15:43 23.04.2019
ԱԺ-ում այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն աշխատանքային քննարկում են ունեցել, որից հետո լրագրողների հարցերին պատասխանել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Ըստ նրա` հանդիպման օրակարգում եղել են մասնավորապես ԱԺ քննիչ հանձնաժողովների ձևավորմանն առնչվող և Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների կազմակերպմանը վերաբերող հարցեր:
Մակունցը նշել է, որ մի շարք հարցերի հետ կապված քննիչ հանձնաժողովներ ստեղծելու անհրաժեշտություն են զգացել:
«Օրինակ` հանքարդյունաբերության հետ կապված, ջրօգտագործման և էլի մի քանիսի: Սա քանի որ նախնական քննարկում էր, չեմ ուզում ամբողջ ցանկը հրապարակել, քանի որ առաջնահերթությունները մի քանիսն էին, երկուշաբթի օրը կամբողջացնենք»:
Լրագրողների հարցին, թե արդյո՞ք սա վարչապետի հանդիմանանքին հետևող քայլ էր, երբ ասաց, որ հիմա ԱԺ-ում առնվազն մի քանի քննիչ հանձնաժողովներ պետք է ձևավորված լինեին, խմբակցության ղեկավարը պատասխանեց.
«Մենք իրականում բավական ինտենսիվ աշխատում ենք, և վարչապետի ասածը խնդրում եմ որպես հանդիմանանք չընդունենք: ԱԺ-ն կառուցողական աշխատում է, կարող եմ ասել, «Իմ քայլի» հետ կապված, մենք պլանավորում էինք դա, վարչապետը տեղյակ է եղել. այն ներուժը, որն ունի ԱԺ-ն, պետք է սկսենք ամբողջ ծավալով կիրառել: Որպես խորհրդարանական պետություն՝ 2019-ից սկսում ենք լիարժեք գործել, այդ գործիքները կիրառելը ժամանակ է պահանջում, կտեսնենք, թե էլ ինչ գործիքներ կարելի է կիրառել»:
SHANTNEWS.am-ի հարցին, թե նախորդ ԱԺ-ում Գևորգ Կոստանյանի ղեկավարությամբ գործում էր գաղտնալսման հարցերով քննիչ հանձնաժողով, Մակունցն ասաց, որ այդ մասին խոսք չի եղել: Նշեց, որ համայնքային զարգացմանը, հարկային ոլորտին վերաբերող հարցերի շուրջ հանձնաժողովներ ստեղծելու մասին են խոսել:
12:14 10.04.2025
Քննարկվել է սպորտի ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մարզական ֆեդերացիաների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել սպորտի ոլորտի 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծի քննարկումը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ներկայության համար և պատրաստակամություն հայտնել ներդնելու ջանքեր՝ համատեղ աշխատանքով նպաստելու ոլորտի զարգացմանը: […] ...
12:05 10.04.2025
Սալահը մոտ է «Լիվերպուլի» հետ նոր պայմանագիր կնքելուն«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մոտ է ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն, հայտնում է The Atheltic-ը։ Նրա հետ բանակցություններում ակումբի ղեկավարները առաջընթաց են գրանցել։ Նոր պայմանագիրը, ամենայն հավանականությամբ, կլինի 2 տարով։ Սալահի գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև այս տարվա հուլիսի 1-ը։ ...
11:57 10.04.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է վառելիքի ներկրմամբ զբաղվող ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանից բռնագանձել 14 անշարժ գույք, 59 միլիոն դրամՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ վառելիքի ներկրմամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 14 անշարժ գույք, որից 10-ը՝ Երևանում, 4-ը՝ մարզերում. Երևանում գտնվող […] ...
11:53 10.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 9-10-ըԲացահայտվել է 113 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության և հոգեկան ներգործության, 4 դեպք՝ խուլիգանության, 3 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 2-ական դեպք՝ աշխատանքի պաշտպանության […] ...
11:46 10.04.2025
Լևանդովսկիի ռեկորդը Չեմպիոնների լիգայում4 անպատասխան գնդակ է ուղարկել Դորտմունդի «Բորուսիայի» դարպասը: Կատալոնական թիմի կազմում դուբլ է ձևակերպել Ռոբերտ Լևանդովսկին, իսկ Ռաֆինյան աչքի է ընկել գոլով ու 2 ասիստով: «Բարսելոնայի» հարձակվող Լևանդովսկին պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը գլխավոր եվրագավաթի մեկ մրցաշրջանում երկնիշ թվով գոլ է խփել 3 տարբեր թիմերի կազմում, հայտնում է Opta-ն: Լեհ հարձակվողն այս մրցաշրջանում աչքի […] ...