Նախագահն իրավասություն ունի առաջադրել ՍԴ անդամի նոր թեկնածու, ԱԺ–ն իրավունք ունի ընտրել կամ չընտրել. Արարատ Միրզոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

Նախագահն իրավասություն ունի առաջադրել ՍԴ անդամի նոր թեկնածու, ԱԺ–ն իրավունք ունի ընտրել կամ չընտրել. Արարատ Միրզոյան

14:05 22.04.2019

«Սահմանադրական դատարանի նոր անդամի նոր թեկնածություն դեռ չենք ստացել, համենայնդեպս, երկուշաբթի առավոտից ինձ ոչ մեկը չի զեկուցել թեկնածության մասին, ով կլինի՝ չգիտեմ»,- ապրիլի 22-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Լրագրողն այս իրավիճակն արհամարհական վերաբերմունք անվանեց նախագահի ինստիտուտի նկատմամբ, քանի որ արդեն 3-րդ անգամ է` նախագահի առաջարկած թեկնածուն չի ընտրվում, ինչին ԱԺ նախագահը չհամաձայնեց:

«Այս գումարման Ազգային ժողովն առաջին անգամ չի ընտրել նախագահի առաջարկած թեկնածուին։ Նախագահն իրավասություն ունի առաջադրել թեկնածու, ԱԺ-ն իրավունք ունի ընտրել կամ չընտրել առաջադրված թեկնածուին, դրա համար կատարվում է գաղտնի քվեարկություն։ Սա հստակ պետք է արձանագրենք, որ դա վերաբերմունք չէ թեկնածուին առաջադրած ինստիտուտի նկատմամբ»,- ասաց Միրզոյանը:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, արդյո՞ք ԱԺ նախագահն ունի ՍԴ դատավորի իր թեկնածուին, ինչին ի պատասխան` Արարատ Միրզոյանն ասաց.

«Ես շատ թեկնածուներ կարող եմ ունենալ, բայց Սահմանադրությունն այս իրավասությունը վերապահել է ՀՀ նախագահին»։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել է 18 տարվա ազատազրկման

18:58 22.11.2024

Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել է 18 տարվա ազատազրկման

Դատարանի որոշմամբ Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել լրտեսության համար և դատապարտվել 18 տարվա ազատազրկման։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են դատախազությունից՝ նշելով, որ հանրային մեղադրողը պահանջել է ցմահ ազատազրկում, սակայն դատարանը սահմանել է 18 տարվա պատիժ։ Գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի  որոշման դեմ։ Սարգիս Գալստյանը մեղադրվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 424-րդ […] ...

Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները

18:54 22.11.2024

Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները

Հայտնի են դարձել Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության բոլոր մասնակիցները։ Մրցաշարի խմբային փուլին կմասնակցի 24 հավաքական` Մարոկկոն, Ալժիրը, Անգոլան, Բենինը, Բոտսվանան, Բուրկինա Ֆասոն, Կամերունը, Կոմորյան կղզիները, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Եգիպտոսը, Հասարակածային Գվիենան, Գաբոնը, Կոտ դ’Իվուարը, Նիգերիան, Մալին, Մոզամբիկը, Սենեգալը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Սուդանը, Տանզանիան, Թունիսը, Ուգանդան, Զամբիան և Զիմբաբվեն։ Գավաթի խաղարկությունն անցկացվելու է Մարոկկոյում՝ 2025 թ. դեկտեմբերի […] ...

Մշակութային կրթության տարին՝ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի նիստում

18:49 22.11.2024

Մշակութային կրթության տարին՝ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի նիստում

Տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի հերթական նիստը, որը վարել է նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի մեկնարկից առաջ աշակերտական խորհրդի անդամներն այցելել են Հայաստանի պատմության թանգարան՝ ծանոթանալու «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցադրությանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է աշակերտներին և հետաքրքրվել՝ ինչպիսի տպավորություններ են նրանք ստացել ցուցադրությունից: «Այս տարի […] ...

«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է

18:44 22.11.2024

«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները նոյեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում, զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ կնոջ կողմից բերված հանձնուքը, որում առկա աղցանների միջից հայտնաբերվել են ընդհանուր 31,08 գրամ քաշով մարիխուանա, մեթամֆետամին և ափիոն տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ։ Հանձնուք բերած քաղաքացուհին ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի […] ...

«Մանչեսթեր Սիթին» երկարաձգել է պայմանագիրը Գվարդիոլայի հետ

18:38 22.11.2024

«Մանչեսթեր Սիթին» երկարաձգել է պայմանագիրը Գվարդիոլայի հետ

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» և գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան երկարաձգել են պայմանագիրը։ Կողմերը համաձայնագիրը կնքել են «2+1» ձևաչափով, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 53-ամյա Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» մարզում է 2016 թ. հուլիսից և 490 խաղում տարել է 360 հաղթանակ, գրանցել 60 ոչ-ոքի, կրել 70 պարտություն, նվաճել 18 տիտղոս, այդ թվում` 6 անգամ դառնալով Անգլիայի չեմպիոն, […] ...

Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները

18:34 22.11.2024

Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր ելույթ է ունեցել «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի կնքման յոթամյակի առթիվ կազմակերպված միջոցառմանը: Նախարարն ընդգծել է, որ համաձայնագիրն ամրապնդում է Հայաստանի և Եվրոպական միության միջև կապերը՝ հիմնվելով ժողովրդավարության, մարդու իրավունքների, սոցիալական կայուն զարգացման և տնտեսական կայունության վրա: Նա շեշտել է, որ ՀՀ ԱՆ-ն արդեն իսկ իրականացրել է համաձայնագրի շրջանակում առաջադրված […] ...

BACK_TO_TOP