Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ քննված քրգործերի թիվն աճել է 127,4 տոկոսով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+12.09 oC

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ քննված քրգործերի թիվն աճել է 127,4 տոկոսով

13:46 23.04.2019

ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են 2018 թվականի ընթացքում ՀՀ ՔԿ տարբեր ստորաբաժանումների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության ընթացքի և արդյունքների վիճակագրական տվյալները:

2018թ. ընթացքում Կոմիտեի ստորաբաժանումներում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված 1.233 քրեական գործ (2017թ.- 542), որից 1.077-ը վարույթ է ընդունվել 2018թ. ընթացքում (2017թ.- 403), իսկ 156-ը փոխանցվել են 2017-ից:

Վերլուծությունները ցույց են տվել, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ քննված քրեական գործերի թիվն աճել է 691-ով կամ 127,4 %-ով:

1.233 քրեական գործերից.

•37-ը վերաբերվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով նախատեսված խարդախությանը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով (2017թ.- 4),

•315-ը՝ 179-րդ հոդվածով նախատեսված յուրացմանը կամ վատնմանը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով (2017թ.- 86),

•11-ը՝ 184-րդ հոդվածով նախատեսված խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելուն, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով (2017թ.- 1),

•14-ը՝ 200-րդ հոդվածով նախատեսված առևտրային կաշառքին (2017թ.- 11),

•3-ը՝ 201-րդ հոդվածով նախատեսված արհեստավարժ մարզամրցումների և հանդիսավոր առևտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելուն (2017թ.- 2),

•78-ը՝ 214-րդ հոդվածով նախատեսված առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելուն (2017թ.- 88),

•194-ը՝ 308-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն (2017թ.- 95),

•41-ը՝ 309-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական լիազորությունները անցնելուն (2017թ.- 12),

•89-ը՝ 311-րդ հոդվածով նախատեսված կաշառք ստանալուն (2017թ.- 22),

•143-ը՝ 311.1-րդ հոդվածով նախատեսված պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալուն (2017թ.- 8),

•4-ը՝ 311.2-րդ հոդվածով նախատեսված իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելուն (2017թ.- 0),

•39-ը՝ 312-րդ հոդվածով նախատեսված կաշառք տալուն (2017թ.- 27),

•4-ը՝ 312.1-րդ հոդվածով նախատեսված պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալուն (2017թ.- 0),

•3-ը՝ 313-րդ հոդվածով նախատեսված կաշառքի միջնորդությանը (2017թ.- 1),

•111-ը՝ 314-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական կեղծիքին (2017թ.- 67),

•11-ը՝ 315.2-րդ հոդվածով նախատեսված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթմանը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելուն (2017թ.- 14),

•11-ը՝ 353-րդ հոդվածով նախատեսված դատական ակտը դիտավորությամբ չկատարելուն (2017թ.- 9),

•125-ը՝ 375-րդ հոդվածով նախատեսված իշխանությունը չարաշահելուն, իշխանազանցությանը կամ իշխանության անգործությանը (2017թ.- 95):

448 քրեական գործի նախաքննությունն ավարտվել է (2017թ.- 273):

Քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 795 անձ (2017թ.- 366): Նշված անձանցից 77-ը ձերբակալվել են (2017թ.- 23), 62 անձ ազատվել է արգելանքից (2017թ.- 6):

Որպես մեղադրյալ ներգրավվել են 658 անձինք (2017թ.- 265): Մեղադրանք է առաջադրվել 585 անձի (2017թ.- 262):

53 անձի վերաբերյալ կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան (2017թ.- 41), որոնցից 5-ը մերժվել է, 48-ը բավարարվել, որից 21-ի նկատմամբ կիրառվել է գրավ:

31 մեղադրյալի պաշտոնավարումը դադարեցվել է (2017թ.- 15):

Կալանքից ազատվել է 18 մեղադրյալ (2017թ.- 13), որոնցից 3-ը՝ դատախազի որոշմամբ, 15-ը՝ դատարանի:

Արդարացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել է 55 անձի նկատմամբ (2017թ.- 58), իսկ ոչ արդարացման հիմքով՝ 217 անձի (2017թ.- 64):

3 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումը վերացվել է դատախազի կողմից (2017թ.- 2):

Դատի է տրվել 190 անձ (2017թ.- 137), որոնցից 12-ը գտնվել են կալանքի տակ:

107 քրեական գործի նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ (2017թ.- 92), իսկ 341-ով՝ վարույթը կարճվել է (2017թ.- 273), որից 235-ը` արդարացման հիմքով, 106-ը` ոչ արդարացման հիմքով:

21 քրեական գործով վարույթը կասեցվել է (2017թ.- 47), որից 14-ը` հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու հիմքով (2017թ.- 33), 7-ը՝ մեղադրյալի քննությունից թաքնվելու (2017թ.- 13):

Ըստ ենթակայության է ուղարկվել 58 քրեական գործ (2017թ.- 29):

Մեկ վարույթում միացվել է 242 քրեական գործ (2017թ.- 42):

464 քրեական գործ փոխանցվել է 2019թ. (2018թ.- 151):

2018թ. ընթացքում նախապատրաստված 25 (2017թ.- 20) նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է, որոնցից 14-ը` արդարացման, 11-ը` ոչ արդարացման հիմքերով:

Անավարտ գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 335 անձ (2017թ.- 113), որոնցից կալանքի տակ գտնվել են 3-ը:

1.233 քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 398 պաշտոնատար անձ (2017թ.- 191), որոնցից 16-ը՝ կասկածյալ, իսկ 382-ը՝ մեղադրյալ:

398 պաշտոնատար անձանցից 1-ը եղել է բարձրաստիճան պաշտոնյա /համաձայն՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի (պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ)/:

Քրեական հետապնդման ենթարկված պաշտոնատար անձինք այդ կոռուպցիոն հանցագործությունները կատարել են հետևյալ ոլորտներում.

• առողջապահության – 13 մեղադրյալ և 1 կասկածյալ՝ պոլիկլինիկայի տնօրեն, բժշկական կենտրոնի տնօրեն, ծննդատան տնօրեն, համայնքի ԱԱՊԿ տնօրեն, բժիշկ-վարակաբան (2017թ.- 6),

• կրթության – 33 մեղադրյալ և 2 կասկածյալ՝ ինստիտուտի տնօրեն, համալսարանի պահեստապետ, համալսարանի տպարանի տնօրեն, դպրոցի տնօրեն, դպրոցի հաշվապահ, համալսարանի ամբիոնի դոցենտ, մարզպետարանի կրթության, սպորտի և մշակույթի վարչության պետ, քոլեջի տնօրեն, մանկապարտեզի տնօրեն, հանգրվանի վարիչ, հատուկ դպրոցի փոխտնօրեն (2017թ.- 37),

• իրավապահ համակարգ – 1 մեղադրյալ՝ ՀՀ ոստիկանության ՔՀԲ օպեր-լիազոր (2017թ.- 2),

• պետական գնումների – 2 մեղադրյալ՝ ՀՀ ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության պետի տեղակալ, նյութատնտեսական ապահովման դեպարտամենտի ֆինանսական վարչության նախկին պետ (2017թ.- 2),

• սոցիալական ապահովության – 55 մեղադրյալ և 1 կասկածյալ՝ փոստային բաժանմունքի ավագ մասնագետ, սոցիալական ապահովության ծառայության բաժնի պետ, սոցիալական ծառայության մասնագետ, ավագ մասնագետ, տուն-ինտերնատի տնօրեն, տուն-ինտերնատի պահեստապետ, տուն-ինտերնատի գլխավոր հաշվապահ, մարզպետարանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ, մարզպետարանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության մասնագետ, բժշկա-սոցիալական հանձնաժողովի բուժվիճակագիր, հանրային ծառայող, քաղաքապետարանի սոցիալական աջակցության տարածքային բաժնի պետ, ՀՀ ՊՆ ԶՍՊՎ սոցիալական օգնությունների կազմակերպման և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության բաժանմունքի պետ (2017թ.- 5),

• էներգետիկայի և բնական պաշարների – 2 մեղադրյալ՝ անտառտնտեսության մասնաճյուղի տնօրեն, պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ (2017թ.- 2),

• տեղական ինքնակառավարման – 71 մեղադրյալ՝ քաղաքապետ, համայնքային մասնագետ-տնտեսվար, համայնքի ղեկավար, համայնքի ղեկավարի տեղակալ, համայնքի քարտուղար, համայնքի գանձապահ, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանական վարչության բաժնի պետ, կոմունալ ծառայության տնօրեն, համայնքի ղեկավարի տեղակալ, քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի առաջատար մասնագետ, թաղապետարանի տեսուչ, համայնքի կոմունալ բաժնի պետ (2017թ.- 20),

• պաշտպանություն և զինված ուժեր – 114 մեղադրյալ և 10 կասկածյալ՝ ՀՀ ՊՆ Գեղարքունիքի զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժանմունքի սպա, զորամասի հրամանատար, դասակի հրամանատար, ջոկի հրամանատար, վաշտի հրամանատար, ծառայության պետ, գումարտակի շտաբի պետ, գումարտակի հրամանատար, սպառազինության գծով տեղակալ, իրային ծառայության պետ, զորամասի հրամանատարի տեղակալ, զորամասի շտաբի պետ, ավտոմոբիլային ծառայության պետ, զորակոչային բաժանմունքի պետ, զորամասի 1-ին կենտրոնի պետ, ՎՔՆ ծառայության պետ, զորամասի շարային համալրման բաժանմունքի պետ, դիվիզիոնի հրամանատար, գումարտակի հրամանատարի տեղակալ, պահեստապետ, արտադրամասի պետ, ծառայության պետ, բաժնի հերթապահ, ՀՕՊ զորքերի վարչության նախկին պետ, ընթացիկ բավարարման բաժնի պահեստի պետ, զինկոմիսար, բժիշկ, ԲԿ-ի բաժնի վարիչ, զորակոչային բաժանմունքի պետ, զինկոմիսարի տեղակալ, ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության ՄՊՊ և Վ բաժնի պետ, զորահավաքային բաժանմունքի խմբի պետ, տեխնիկական ծառայության պետ, ավտոծառայության պետ, ծառայության գծով տեղակալ, ճաշարանի պետ, ԿՇ ծառայության պետ, ՎՔՆ պահեստի պետ, իրային պահեստի պետ, իրային ծառայության պետ, սպառազինության գծով հրամանատար, կապի հանգույցի պետ, գաղտնի մասի գործավար, զորամասի սպա, պարենային ծառայության պետ, ԱՏ և ՀՀՍ ծառայության պետ, ֆինանսական բաժնի պետ, հսկիչ տեխնիկական կետի պետ, բուժկետի պետ, գաղտնի մասի պետ (2017թ.- 85),

