Մինչև ե՞րբ եք պատրաստվում աշխատել բոլորի փոխարեն. հարց վարչապետին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Մինչև ե՞րբ եք պատրաստվում աշխատել բոլորի փոխարեն. հարց վարչապետին

21:06 19.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ֆեյսբուքյան օգտատերերից մեկը դիմել էր հարցով՝ «մինչև ե՞րբ է պատրաստվում աշխատել բոլորի փոխարեն»: Այս հարցին ՀՀ վարչապետն արձագանքեց.

«Ես մտածում եմ, որ որպես վարչապետ, քաղաքական գործիչ, մարդ չափից ավելի մեծ ուշադրություն եմ կենտրոնացնում ինձ վրա, և ուրիշների կատարած աշխատանքը չի երևում կամ լավ չի երևում: Վերջին 10 ամիսներին դրա մասին շատ եմ մտածել, երբեմն ինձ թվում է, որ և՛ մամուլը, և՛ սոցցանցերը չափից ավելի շատ են կենտրոնացած ինձ վրա, այդ պատճառով չեն նկատում մեր թիմի այլ բազմաթիվ անդամների աշխատանքը: Չեմ ասում՝ բոլորը կատարյալ են, ռեկորդ են խփում, բայց տեսնում եմ, որ այս մեղադրանքների ու կանխավարկածի 90 տոկոսն ուղղակի հիմնավոր չէ, մարդիկ աշխատում են»:

Փաշինյանը նշեց՝ այն արդյունքները, որ այսօր կան, չեն կարող մի հոգու աշխատանքի արդյունք լինել. դա թիմային աշխատանքի արդյունք է: Վարչապետն ասաց՝ ինքն իրեն ավելի ու ավելի մեղավոր է զգում , երբ այդպիսի շեշտադրումներ են լինում, քանի որ մտածում է՝ իր վրա կամա թե ակամա չափից ավելի մեծ ուշադրություն է կենտրոնացնում:

«Ես աշխատում եմ իմ փոխարեն: Այն, որ ես պետք է շատ աշխատեմ, ակնհայտ է, եթե մեկն ուզում է քիչ աշխատել, երկրի վարչապետի աշխատանքն առնվազն իր համար չէ, մյուսներն էլ իրենց համար են աշխատում: Ես լիարժեք գո՞հ եմ բոլորի աշխատանքից: Ոչ, բայց ինքս էլ իմ աշխատանքից լիարժեք գոհ չեմ: Բնականաբար, ուրիշների աշխատանքից էլ չեմ կարող լիարժեք գոհ լինել, բայց ուրիշները հաճախ անարդար քննադատության են ենթարկվում նաև քաղաքական մանիպուլյացիաների պատճառով»,- ասաց նա:

Փաշինյանը նաև ասաց, որ իր հասցեին ուղղված որևէ բան անարձագանք չի թողնում, երբեմն կարող է ամիսներ սպասել, իսկ հետո իր պատասխանով ջախջախում է քննադատողներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կլոպը ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի ու պատրաստ է բանակցել «Ռեալի» հետ

18:24 18.04.2025

Կլոպը ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի ու պատրաստ է բանակցել «Ռեալի» հետ

Գերմանացի հանրահայտ մարզիչ Յուրգեն Կլոպը ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի ու պատրաստ է բանակցել Մադրիդի «Ռեալի» հետ: Կլոպի շրջապատում սակայն ասում են, որ նա հետաքրքրված է նաև Բրազիլիայի հավաքականը գլխավորելու տարբերակով: Ամենահավանական տարբերակը, սակայն, «Ռեալը» գլխավորելն է, քանի որ «Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուները Կառլո Անչելոտին ու Ժորժե Ժեզուսն են: Sky Sports-ը հայտնել […] ...

Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքի մարզում հանդիպել է ԵՄ դիտորդների հետ

18:18 18.04.2025

Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքի մարզում հանդիպել է ԵՄ դիտորդների հետ

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերն այցելել է Սյունիքի մարզ: Գորիս քաղաքում նա հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ։ Ինչպես հայտնում են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունից, դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության իրավիճակին։ «Շատ օգտակար հանդիպում ունեցա ԵՄ դիտորդական թիմի հետ։ Նրանք բացատրեցին, թե ինչպես են իրականացնում […] ...

ՏԿԵ նախարարությունում հյուրընկալել են Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման պատվիրակությանը

18:12 18.04.2025

ՏԿԵ նախարարությունում հյուրընկալել են Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը ընդունել է Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման ավագ մասնագետ Ռանու Սինհանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին նաև Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մարտիրոս Նալբանդյանը, նախագահի տեղակալ Վարազդատ Մկրտչյանը, Համաշխարհային բանկի գյուղատնտեսության ոլորտի ավագ մասնագետ Արուսյակ Ալավերդյանը, Ջրամատակարարման և ջրահեռացման մասնագետ Սվեն Շլումպբերգերը և ոլորտային այլ մասնագետներ։ […] ...

Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է

18:06 18.04.2025

Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Բարսելոնայում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ: Երրորդ շրջանում Խաչանովը 6-4, 7-5 հաշվով առավելության է հասել իսպանացի Ալեխանդրո-Դավիդովիչ Ֆոկինայի նկատմամբ: Աշխարհի 27-րդ ռակետը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Կասպեր Ռուդ-Հոլգեր Ռունե զույգի հաղթողի հետ: ...

SHANTNEWS

18:00 18.04.2025

SHANTNEWS

Նախագահը մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով աշխատաժողովին

17:58 18.04.2025

Նախագահը մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով աշխատաժողովին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դիլիջանում մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին։ Նախագահը հանդես է եկել աշխատաժողովի բացման խոսքով և ընդգծել նման նախաձեռնությունների և աշխատաժողովների կազմակերպման կարևորությունը երկրի տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների ճշգրտման, ինչպես նաև ոլորտային բարեփոխումների շարունակականության տեսանկյունից։ Ելույթի ավարտին Հանրապետության նախագահը հաջողություններ և արդյունավետ քննարկումներ է […] ...

BACK_TO_TOP