13:55 25.04.2019
ՀՀ կառավարությունն ապրիլի 25-ին ընդունեց «ՀՀ կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 19-ի N 1015 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» նախագիծը: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է Քրեակատարողական ծառայությանը տրամադրել լրացուցիչ 30 հաստիք: Այս անհրաժեշտությունն, ըստ նախարարի, պայմանավորված է նրանով, որ քաղաքացիական բժշկական հաստատություններում ստեղծելու են փոքրիկ բաժանմունքներ, որտեղ բուժվելու են կալանավորված և դատապարտված անձինք, ստանալու են այն բուժծառայությունը, որ հնարավոր չի լինի իրականացնել «Դատապարտյալների հիվանդանոց»-ում, քրեակատարողական և դատապարտյալների համար նախատեսված բժշկական ծառայություններում: Զեյնալյանը տեղեկացրեց, որ Երևանում 4 այդպիսի հաստատություն է լինելու, ամեն մեկում՝ 3,5 հաստիք, յուրաքանչյուր աշխատող յուրաքանչյուր չորրորդ օրը կարող է վերադառնալ ծառայության:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ եթե ՔԿ ծառայությունում կան բազմաթիվ թափուր աշխատատեղեր, ինչո՞ւ են ևս 30-ն ավելացնում:
«Թափուր հաստիքների թիվը կրճատվել է, այս պահին այնքան մեծ չէ, արտաքին ծառայության համար 13 թափուր հաստիք կար, ներքին ծառայությունների համար՝ 85: Դուք խոստացաք, քանի որ դրանք սահմանված են ՔԿՀ-ների պատշաճ ծառայությունն ապահովելու համար, խոստացաք, որ առաջիկայում համալրվելու են: Այդ պրոցեսը գնում է, որոշեցինք, որ այդ 30 հաստիքն, այնուամենայնիվ, կարիք կա ավելացնելու»,- ասաց նա՝ միաժամանակ նշելով, որ սա նաև հայտարարություն է աշխատանք փնտրողների համար:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հիշեցրեց՝ նշվում էր, որ ՔԿ ծառայությունում աշխատանքներն ավելի անհրապուրիչ են, դրա համար չեն դիմում, հետաքրքրվեց՝ այստեղ ավելի հրապուրի՞չ են, կգա՞ն աշխատելու, և աշխատավարձը նո՞ւյնն է:
Զեյնալյանն ասաց, որ երկու տիպի ծառայություն կա՝ անվտանգության ապահովման, որ ներսում է, և պահպանության: Նա տեղեկացրեց՝ պահպանության 61 հիմնական կետ կա, առնվազն 4-ը պետք է ավելանան, ծառայությունը պետք է իրականացվի, յուրաքանչյուր 2 ժամը մեկ հերթափոխը փոխվի: Նախարարը հայտնեց, որ աշխատանքներ են տարվում աշխատակազմը համալրելու համար, նշեց՝ եթե այդ 30-ին չընդունեն, ծառայություն չեն կարողանա ապահովել, իսկ եթե անգամ ապահովեն, խախտած կլինենք ծառայողների սոցիալական երաշխիքներն ու իրավունքները:
Գրիգորյանն առաջարկեց ռոտացիոն կարգ ներդնել՝ «3 շաբաթ այնտեղ, 1 շաբաթ ՝ այնտեղ», կամ աշխատավարձերը տարբերակել: Նախարարն արձագանքեց, որ աշխատակիցներից մեկին մյուսով փոխարինելը միշտ չէ, որ կստացվի, քանի որ տարբեր է աշխատանքի բնույթը, իսկ աշխատավարձերի տարբերակումը չբացառեց:
11:53 17.04.2025
Լեգենդար Ռուդ վան Նիստելռոյի որդին իր կարիերայի առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքելԼեգենդար նիդերլանդցի Ռուդ վան Նիստելռոյի որդին իր կարիերայի առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել: «ՊՍՎ Էյնդհովենի» մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ 17-ամյա հարձակվող Լիամ վան Նիստելռոյի հետ ստորագրվել է 3 տարվա պայմանագիր: Կրտսեր Նիստելռոյը ՊՍՎ 017 թիմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 30 խաղ, խփել է 20 գոլ: ...
11:45 17.04.2025
Միրզոյանը պատասխանել է Սահմանադրական փոփոխությունների մասին հարցինԴուք կդիտարկե՞ք Սահմանադրական փոփոխություն՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար․ թուրք լրագորղն այս հարցն է տվել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ «Սկսենք նրանից, որ երբ Հայաստանում տեղի ունեցավ ժողովրդավարական հեղափոխությունը և մեր ներկայիս իշխող կուսակցությունը դարձավ իշխանության, մենք գրեթե անմիջապես հայտարարեցինք, որ պատրաստվում ենք փոփոխություններ կատարել մեր Սահմանադրությունում։ Եվ այժմ, ինչպես ես տեսնում եմ, դա […] ...
11:38 17.04.2025
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանըՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 16-ին ընդունել է Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրեն Յուրի Բուհրեր Թավանիերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության տնօրեն Արտակ Կիրակոսյանը և «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության տնօրեն Գայանե Հովակիմյանը։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը, աշխատանքի ուղղությունները, որոնք, ի թիվս […] ...
11:30 17.04.2025
Բրիտանացի թենիսիստուհին մրցավարին բողոքել է մրցակցից եկած տհաճ հոտի համարԲրիտանացի թենիսիստուհի Հերիեթ Դարթը մրցախաղի ժամանակ իր մրցակից, ֆրանսուհի Լուա Բուասոնից եկած տհաճ հոտի համար բողոքել է մրցավարին։ Դարթը մրցավարին խնդրել է, որ նկատողություն անի Բուասոնին և պահանջի, որ նա դեզոդորանտ օգտագործի: Մրցավարն անտեսել է բրիտանուհու բողոքը։ Լուա Բուասոնը Ֆրանսիայում կայացած մրցախաղը հաղթել է 6-0, 6-3 հաշվով: Խաղից հետո Հերիեթ Դարթը ներողություն է խնդրել մրցակցից […] ...
11:23 17.04.2025
Երմակը ժամանել է Փարիզ՝ հանդիպելու ԱՄՆ ներկայացուցիչների հետՎլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ նա պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի և արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի հետ ժամանել է Փարիզ, որտեղ նախատեսված են հանդիպումներ ԱՄՆ ներկայացուցիչների հետ։ «Հանդիպումներ են նախատեսված ԱՄՆ ներկայացուցիչների հետ, ովքեր այս պահին գտնվում են Ֆրանսիայում»,- գրել է նա իր Telegram ալիքում։ Երմակը հավելել է, որ ուկրաինական պատվիրակությունը Փարիզում կհանդիպի […] ...
11:11 17.04.2025
Որտե՞ղ կարող է ստորագրվել Խաղաղության պայմանագիրը․ Միրզոյանը պատասխանել է թուրք լրագրողների հարցինԻնչպիսի՞ առաջարկներ ունեք Խաղաղության պայմանագրի ստորագրության ժամկետի և վայրի վերաբերյալ։ Եվ արդյո՞ք Թուրքիան կարող է լինել այս իրադարձության հյուրընկալողը։ Այս հարցն են տվել թուրք լրագրողները ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ «Բանակցությունները շարունակվում են։ Ինչ վերաբերում է տեղին, գիտեք, դա էական չէ: Կա գաղափար այն ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Մի քանի այլ մայրաքաղաքներ առաջարկում են […] ...