Մաքուր Երևան պարտադիր լինելու է, և մենք դրա ճանապարհին ենք. Երևանի քաղաքապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+8.09 oC

Մաքուր Երևան պարտադիր լինելու է, և մենք դրա ճանապարհին ենք. Երևանի քաղաքապետ

15:10 23.04.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ապրիլի 23-ին լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ընդդիմադիր խմբակցություններից հնչող դժգոհություններին, թե իրենք Ավագանու որոշումներին, նիստերին կամ մրցույթներին տեղյակ չեն լինում, ինչպես, օրինակ` աղբահանության մեքենաների ձեռքբերման մրցույթի ժամանակ էր:

«Մրցույթը հայտարարված էր երկու ամիս առաջ, բոլորը դրա մասին տեղյակ էին, ոչ միայն ավագանու անդամները, ողջ հայությունը տեղյակ էր: Իրենք պետք է իմանան ավագանու իրավունքներն ու պարտականությունները, քաղաքապետն ու աշխատակազմը պարտականություն չունեն նրանց ամեն ինչի մասին տեղյակ պահելու: Նրանք գրավոր կարող են տեղեկանալ»,- ասաց նա:

Մարությանը նշեց՝ իր խմբակցության անդամներն էլ հաճախ ասում են՝ «ինչո՞ւ չգիտեինք» և այլն, ու ստանում են նույն պատասխանը, այն է՝ ամեն մեկը պետք է գործի իր լիազորությունների սահմաններում:

Դժգոհություններին, թե ինչպես ՀՀԿ-ն էր միշտ կողմ քվեարկում բերված նախագծերին, նույնն անում է «Իմ քայլը», նա պատասխանեց.

«Եթե նախագծերը հասնում են այստեղ ու կողմ քվեարկելու նախագծեր են, դե՞մ քվեարկեն: Եթե նկատել եք, նիստերի ժամանակ ավելի շատ, կոնկրետ ու կտրուկ հարցեր տալիս են մեր խմբակցության անդամները: Ես անգամ երբեմն ասում եմ՝ օրակարգով գնանք կամ լայն քննարկում չծավալենք, հետո առանձին վարչության պետերի հետ կքննարկեք»:

Հարցին՝ ունենալո՞ւ ենք, ի վերջո, մաքուր Երևան, Մարությանն արձագանքեց.

««Մաքուր Երևան» պարտադիր լինելու է, և մենք դրա ճանապարհին ենք»:

Քաղաքապետից հետաքրքրվեցին՝ «Սանիթեք»-ին տուգանելուց հետո դրական փոփոխություն նկատե՞լ է քաղաքի մաքրման հարցում: Նա ասաց, որ «Սանիթեք» ընկերության աշխատանքներից գոհ չէ, բայց տուգանելուց հետո աշխատանքը մի փոքր լավացել է:

«Մենք անում ենք համալիր լուծումներ, նախ՝ «Սանիթեք»-ին ասվել էր՝ եթե ապահովեն նորմալ, բնականոն աշխատանքը և Երևանի մաքրությունը, մենք միայն ուրախ կլինենք: Սկսեցինք աշխատել ամենօրյա ռեժիմով, բայց տեսանք, որ, այնուամենայնիվ, թերանում են: Մենք փորձել ենք օգնել, ամեն ինչ արել ենք, որ ոտքի կանգնեն, քանի որ իրենք էին ասում, որ շատ վատ վիճակում են: Տեսնում ենք՝ պատկերը բավարար չէ, դրա համար ձեռնարկում ենք այն միջոցառումները, որ բոլորդ տեսնում եք»,- ասաց Մարությանը:

Երևանի քաղաքապետը կրկին հիշեցրեց՝ ավագանու նիստերում 100 տոկոսանոց թափանցիկ գործընթացներ են, ոչ ոք ոչ մեկից ոչինչ չի ուզում թաքցնի, և որքան տեղեկացված է հանրությունը, այդքան ավելի հանգիստ են աշխատում իրենք:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

Լարսը փակ է բեռնատարների համար

23:59 17.04.2025

Լարսը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար: ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 17.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

23:48 17.04.2025

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

Միացյալ Նահանգները չի շտապում հարձակվել Իրանի վրա՝ Թեհրանի զարգացող միջուկային ծրագրի պատճառով։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրան խնդրեցին մեկնաբանել Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու հնարավորությունը։ «Ես չէի ասի, որ մերժել եմ այս տարբերակը։ Ես չեմ շտապում դա անել, քանի որ կարծում եմ, որ Իրանն ունի հնարավորություն ստեղծելու […] ...

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

23:43 17.04.2025

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

Ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Սարգիս Խ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մոհարամ Ս․-ի վարած «Scania» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։ Վթարի փաստով […] ...

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

23:34 17.04.2025

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

Ուրախ էի կրկին այցելել Սյունիք և ծանոթանալ նրա հարուստ մշակույթին ու պատմությանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալահերը։ «Ոգեշնչող է տեսնել այն կարևոր աշխատանքը, որ կատարում են տեղական իշխանությունները և քաղաքացիական հասարակությունը, հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի»,- գրել է նա: Մեկ այլ […] ...

BACK_TO_TOP