17:09 24.04.2019
Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև իրավիճակը լարված է։ Մի կողմից վիրահայերն ապրիլքսանչորսյան «Պահանջում և հատուցում» խորագրով բողոքի ցույց են անցկացնում, մյուս կողմից դեսպանատունը տոնական միջոցառմամբ նշում է երեխաների օրը: Հնչում են մանկական երգեր, անցկացվում է Աթաթուրքի նկարներով ցուցահանդես: Թուրք երեխաները երգում-պարում են: Միմոսի հագուստով մի մարդ անցորդներին թուրքական ու վրացական դրոշների պատկերներով փուչիկներ է բաժանել: Նախորդ տարի այս օրը դեսպանատան մոտ հակաակցիա էին անցկացնել ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները:
Այդուամենայնիվ, բարձր հնչող երաժշտության ու պարի ֆոնին կայացել է վիրահայ համայնքի ներկայացուցիչների ցույցը: Համայնքի ներկայացուցիչներին նախօրոք կոչ էր արվել չտրվել սադրանքներին և խաղաղ ցույց անցկացնել: Վիրահայոց համայնքը դժգոհություն է արտահայտել դեսպանատան դիմացի տարածքները 3 մասի բաժանելու համար: Մեջտեղում վրացի ոստիկաններն են, նրանց երկու կողմից՝ հայկական ու վրացական պետական դրոշներով ապրիլ 24-ին նվիրված հայկական միջոցառումն է անցկացվում, մյուս կողմից` վրաց-թուրքական դրոշների ներքո դեսպանատան միջոցառումն է ընթանում:
Ոստիկանությունը դեսպանատան տարածքը բարիկադներով բաժանել էր երեք մասի՝ մեջտեղում կանգնել էր ոստիկանությունը, մի կողմում թուրքերի միջոցառումն էր, որի մասնակիցները, մինչև հայկական կողմի ակցիայի ավարտը, բարձրախոսներով ցանկանում էին լռեցնել հայկական կողմի ելույթները: Հայկական համայնքին, մասնակիցների խոսքերով, հատկացվել էր դեսպանատան հեռավոր անկյունը:
Հարգանքի տուրք մատուցվեց Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին: Ելույթներ ունեցան հայկական համայնքի ներկայացուցիչները: Թուրքիայի նախորդ դարի հայատյաց գործողությունների և ներկայիս ակցիայի մասին ելույթ ունեցավ ներկաներից մեկը:
Տպավորիչ էր վիրահայ համայնքի ակտիվիստ, «Արձագանք» հարթակի ղեկավար Գեորգի Թումասյանի ելույթը հայերենով, վրացերենով ու անգլերենով: Ստորև կներկայացնենք նրա վրացերեն ելույթի հայերեն թարգմանությունն ամբողջությամբ.
«Այսօր մեծ Ճավճավաձե պողոտայում, Իլյայի արձանի մոտից, որտեղ մի կողմում լույսն է, մյուսում խավարը, դիմում եմ Վրաստանի իշխանություններին, հասարակությանը: Այսօր մենք այստեղ հավաքվել ենք ոգեկոչելու 1915 թ Հայոց Եղեռնի զոհերի հիշատակը, որի հիման վրա ՄԱԿ-ն ընդունեց ցեղասպանություն տերմինը: Մինչդեռ, մյուս կողմում կանգնած մարդիկ մեր ակցիան վերածեցին ծաղր ու ծանակի, նրանք, ովքեր ծաղրում են 1,5 մլն զոհերին, ծաղրում են նաև մեր ճակատագրին արժանացած հույներին, ասորներին: Չմոռանանք նաև Աջարիայի պատմությունը թուրքական տիրապետության ժամանակ: Վրացի ժողովրդի պայքարի արդյունքն է, որ այսօր Աջարիան Վրաստանի կազմում է: Ուզում եմ ընդգծել, որ Վրաստանը ժողովրդավարական պետություն է և միշտ պետք է այդպիսին լինի… Թուրքիայի այսօրվա արարքը Վրաստանում անընդունելի է: Հայոց ցեղասպանությունն ընդունելու համար շնորհակալություն եմ հայտնում ՄԱԿ-ին, ԵԽ-ին, ԵԽԽՎ-ին, նաև այն տասնյակ պետություններին, որոնք ընդունել են Հայոց ցեղասպանությունը, այդ թվում՝ Ֆրանսիային, որտեղ այսօր պետական մակարդակով նշում են Հայոց ցեղասպանության տարելիցը»:
https://www.facebook.com/aliQmedia/videos/571550149997963/
23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»23:25 22.11.2024
Կադրային փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային են. Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգում վերջին շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված է համարում, այլ` կապված համակարգերի ու աշխատանքային գործունեության հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է վերջին շրջանի 6 պաշտոնանկություններին: «Կադրային փոփոխությունները կապված են այն թեմաների հետ, որոնք, այսպես թե այնպես, հրապարակայնորեն քննարկվում են: Բայց նաև պարտադիր չէ, որ […] ...
