Կան մարդիկ, որ սպասում էին, թե հեղափոխության հաջորդ օրը փողոցներում մարդիկ կանգնած գումար պետք է բաժանեին բոլորին. Ալեն Սիմոնյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Կան մարդիկ, որ սպասում էին, թե հեղափոխության հաջորդ օրը փողոցներում մարդիկ կանգնած գումար պետք է բաժանեին բոլորին. Ալեն Սիմոնյան

12:51 24.04.2019

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ մեկ տարի առաջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը տիրող ցնծության մթնոլորտը, մարդկանց միջև սերը պահպանվել է մինչ օրս: Նա վստահ է, որ դա յուրահատուկ տոն է բոլորի համար, քանի որ ՀՀ քաղաքացին ձերբազատվեց այդ բարքերից, այդ չափանիշներից, այդ մարդկանցից, որոնք տասնամյակներ շարունակ վերաբերվում էին այնպես, ինչպես հայտնի է բոլորին: Այս մասին նա հայտարարեց «Շանթ» հ/ը «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում:

Արամ Աբրահամյանի հարցին, թե այդ արբած իրավիճակը հնարավո՞ր է, որ նույնիսկ լավագույն իշխանության պարագայում պահպանվի մեկ տարի, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.

«Խոսքը չի գնում այն իշխանության մասին, որ այսօր կա, խոսքը գնում է այն իշխանության մասին, որը կար և ակնհայտ էր, որ այդ իշխանության հեռանալը միանշանակ տոն է, իսկ մնացածը դա գնահատականի և քննարկման խնդիր է»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Արամ Աբրահամյանի դիտարկմանը, թե իր տպավորությամբ մարդիկ այդ աստիճանի հրճված չեն այսօր, փոքր-ինչ թերահավատությամբ են լցված և, օրինակ, իրենից հարցնում են՝ «էս երկիրը դզվելու ա՞», ԱԺ փոխնախագահն այսպես արձագանքեց.

«Եկեք տարբերակենք, թե ինչի մասին ենք մենք խոսում: Եթե խոսքը գնում է ՀՀԿ-ի մասին, Սերժ Սարգսյանի մասին, միանշանակ որևիցե վերաբերմունք չի փոխվել: Այսինքն, վերադարձ անցյալին այլևս չկա: Իսկ եթե մենք խոսում ենք այն բանի մասին, որ կան ինչ-որ մարդիկ, որ մեկ վայրկայնի մեջ սպասումներ ունեին և պատկերացնում էին, որ հեղափոխության մյուս օրը փողոցներում պետք է մարդիկ կանգնած լինեին, որ գումար բաժանեին բոլորին, և իրենց բոլոր խնդիրները պետք է մեկ ժամվա մեջ լուծում ստանային, բնական է, որ այդ մարդիկ այսօր հիասթափված են: Ես կարող եմ ասել, որ կա մարդկանց մի ստվար զանգված, որ հասկանում են, որ տեսնում են, իրենց մաշկվի վրա զգում են, թե այսօրվա իրականությունը որքան լավն է և իրենք որքան լավ ու ճիշտ երկրում են ապրում, որն առնվազն ճիշտ ճանապարհով է գնում այսօր»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP