Մեր առջև դրված օրակարգը հնարավոր է լուծել միայն մտավոր աշխատանքով. վարչապետը ԵՊՀ-ում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
13:17:12
Ամսաթիվ
15 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    390.68
  • RUBLE
    4.76
  • 443.11
WEATHER
+11.09 oC

Մեր առջև դրված օրակարգը հնարավոր է լուծել միայն մտավոր աշխատանքով. վարչապետը ԵՊՀ-ում է

15:59 22.04.2019

«Ի՞նչ տեղ, դեր և նշանակություն պետք է ունենա ինտելեկտուալ մարդը՝ մասնավորապես այն մարդը, որն ունի կրթություն, գիտելիք, երկար տարիների փորձ, աշխարհայացք, սկզբունքներ, ազնիվ է պետական կառավարման մակարդակում, օրենսդիր, գործադիր մարմնում և ինչքանո՞վ է պահանջված նման մարդը հանրության կողմից»,- ապրիլի 22-ին, վարչապետի հետ հանդիպման ժամանակ հարցրեց ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանը:

Ի պատասխան հնչած հարցի` վարչապետն ասաց, որ այն օրակարգը, որ մեր առաջ դրված է, հնարավոր է լուծել առաջին հերթին միայն մտավոր աշխատանքով, և սա վերաբերում է ողջ օրակարգին՝  քաղաքական, տնտեսական, աշխարհաքաղաքական և արտաքին քաղաքական:

«Միշտ է այդպես եղել, ուղղակի հիմա առավել լավ ենք դա գիտակցում, որ ինտելեկտուալ աշխատանքն է առաջընթացի շարժիչը: Էլի պետք է վերադառնանք հետևյալ թեմային. ունի կրթություն, գիտելիք, ունակություններ, այստեղ պետք է հասկանանք, թե ինչ նկատի ունենք սա ասելով: Օրինակ հարց՝ արդյո՞ք մեր բուհական համակարգը երաշխավորում է, կամ տնտեսագիտության ֆակուլտետը երաշխավորում է, որ այստեղից դուրս եկած ուսանողը, դիպլոմը ձեռքին, ունի կրթություն, գիտելիք, հմտություններ և կարող է լուծել կոնկրետ խնդիրներ, որովհետև ես, օրինակ, տպավորություն ունեմ, եթե սխալ եմ, ուղղեք, որ բոլոր դեպքերում չէ, որ այդպես է»,- նկատեց վարչապետը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրաշքներ պատահում են. Կովաչը՝ «Բարսելոնայի» դեմ առաջիկա խաղի մասին

17:11 15.04.2025

Հրաշքներ պատահում են. Կովաչը՝ «Բարսելոնայի» դեմ առաջիկա խաղի մասին

«Բորուսիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից առաջ հայտարարել է, որ իր թիմը ցանկանում է հաղթել, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: «Հասկանում ենք մեր իրավիճակը: Ցանկանում ենք, առաջին խաղի համեմատ, ցուցադրել մեզ բոլորովին այլ կողմից և հաղթել: Հրաշքներ պատահում են, բայց մենք գիտենք նաև, որ «Բարսելոնան» այս տարի ոչ […] ...

Նախնական տվյալներով՝ ամուսինները մահացել են մարինացված վարունգ ուտելու հետևանքով

17:05 15.04.2025

Նախնական տվյալներով՝ ամուսինները մահացել են մարինացված վարունգ ուտելու հետևանքով

Ապրիլի 14-ին՝ ժամը 9:47-ին, ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Այգեձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Չինարի գյուղի 55-ամյա և 49-ամյա բնակիչ ամուսինները տանը հանկարծամահ են եղել։ Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Նախնական տվյալներով՝ ամուսինները մահացել են խոհանոցում եղած մարինացված վարունգի թթվից: Արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Կազմված […] ...

«Հայերը, որոնք նշանավորեցին Ֆրանսիան». աշակերտական միջոցառումը ֆրանսերենով

16:58 15.04.2025

«Հայերը, որոնք նշանավորեցին Ֆրանսիան». աշակերտական միջոցառումը ֆրանսերենով

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 հիմնական դպրոցում անցկացվել է «Հայերը, որոնք նշանավորեցին Ֆրանսիան» միջոցառումը: Միջոցառմանը հետևել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կրթական և մշակութային համագործակցության գծով կցորդ Դոմինիկ Վեյսը: Միջոցառման շրջանակում աշակերտները ֆրանսերենով ներկայացրել են ֆրանսահայ անվանի գործիչների՝ Շառլ Ազնավուրի, Անրի […] ...

Քրեական ոստիկանները գողության փորձի մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

16:53 15.04.2025

Քրեական ոստիկանները գողության փորձի մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 14-ին՝ ժամը 21-ի սահմաններում, մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկի տարածքում հայտնաբերել, ձերբակալել և վարչություն են տեղափոխել 33-ամյա մի երիտասարդի, որը ապրիլի 2-ից Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Ներկայացվել է 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի ջահը

16:46 15.04.2025

Ներկայացվել է 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի ջահը

2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է ջահը:Շնորհանդեսը տեղի է ունեցել Միլանում և Օսակայում հատուկ միջոցառումների ժամանակ։ Օլիմպիական ջահը պատրաստված է ալյումին-արույր խառնուրդից և ներկված է կապույտ-կանաչ երանգներով, մինչդեռ Պարալիմպիկ խաղերի ջահն ունի բրոնզե երանգ: Ջահերը ստացել են Essential անվանումը: «Ջահի պարզ դիզայնը կոչված է ընդգծելու բոցը՝ օլիմպիական ջահի փոխանցումավազքի իրական էությունը: Գաղափարն այն […] ...

Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի ղեկավարի հետ

16:40 15.04.2025

Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի ղեկավարի հետ

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի ղեկավար Սամադ Հասանզադեի հետ: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան առևտրատնտեսական հարաբերություններն առավել խորացնելու հնարավորություններին, ընթացիկ ծրագրերին ու նոր նախագծերը կյանքի կոչելու քայլերին: ...

BACK_TO_TOP