• այլ ոլորտներում – 91 մեղադրյալ և 2 կասկածյալ՝ գրադարանի տնօրեն, վարկային մասնագետ, զբաղվածության գործակալության աշխատակից, անտառապետ, անտառապահ, ինժեներ, պահեստապետ, ՊՈԱԿ-ի տնօրեն, մշակույթի տան տնօրեն, բանկի կառավարիչ, բանկի կառավարիչի տեղակալ, ՍՊԸ գործադիր տնօրեն, կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակի գլխավոր մասնագետ, ՍՊԸ տնօրեն, նույն ՍՊԸ տեխզննության կայանի պետ, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության պետի տեղակալ, պետական տեսուչներ, ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Երևան քաղաքի բաժնի պետ, այլ ծառայողներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը Բլեդի ռազմավարական համաժողովի վարչության պետի հետ

23:32 07.04.2025

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը Բլեդի ռազմավարական համաժողովի վարչության պետի հետ

Ապրիլի 7-ին աշխատանքային այցով Սլովենիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Բլեդի ռազմավարական համաժողովի վարչության պետ Պետեր Գրկի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձ են կատարել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին: Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, կիսվել են համաժողովների կազմակերպման փորձով, ինչպես […] ...

​Սևանա լճի մակարդակը մարտի 31-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով

23:26 07.04.2025

​Սևանա լճի մակարդակը մարտի 31-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 31-ից ապրիլի 6-ը (2025թ․): ​Սևանա լճի մակարդակը 2025 թվականի մարտի 31-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.41 մ (06.04.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 16 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 2 սմ-ով։ Արփա-Սևան […] ...

Մայրության և գեղեցկության տոնը Պետական եկամուտների կոմիտեում

23:14 07.04.2025

Մայրության և գեղեցկության տոնը Պետական եկամուտների կոմիտեում

Ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության օրը, Պետական եկամուտների կոմիտեի կենտրոնական և տարածքային բոլոր ստորաբաժանումներում տոնական տրամադրություն էր։ Օրվա առթիվ Կոմիտեի վարչական շենքի կին աշխատակիցներին շնորհավորել է անձամբ ՊԵԿ նախագահ էդուարդ Հակոբյանը՝ երախտագիտություն հայտնելով նրանց նվիրվածության և մասնագիտական բարձր պատասխանատվության համար։ Շնորհավորանքներից և բարեմաղթանքներից անմասն չեն մնացել նաև Կոմիտեի տարածքային և մարզային ստորաբաժանումներում աշխատող կանայք․ նրանց […] ...

Երևանում հրդեհ է բռնկվել «Kia Forte»-ում. տnւժածներ չկան

23:03 07.04.2025

Երևանում հրդեհ է բռնկվել «Kia Forte»-ում. տnւժածներ չկան

Ապրիլի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում դեռևս անհայտ հանգամանքներում Զաքյան փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Մինչ ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել է վարորդը՝ Երևանի բնակիչ 56-ամյա Հ. Ս.-ն, ապա […] ...

ԵԱ. Ըմբիշ Արման Անդրեասյանը հաղթեց կիսաեզրափակչում և կպայքարի կրկնակի չեմպիոնության համար

22:53 07.04.2025

ԵԱ. Ըմբիշ Արման Անդրեասյանը հաղթեց կիսաեզրափակչում և կպայքարի կրկնակի չեմպիոնության համար

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, գործող չեմպիոն Արման Անդրեասյանը (70 կգ) երկրորդ տարին անընդմեջ դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: 25-ամյա ըմբիշը կիսաեզրափակիչում 3:1 հաշվով առավելության հասավ վրացի Ակակի Կեմերտելիձեի նկատմամբ։ Եզրափակիչը կկայանա վաղը՝ ապրիլի 8-ին։ Անդրեասյանի մրցակիցը կլինի Ռուսաստանի ներկայացուցիչ Դավիթ Բաևը (UWW)։ ...

Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

22:42 07.04.2025

Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի պլանային աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 10-ին ժամը 09.00-ից մինչև ապրիլի 11-ը ժամը 21.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյան և Իսակով փողոցների, նրբանցքների ու փակուղիների ջրամատակարարումը: ...

BACK_TO_TOP