնացել 10 տոննա գազար ու կարմիր ճակնդեղ: Գյուղատնտեսը հաշվում է վարուցանքի համար ծախսած գումարը, որն անցնում է մեկուկես միլիոն դրամի սահմանը, իսկ օգուտն ու շահույթը զրոյին հավասար է: Առողջ ու տեսակավորած բերքն աշնանից պարկերով դրել ու սպասում է գնորդների:

«Ոչ մի գրամ չեմ ծախել, ոչ մի հարցնող չկա, 10 տոննա ապրանքը մնացել է հորը, չենք կարող վաճառել»,- հուսահատված ասել է մանթաշցի Վիկտոր Չախոյանը։ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղը հայտնի է իր գազարով, ամենաշատն այստեղ են ցանում գազար: Այս գյուղի գազարի համբավը սովետի տարիներից կա: Մանթաշում այժմ 100-150 տոննա չիրացված գազար կա: Տնտեսությունները ձմռան ամիսներին մի կերպ  կարողացել են բերքը պահել: Ջերմաստիճանը քանի գնում բարձրանում է, իսկ հորերում արդեն անհնար է գազար ու բազուկ պահել:

«Գազարը փչանում է, հենց տաքությունը ընկավ, ծլերը կելնին ու բերքը կսկսի նեխել, 2-3 օրվա կյանք ունի էս ապրանքը»,- կիսափչացած գազարները մատնացույց անելով՝ ասում է Հովհաննես Հաջիբաբյանը։

Գյուղի տնտեսությունները նախորդ տարիներին էլ նույնքան բերք են ստացել, բայց մեծածախ վաճառքի խնդիր չեն ունեցել: Վաճառել են, լավ էլ օգուտ ստացել, դրա համար անցած տարի էլ չեն հրաժարվել հեկտարներով գազար մշակել: Թե ինչ եղավ, որ աշնանը հավաքած բերքը   մինչև հիմա չի իրացվում, գյուղացիները պատճառներից մեկը համարեցին դրսից բերված ապրանքը:

«Գյուղում կա 100 տոննա և ավելի գազար, խնդիրը հետևյալն է՝ դրսից գազար են ներկրում ՝ Իսրայելից, Պարսկաստանից, իրենց գազարի արտաքին տեսքը գեղեցիկ է, մեր ապրանքը մեր երկրում լճացել է, բայց իրենք դրսից են ներկրում»,- ասել է Ազատ Բաղդասարյանը։

Իսկ Մանթաշի գազարի համար արտաքին շուկան Վրաստանն է, սա հիմնականում Ռուսաստանի Դաշնություն հազվադեպ է հասնում, ծախսերն են թանկ: Այս տարի, փաստորեն, վրացական շուկան էլ է փակ եղել մանթաշցիների համար: Գյուղից ոչ մի կիլոգրամ գազար չի հասել վրացական շուկա:

«50 դրամ դրել են մաքսատուրք, մուծենք, որ անցնինք Վրաստան։ Էդպես բան ով է տեսել ,5 դրամը հասկացանք, 10 դրամը հասկացանք,ես որ պիտի 50 դրամ մեկ կիլոգրամի համար մաքսատուրք մուծեմ Բավրա, էլ Վրաստան քանիսով ծախեմ, որ մեջը ընձի մե բան մնա»,- զարմացած ասել է մանթաշցի  պապիկներից մեկը։

Մարզպետարանի գյուղատնտեսության վարչությունը և վարչության պետը, պարզվում է, մաքսայինի ու արտահանման խնդիրների կարգավորման իրավասություն չունեն, վարչության մասնագետները եղել են տնտեսություններում, գույքագրել են, թե քանի տոննա  բանջարեղեն կա պահեստներում: Բայց պարզվում է այդ հաշվառումը Մանթաշ չի հասել: Վարչության պետն էլ տեղյակ չի եղել, որ Մանթաշում մինչև 150 տոննա չվաճառված գազար կա:

«Իրականում այդ հարցը մեզ մոտ չի բարձրացվել, չենք զբաղվել դրանով ճշմարիտ ասեմ, սեղանի ճակնդեղի մասով խնդրից տեղյակ եմ, երկու ամիս էլ այդ խնդիրը փորձում ենք լուծել, բայց գազարի համար առաջին անգամ ես ձեզանից եմ լսում, որ խնդիր կա մարզում»,- զարմացել է մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը։

Իսկ այս ընթացքում գյուղնախարարություն բերքի իրացման խնդրով երկու գրություն են հասցրել ուղարկել, որոնք վերաբերել են միայն  սեղանի ճակնդեղին: Այս ուղղությամբ հարցին լուծում դեռ չկա,  գրություններին պատասխան չեն ստացել:

Գրությունների պաշտոնական պատասխանին սպասելու այս ժամանակահատվածը Մովսես Մանուկյանը խոստացավ, որ կօգտագործի հօգուտ գյուղացիների: Սկսեց փնտրել տեղացի ծանոթ արտահանողների, որոնց միջոցով հնարավոր կլինի որոշ չափաքանակ վաճառել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP