15:35 24.04.2019
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին այսօր Գյումրիի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագ է մատուցվել։ Ամեն տարի ապրիլի 24-ը եկեղեցի է բերում տասնյակ մարդկանց, ովքեր իրենց լուռ ներկայությամբ ու աղոթքներով ոգեկոչում են Մեծ եղեռնի զոհերին։ Մեկուկես միլիոն նահատակները 2015 թվականին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին, սրբադասվեցին։
Հայաստանյաց բոլոր եկեղեցիներում արդեն 4 տարի է, սուրբ նահատակների հիշատակի ժամերգությունն սկսվում է «Հրաշացան» շարականով, որի հեղինակը Զարեհ արքեպիսկոպոս Ազնավուրյանն է, մշակումը՝ Երվանդ Երկանյանինը։ Մեկ ու կես միլիոն նահատակների սրբադասումից հետո, այս շարականը, տարին 1 անգամ, միայն այս օրն է հնչում։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագը հավատացյալների համար այժմ այլ խորհուրդ ունի։ Գալիս են ոչ միայն Ցեղասպանության նահատակների հիշատակը հարգելու, այլ նրանց սրբացած հոգիներից օրհնություն ստանալու։
Սուրբ նահատակների հիշատակին է նաև Քրիստինեի աղոթքը։ Նա 8 տարեկան է եղել, երբ պապից ու հորաքրոջից իմացել է կոտորածների մասին, իսկ իրենց տանը մինչև հիմա պահում են Արևմտյան Հայաստանից փրկված մասունք՝ Նարեկ։ Քրիստինեի պատմելով` այն պապի պապն է բերել Հայաստան` փրկելով հրդեհից։ Նարեկը Քրիստինեի ընտանիքի պահապանն է դարձել։
Նոր սերունդը չի մոռանա իր պատմությունը ու պատմության ողբերգական էջը: Եկեղեցում աղոթող զինվորները նաև ներողություն են խնդրում իրենց նախնիներից, որ չկարողացան պաշտպանել նրանց խաղաղությունը։ Հիշատակի այս պատարագին էր մասնակցում նաև հրեա Զոհա Ռոնեն։ Նա Իսրայելից է եկել Գյումրի։
Պատմությունը շատ լավ գիտի ու գիտի նաև այն, որ այսօր համայն հայության համար հիշատակի ու ոգեկոչման օր է: Ասում է՝ հայկական եկեղեցում պատարագին գտնվելը իր համար շատ կարևոր է, քանի որ իր ժողովուրդն էլ է ցեղասպանություն տեսել։ Կարծում է՝ իր երկիրը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, Իսրայելը պետք է դա անի։
Մեծ եղեռնի զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել նաև Գյումրիի Բագրատունյաց պուրակում «Վերածնունդ» հուշարձանի մոտ։ Կոթողը տեղադրվել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հեղինակը Հայաստանի վաստակավոր, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Ֆրիդ Սողոյանն է։ Քանդակագործի մտահղացումը՝ ափերի մեջ պահված խաչ, խորհրդանշում է ոչ միայն հայ ժողովրդի անցյալը, նաև ներկան ու ապագայի հանդեպ մեծ հավատը։
Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Կոպնինը համոզված է, որ մի օր պատմությունն ամեն ինչ իր տեղը կդնի և այն պատմական սխալները, որոնք թույլ են տրվել, արդարացիորեն կընդունվեն։ Ասում է` դա միայն ժամանակի հարց է։
09:35 11.04.2025
Սի Ծինփինը ապրիլի 14-18-ը կայցելի Վիետնամ, Մալայզիա և Կամբոջա09:34 11.04.2025
ՊՆ-ը հաղորդագրություն է տարածել09:30 11.04.2025
Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը ևս դուրս են եկել եզրափակիչ․ Աշխարհի գավաթԽորվաթիայի Օսյեկ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի նժույգ թափեր վարժությունում Հայաստանը ներկայացնող Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը դուրս են եկել եզրափակիչ: Երիտասարդների աշխարհի չեմպիոն Մանուկյանը որակավորման փուլում վաստակել է 14,433, Մամիկոն Խաչատրյանը` 14,466 միավոր: Հիշեցնենք, որ մինչ այս օղակների վարժությունում եզրափակիչ են դուրս եկել Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը: Հենացատկում էլ […] ...
09:25 11.04.2025
Kan․ Իսրայելն ու Թուրքիան Ադրբեջանում չեն կարողացել համաձայնության գալ Սիրիայի հարցովԻսրայելն ու Թուրքիան չկարողացան համաձայնության գալ Սիրիայում իրենց միջև լարվածությունը կանխելու համար Ադրբեջանում կայացած բանակցությունների փուլի ընթացքում։ Այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի պետական հեռուստառադիոընկերությունը՝ Kan-ը։ Բանակցությունները, որոնց ընթացքում իսրայելական և թուրքական կողմերը փորձում են պայմանավորվել Սիրիայում իրենց միջև հակամարտությունները կանխելու մեխանիզմի ստեղծման շուրջ, պետք է շարունակվեն հրեական Պասեքի տոնի ավարտից հետո, որն այս տարի ապրիլի […] ...
09:19 11.04.2025
Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապվածuu խնդիրները պետք է գտնվեն հատուկ ուշադրության կենտրոնում. Անահիտ Մանասյանը մասնակցել է ոլորտային քննարկմանՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 10-ին մասնակցել է Հայաստանի Ազգային ժողովի կողմից՝ Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի (DCAF) աջակցությամբ կազմակերպված «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» երկօրյա քննարկմանը և հանդես եկել բացման խոսքով, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Միջոցառման նպատակն է պաշտպանության ոլորտի կառավարման և վերահսկողության հիմնական շահագրգիռ կողմերի հետ քննարկելու, թե ինչպես ապահովել և […] ...
09:15 11.04.2025
Վենեսուելայի խորհրդարանը հաստատել է արտակարգ տնտեսական դրության մասին հրամանագիրըՎենեսուելայի Ազգային ժողովը (խորհրդարանը) միաձայն հաստատել է երկրի ողջ տարածքում արտակարգ տնտեսական դրության մասին հրամանագիրը։ «Հրամանագիրը նպատակ ունի համակողմանիորեն պաշտպանել երկրի բոլոր արտադրողական հատվածները մաքսատուրքերի պատերազմից, որը սանձազերծել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը», – ասել է Վենեսուելայի գործադիր փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը խորհրդարանի լիագումար նիստում։ Հեռարձակումն իրականացրել է Venezolana de Televisión հեռուստաալիքը։ Ռոդրիգեսը նշել է, […] ...
09:05 11.04.2025
ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահները շնորհավորել են Արմեն ՄելիքբեկյանինՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ «Կասկած չունեմ, որ Ձեր փորձը, գիտելիքները, չխոսելով անգամ ֆուտբոլի հանդեպ ունեցած Ձեր սիրո և մարդկային որակների մասին, կօգնեն դիմակայել ապագա բոլոր մարտահրավերներին՝ ի ծառայություն եվրոպական ֆուտբոլային հանրության: Համոզված եմ, որ որպես ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ՝ Դուք […] ...
09:00 11.04.2025
Al Jazeera․ Իսրայելի հարվածները Գազայում 24 ժամում 29 մարդու կյանք են խլելԳազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 29 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Փրկարարները շարունակում են անհետ կորածների որոնումները այն բանից հետո, երբ չորեքշաբթի Իսրայելը հարվածներ հասցրեց Գազայի արևելյան ալ-Շուջայա շրջանում գտնվող բնակելի թաղամասին, ինչի հետևանքով զոհվեց 35 մարդ: Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական […] ...