Դավո ջան, պի՛նդ կաց, մենք քեզ հավատում ենք, իմ անփորձ տղա ջան. Անահիտ Բախշյանը` Դավիթ Սանասարյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Դավո ջան, պի՛նդ կաց, մենք քեզ հավատում ենք, իմ անփորձ տղա ջան. Անահիտ Բախշյանը` Դավիթ Սանասարյանին

15:55 24.04.2019

Հանրային խորհրդի անդամ, Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանն իր ֆեյսբուքյան էջում տարիներ առաջ արված լուսանկար է հրապարակել, որտեղ նա Օպերայի հրապարակում գրկել է ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին: Լուսանկարին կից Բախշյանը գրել է.

«Հերթական անգամ ասում եմ՝ Դավո ջան, պի՛նդ կաց, մենք քեզ հավատում ենք իմ անփորձ տղա ջան։

Այս պահին հետևյալ միտքն եկավ գլուխս։ Հաճախ նեղվում ենք, որ նոր կառավարությունն անփորձներին է վստահում, քննադատում ենք։ Փորձվածներին են նշանակում, ասում ենք՝ սա արդեն խարդախություններում փորձված է ու հարցնում ենք՝ ինչո՞ւ նշանակեցին։ Իսկապես այսօր շատ դժվար է գտնել փորձված, բայց ձեռքերը մաքուր կադրերի, որովհետև նախկին համակարգում նրանք այդ փորձն են ձեռք բերել։

Իսկապես դժվար է։ Դավիթի նման անփորձ, բայց մաքրամաքուր ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ վրիպումներն էլ ի ցույց են դնում, թե տեսեք, որքան անկողմնակալ ենք, եթե մեզ հետ պայքարած, քայլած մարդը վրիպի անգամ, մենք չենք հանդուրժելու։ Հուսամ Դավիթի հետ կապված այս պատմությունը լակմուսի թուղթ կլինի այսօրվա արդարադատության համար, եթե այն այլ նպատակ չունի և սա կլինի իրական արդարադատության նոր շենքի հիմքի առաջին քարը։ 

Դավո ջան, հավատում եմ, որ փաստորեն քեզ վրա է կառուցվելու նոր արդարադատությունը, ոչինչ տղաս, դու սովոր ես, ուղղակի պատկերացնում եմ հայրիկիդ, մայրիկիդ, կնոջդ ու տղաներիդ զայրույթը, միանում եմ ու մաղթում՝ համբերություն, այս փորձությունն էլ կհաղթահարես, ես վստահ եմ։ Ինչպես տարիներ առաջ, պինդ գրկում եմ»:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավարարել է քննիչի կողմից երեկ կայացված որոշումը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP