12:00 24.04.2019
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողները ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից փորձեցին ճշտել նաև ՍԴ դատավորի թափուր հաստիքի մասին: Հրայր Թովմասյանը նշեց, որ օրվա խորհուրդն այլ է նման հարցադրումների համար, բայց, այնուամենայնիվ, նշեց.
«Առիթ ունեցել եմ ասելու, որ Սահմանադրական դատարանի նախագահի խնդիրը չէ որոշել, թե ով պիտի դառնա դատավոր: Դա որոշում է Ազգային ժողովը, որոշում է ՀՀ նախագահը»:
Հարցերին` արդյո՞ք չէր համապատասխանում դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը, և արդյո՞ք համապատասխանում է Վահե Գրիգորյանը, ՍԴ նախագահը նշեց, որ չի կարող պատասխանել.
«Բոլոր նրանք, ովքեր 40 տարեկան են, 15 տարվա մասնագիտական ստաժ ունեն և ունեն բարոյական բարձր հատկանիշներ, համապատասխանում են: Դա Սահմանադրությամբ է»:
Նաև ավելացրեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում բացթողումներ չկան.
«Էն, ինչ արվել է 2-րդ հանրապետության, 3-րդ հանրապետության օրոք, բոլոր քայլերը ճիշտ են եղել: Մոտեցումը եղել է այլ երկրների ճանաչման միջոցով ճնշում գործադրել թուրքական կառավարության վրա: Գրեթե բոլորը ճանաչել են, մեծերը ճանաչել են, միջազգային ամենախոշոր կազմակերպությունները ճանաչել են: Միգուցե հիմա այլ բան պետք է անել, թուրքական հասարակությանը հասու դարձնել, որպեսզի իրենք առերեսվեն իրենց պատմությանը, ուժ գտնեն: Հայ ժողովուրդը մի կողմից` ուժ գտնի ներելու, մյուս կողմից` թուրք ժողովուրդը ուժ գտնի ապաշխարելու, հասկանալու իր թույլ տված պատմական սխալները: Սա այն օրն է, որտեղ չկա իշխանություն, չկա ընդդիմություն»:
09:19 01.11.2024
ԱՄՆ-ը Իսրայելին կոչ է արել երկարաձգել պաղեստինյան բանկերի հետ աշխատելու թույլտվությունըԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը և պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ են արել Իսրայելի կառավարությանը մեկ տարով երկարաձգել իսրայելական ֆինանսական հաստատությունների թույլտվությունը՝ աշխատելու Արևմտյան ափի պաղեստինյան բանկերի հետ՝ կենսական վճարումները մշակելու համար: ՄԱԿ-ը ակնկալում է, որ առանց նման պաշտպանության իսրայելական բանկերը կենթարկվեն քրեական հետապնդման և կխզեն կապերը պաղեստինյան բանկերի հետ։ Իսրայելն ասել է, որ թույլտվությունը կտրվի […] ...
09:10 01.11.2024
Շուտով կսկսվի ԵՄ-ի հետ հարաբերությունների վերագործարկումը. Վրաստանի վարչապետՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վստահ է, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների վերագործարկման գործընթացը կսկսվի 2-3 ամսից։ «Մենք ավելի ու ավելի ենք մոտենում ԵՄ-ի հետ հարաբերությունների վերականգնմանը։ Մեր ընտրությունները կայացել են, կձևավորվի նոր կառավարություն, կանցկացվեն ընտրություններ ԱՄՆ-ում, պատերազմն Ուկրաինայում կավարտվի: Հենց այս ամենն ավարտվի, այն ժամանակ շահերը կփոխվեն և կսկսվի հարաբերությունների վերականգնում։ Հիմնական վերագործարկումը կսկսվի հաջորդ եռամսյակից»,- […] ...
09:00 01.11.2024
Իսրայելը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Լիբանանից արձակվել է 90 հրթիռԻսրայելի զինվորականները հինգշաբթի օրը հայտնաբերել են լիբանանյան շիական «Հեզբոլլահ» կազմակերպության զինյալների կողմից Իսրայելի դեմ մոտ 90 հրթիռի արձակում։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) մամուլի ծառայությունը։ «Իսրայելի պաշտպանության բանակը «կշարունակի պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին Հեզբոլլահի սպառնալիքներից»,-ասվում է հայտարարության մեջ։ ...
08:50 01.11.2024
Եգիպտոսը հերքել է Իսրայելի հետ ռազմական համագործակցության մասին տվյալներըԵգիպտոսի իշխանությունները հերքել են Իսրայելի հետ ենթադրյալ համագործակցության մասին տեղեկությունը։ Համապատասխան հայտարարությունը հրապարակել է երկրի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Ղարիբ Աբդել Հաֆեզը։ «Եգիպտոսի զինված ուժերը կտրականապես հերքում են սոցցանցերում տարածված տեղեկատվությունը ռազմական ոլորտում Իսրայելին տրամադրված օգնության մասին», – ասվում է փաստաթղթում, որը հրապարակվել է Իսրայելի ներկայացուցչի սոցցանցի էջում։ Ավելի վաղ եգիպտական Al-Qahira Al-Ikhbariya հեռուստաալիքը, վկայակոչելով […] ...
08:30 01.11.2024
2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է COP17-ը. Հակոբ ՍիմիդյանՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP17-ը: 65 ձայնով Հայաստանն ընտրվել է որպես Կենսաբազմազանության կողմերի համաժողովի հյուրընկալող երկիր: Շնորհավորում եմ բոլորիս!!!»։ ...
08:20 01.11.2024
Al Jazeera. առնվազն 95 պաղեստինցի սպանվել է Գազայում հոկտեմբերի 31-ինՀոկտեմբերի 31-ին Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի կողմից առնվազն 95 պաղեստինցի է սպանվել։ Այս տվյալները ներկայացրել է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Ըստ հաղորդման՝ անկլավի հյուսիսային հատվածում բազմաթիվ ավիահարվածների հետեւանքով զոհվել է առնվազն 75 պաղեստինցի։ Առնվազն 20 մարդ զոհվել է այլ հատվածներում: Ինչպես նշվում է Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության Telegram […] ...