23:18 22.11.2024
Իսպանիան տուգանել է եվրոպական բյուջետային փոխադրողներին 179 միլիոն եվրոյովԻսպանիայի իշխանությունները «չարաշահումների» համար տուգանել են եվրոպական մի քանի բյուջետային փոխադրողների՝ ընդհանուր առմամբ 179 միլիոն եվրոյով՝ ներառյալ ձեռքի ուղեբեռի և նստատեղերի ամրագրման համար լրացուցիչ վճարներ գանձելու համար: Իսպանիայի սպառողների իրավունքների պաշտպանության նախարարությունը ուժի մեջ է թողել դեռ մայիսին կայացված որոշումը՝ մերժելով ընկերությունների կողմից ներկայացված բողոքները։ Նախարարության զեկույցում նշվում է, որ ավիափոխադրողները խախտում են սպառողների իրավունքները՝ […] ...
23:10 22.11.2024
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է ՊՍԺ-ի բողոքըՖրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է հարձակվող Կիլիան Մբապեի աշխատավարձը և բոնուսները վճարելու գործով ՊՍԺ-ի բողոքը, հայտնում է AS-ը: Ավելի վաղ փարիզյան ակումբը հրաժարվել էր կատարել երկրի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) բողոքարկման դատարանի կայացրած վճիռը և գործը քննելու համար դիմել էր Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիա: Այժմ միակ ելքն Օլիմպիական կոմիտե կամ աշխատանքային վեճերի դատարան դիմելն է, այլապես […] ...
23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներՆոյեմբերի 22-ին, ժամը 21:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 102/1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Տիչինա-Սեբաստիա փողոցների խաչմերուկում բախվել են «Toyota» (վարորդ՝ Դ․ Պ․) և «Mercedes-Benz» […] ...
22:54 22.11.2024
Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. ՓաշինյանԱյսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ պատրաստվում է Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում։ Պատասխանելով այն հարցին, թե լուրեր են պտտվում Պողոսյանի՝ կոռուպցիոն գործարքների հետ կապված, վարչապետը նշել է. «2020 թվականին կամ գուցե ավելի ուշ Արթուր Պողոսյանը նշանակվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավար, և այդ նույն ահազանգերը այդ […] ...
22:48 22.11.2024
ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տեխնոլոգիական ճեղքվածք այժմ ակնհայտ է․ ԼագարդԵվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը մտահոգություն է հայտնել, որ Եվրոպան տեխնոլոգիական մրցավազքում պարտվում է ԱՄՆ-ին։ «Տեխնոլոգիաներում Եվրոպայի դիրքի վատթարացումն ավելի ցայտուն է դարձել վերջին մեկ տարվա ընթացքում: ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տեխնոլոգիական ճեղքվածք այժմ ակնհայտ է։ ԵՄ-ում տեխնոլոգիաների զարգացման արագացմանը կարելի է հասնել եվրոպական կապիտալի շուկայի ամրապնդման միջոցով, ավելի մեծ ինտեգրման միջոցով»,- ասել է […] ...