17:00 22.04.2019
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, ինչպես նաև պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակի պարզման նպատակով ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության հերթական ստուգումներն իրականացվել են ՀՀ ԱՆ «Հրազդան» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում: Ստուգման առարկա է դարձել նաև դատապարտյալների, կալանավորված անձանց նկատմամբ կիրառված կարգապահական տույժերի և խրախուսանքների վերաբերյալ կայացված որոշումների օրինականությունը և համաչափությունը:
Արդյունքում նշված երկու ՔԿՀ-ներում հայտնաբերվել են նույնաբովանդակ որոշ խախտումներ: Մասնավորապես, պարզվել է, որ ինչպես «Հրազդան», այնպես էլ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում չեն կատարվում պահվող անձանց տարեկան առնվազն մեկ անգամ բուժկանխարգելիչ հետազոտությունների ենթարկելու պահանջները, պատժախցերը և կարանտինային բաժանմունքում առկա խցերն ապահովված չեն կենցաղավարման որոշ պարագաներով և հարմարություններով: Բացի դրանից՝ երկու ՔԿՀ-ում էլ առկա են եղել խնդիրներ՝ կապված հեռախոսազանգից և տեսազանգից օգտվելու ժամանակացույցի հետ:
ՔԿՀ-ներում պահվող մի շարք անձանց անձնական գործերի ստուգմամբ պարզվել է, որ իրենց անձնական գործերում առանձնակի դաժանության կամ բռնության մասին վկայող տվյալներ ունեցող դատապարտյալներին հաշվառված չեն իբրև ագրեսիվության, կոնֆլիկտայնության հակում ունեցողներ, ինչը անհրաժեշտ է նրանց սոցիալ-հոգեբանական նախատեսված աշխատանքներն իրականացնելու համար:
ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ի հիմնական խնդիրներից մեկն այն է, որ բժշկական սպասարկման բաժնում առկա չէ ստացիոնար բաժանմունք, և յուրաքանչյուր անգամ պահվող անձանց ստացիոնար բուժման նպատակով տեղափոխում են քաղաքացիական հիվանդանոց կամ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Բացի այդ, նշված ՔԿՀ-ում արձանագրվել են առանց համապատասխան թույլտվության որոշ պահվող անձանց քնելատեղերի՝ վարագուրապատվածության դրսևորումներ, ինչը հնարավորություն չէր տալիս ՔԿՀ-ի համապատասխան ծառայողի կողմից ամբողջությամբ դիտարկել խցում պահվող անձանց տեղաշարժը: Որոշ խցերում արձանագրվել են նաև քրեական ենթամշակույթին բնորոշ փորագրված կամ նկարված նշաններ:
«Հրազդան» ՔԿՀ-ում արձանագրված մյուս խախտումները վերաբերել են առանձին դեպքերում կարգապահական տույժ կիրառելու համաչափության սկզբունքը չպահպանելուն, պատիժը լրիվ կրելով ազատվող դատապարտյալների հետագա բնակության վերաբերյալ սահմանված ժամկետներում հարցումներ կատարելուն, համապատասխան ոստիկանական բաժանմունքներին տեղեկացնելու պահանջը չկատարելու, պահվող անձանց տրամադրվող զբոսանքի ժամանակացույց չունենալուն, ՔԿՀ-ի ԲՍԲ մասնագետների կողմից պատժախցերում անձանց ամենօրյա ռեժիմով այցեր կատարելուն, առանձին դեպքերում ՔԿՀ-ի չվարձատրվող աշխատանքներում դատապարտյալների ներգրավման կանոնները չպահպանելուն:
Ստուգման պահին արձանագրվել է խնդիր նաև հանձնուքի ընդունման և հանձման գործընթացում՝ կապված հանձնուքում առկա առարկաների և սննդամթերքի տեսականու և քանակի՝ դիմումում առկա տվյալներին համապատասխանության որոշման հետ:
Այսուհանդերձ, ստուգմամբ պարզվել է նաև, որ բարվոք վիճակում են «Հրազդան» ՔԿՀ-ի տարածքի և կացարանների սանիտարահիգիենիկ պայմանները, որոնք համապատասխանել են սահմանված չափանիշներին: Բացի դրանից՝ պահպանված են սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները, իսկ պահվող անձանց անվտանգության իրավունքի ապահովման համար ստեղծված են անհրաժեշտ պայմաններ:
ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ի դեպքում հիմնական խախտումները պայմանավորված են եղել ՔԿՀ-ի կալանավորվածներին պահելու վայրի խցերում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման համար հերթապահություն բացակայությամբ և համապատասխան վերահսկողության չիրականացման, ՔԿՀ-ում ստեղծված կրոնական, մշակութային, լուսավորչական և մարզական 4 ինքնագործ միավորումների կազմավորման, աշխատանքների ղեկավարման և կազմակերպման համար սահմանված պահանջների պահպանման հետ:
Արձանագրված խախտումների մեծ մասը «Հրազդան» և «Աբովյան» ՔԿՀ-ների վարչակազմերի կողմից վերացվել են հենց ստուգումների ժամանակահատվածում: ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի կողմից անցկացված խորհրդակցությունների ընթացքում ՔԿՀ-ների վարչակազմերը պարտավորվել են սեղմ ժամկետներում վերացնել մնացած բոլոր խախտումները և արդյունքների մասին հայտնել ՀՀ դատախազությանը:
Ստուգումների ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության վերոնշյալ վարչության պետն անցել է ՔԿՀ-ների բոլոր խցերով, զրուցել դրանցում բնակվող անձանց հետ, ըստ անհրաժեշտության՝ տվել պարզաբանումներ նրանց հետաքրքրող հարցերի վերաբերյալ:
19:28 15.04.2025
Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա ՖայոնինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնին: Վարչապետը ողջունել է Սլովենիայի փոխվարչապետի այցը Հայաստան և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու երկրների կառավարությունների միջև փոխգործակցության ակտիվացման անհրաժեշտությունը՝ քաղաքական, տնտեսական և այլ ուղղություններով կապերը զարգացնելու […] ...
19:22 15.04.2025
Ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Խետագ Ցաբոլովը 6 տարով որակազրկվել էՌուսաստանի հավաքականի կազմում ըմբշամարտի 2014 թվականի աշխարհի առաջնության հաղթող Խետագ Ցաբոլովը 6 տարով որակազրկվել է հակադոպինգային կանոնները խախտելու համար։ Այս մասին հաղորդում է ТАСС լրատվական գործակալությունը: Հետաքննության ընթացքում Ցաբոլովին թույլ են տվել մասնակցել Փարիզի Օլիմպիական խաղերին, որտեղ նա պարտվել է բրոնզի համար պայքարում։ Մարզիկի որակազրկման վեցամյա ժամկետը սկսվում է 2024 թվականի հունիսի 28-ին։ Նշենք, որ […] ...
19:12 15.04.2025
Իրանի գերագույն առաջնորդը առաջնահերթություն է համարել Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումըԻրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին Մոսկվայի և Պեկինի հետ հարաբերությունների զարգացումն անվանել է Թեհրանի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը։ «Առաջնահերթությունը տնտեսական հարաբերություններ հաստատելն է այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Չինաստանը և Ռուսաստանը, որոնք տնտեսական կենտրոններ են Ասիայում»,-մեջբերում է նրա խոսքերը Tasnim գործակալությունը։ Ինչպես նշել է Խամենեին, որոշ գործընթացներ բավականին դժվար է իրականացնել, սակայն կարող են […] ...
19:00 15.04.2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այցելել է ՕդեսաՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն երեքշաբթի այցելել է Օդեսա, որտեղ խոստացել է շարունակել աջակցել Ուկրաինային։ Այս մասին նա հայտնել է X-ում։ «Այսօր ես Վլադիմիր Զելենսկիի հետ այցելել եմ Օդեսա, ՆԱՏՕ-ի աջակցությունն անսասան է»,- գրել է նա։ Նրա խոսքով՝ դաշինքը կշարունակի օգնել Ուկրաինային։ ...
18:52 15.04.2025
Սպերցյանի գործակալը հրաժարվել է հայ ֆուտբոլիստի` անգլիական ակումբ տեղափոխվելու տարբերակիցՀայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող էր կարիերան շարունակել «Նոթինգհեմ Ֆորեսթում»։ Անգլիական ակումբի ներկայացուցիչները կապվել են հայ ֆուտբոլիստի գործակալ Ռաֆաելա Պիմենտայի հետ, սակայն նա մի շարք պատճառներով հրաժարվել է Էդուարդի՝ կարիերայի շարունակության այդ տարբերակից։ Պատճառները չեն նշվում: Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում 29 խաղում 7 գոլ է խփել, կատարել 4 գոլային փոխանցում։ ...
18:47 15.04.2025
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներըԵղանակային գործոններով պայմանավորված՝ ապրիլի 14-ից 15-ը ՆԳՆ Փրկարար ծառայության մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում բազմաթիվ ահազանգեր են ստացվել ավտոճանապարհներին արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Դիլիջան, Վանաձոր, Հրազդան քաղաքներում, Սառնակունք, Ծաղկաշեն, Անգեղակոթ, Լծեն, Աղվանի, Ազատան գյուղերում, Տաթև-Լծեն, Աղվանի-Տաթև, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհներին և Մ-2 ավտոճանապարհի 163-րդ կիլոմետրին։ Փրկարարներն ընդհանուր առմամբ արգելափակումից դուրս են բերել 42 տրանսպորտային միջոց, 45 քաղաքացու՝ ցուցաբերել […] ...