Մի շարք մանկապարտեզների տարածքներ տրամադրված են ԵԿՄ-ին. Էռնեստ Ավանեսով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Մի շարք մանկապարտեզների տարածքներ տրամադրված են ԵԿՄ-ին. Էռնեստ Ավանեսով

14:54 23.04.2019

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Էռնեստ Ավանեսովը ավագանու ապրիլի 23-ի նիստում բարձրացրեց կրթական և առողջապահական հաստատությունները՝ վերջին 5 տարում օտարված, վարձակալական կամ անհատույց հիմքով ֆիզիկական ու իրավաբանական անձանց տրամադրելու վերաբերյալ հարցը:

Էռնեստ Ավանեսովին տրամադրվել էր այդ հաստատությունների ցանկը և նրա որոշ թվեր հրապարակեց:

Առողջապահական հաստատություններից վերջին 5 տարում օտարվել, վարձակալության կամ անհատույց հիմքով տրամադրվել է մոտ 3538 քմ տարածք: Հանրակրթական, ուսումնական հաստատությունների՝ 2761 քառակուսի մետր տարածք է տրամադրվել և նախադպրոցական, ուսումնական հաստատությունների տարածքից նման կերպով տրամադրվել է 4464 քառակուսի մետր: Էռնեստ Ավանեսովը չցանկացավ ողջ փաթեթը ներկայացնել, բայց որոշները առանձնացրեց:

«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող մանկապարտեզից է տարածք հատկացվել, ու որպես իրավական հիմք ներկայացված է ղեկավարի բանավոր խոսքը, որը առնվազն զարմանալի է: Սա այն դեպքում, երբ այս համայնքը չէր տարբերվում մյուս համայնքներից՝ կապված պարտեզների տարածքների ընդլայնման հետ: Ծնողները չէին կարողանում երեխաներին պարտեզ տանել, որովհետև քանակը լրացած էր: Ավելին, կա նաև մեկ բնակելի տուն, որի առջև որևէ իրավական հիմք, որոշում ու նույնիսկ ժամկետ չկա նշված: Այդ մարդը բնակվում է մանկապարտեզում: Մի շարք մանկապարտեզներ կան տարբեր համայնքներում, որոնցից մեծ տարածքներ տրամադրված են ԵԿՄ գրասենյակներ գործարկելու համար»,- ասաց Ավանեսովը:

Նա նաև բարձրաձայնեց Կենտրոնում գտնվող թիվ 40 դպրոցի խնդիրը, որը սարսափելի վատ վիճակում է գտնվում և այդ դպրոցից 620 քմ 25 տարով, կառավարության որոշմամբ, առանց վարձավճարի, տրված է մի հայտնի ՀԿ-ի:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP