19:39 19.04.2019
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում անդրադարձել է ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին ԱԱԾ-ի կողմից առաջադրված մեղադրանքին ու այդ ֆոնին հնչող տարբեր մեկնաբանություններին: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ.
«Ես հատուկ չէի անդրադառնում բոլոր այն իրադարձություններին, որոնք կապված էին ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին: Հիշեցնեմ, որ ԱԱԾ-ի կողմից վերջինիս հանդեպ առաջ էր քաշվել մեղադրանք: Սակայն այս ամենի մեջ հատկանշականը այն է, որ մենք այսօր ունենք մի իրողություն, որ նույն ԱԱԾ-ն (և անձամբ կառույցի ղեկավար Վանեցյանը) կատաղի պրեսինգի է ենթարկվում այն ուժերի կողմից, որոնք փորձում են հիմա շահարկել հեղափոխական կամ հակահեղափոխական թեզերը: Հարգելիներս, մենք բոլորս պայքարել ենք, որ գործի օրենքի գերակայության սկզբունքը: Խնդիրը ինչո՞ւմն է և ինչի՞ համար են հիմա փորձեր արվում ԱԱԾ-ին ներկայացնել ոչ կոմպետենտ:
Հիմա փորձ է արվում խեղաթյուրել ԱԱԾ-ի աշխատանքը և բոլոր սլաքները տանել հենց իրենց կողմ, ցույց տալով, որ ընթանում են ներքին խմորումներ, որում ներգրավված է ԱԱԾ-ն: Բնավ նպատակ չունեմ ոչ մեկին պաշտպանելու, սակայն այս պարագայում պարադոքսալ իրավիճակ է ստացվում: Մի կողմից մենք պահանջում ենք օրենքի երկիր, մյուս կողմից՝ քննադատում ենք այն կառույցը, որը հենց այդ օրենքը պետք է պաշտպանի: Համոզված եմ, որ անմեղությունը կամ մեղավորությունը կբացահայտվի, ինքս հակված չեմ որևէ կոչեր անելու:
Սակայն պետք է նշեմ, որ ԱԱԾ-ի աշխատանքի վրա ազդելու բոլոր փորձերը վտանգավոր են և հակապետական: Թող օրենքի ուժով բացահայտվեն և պատժվեն բոլոր այն մարդիկ ովքեր այս կամ այն կերպ ներգրավված են ինչ որ պրոցեսների մեջ: Ամենակարևորը այն է, որ մենք հանկարծ չփորձենք չակերտավոր հեղափոխական նպատակահարմարությունից ելնելով որևէ կառույցի վրա պիտակներ կպցնել: Դա անթույլատրելի է և հենց այս պարագայում «թողեք մարդիկ աշխատեն» արտահայտությունը ճիշտ է և ակտուալ:
Վերլուծելով ստեղծված իրավիճակը հասկանալի է, որ գնում են տարբեր թևերի բախումներ և պետք է հասկանալ թե ո՞ւմ հետաքրքրությունը կամ շահը կա տվյալ բախումներից, ի՞նչ է իրականում կատարվում և ինչո՞ւ եղավ նման հարձակում ԱԱԾ ի հանդեպ»,- մասնավորապես գրել է Արման Աբովյանը:
17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին11:53 22.11.2024
Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել18:24 22.11.2024
Ազգերի Լիգայի փլեյ-օֆֆում Հայաստանը կմրցի Վրաստանի հետՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։ C լիգայի 4-րդ խմբում 2-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի ընտրանին կհանդիպի B լիգայի 3-րդ տեղը զբաղեցրած Վրաստանի հավաքականի հետ։ Առաջին հանդիպումը տնային է, որը կկայանա 2025 թվականի մարտի 20-ին։ Պատասխան հանդիպումը մարտի 23-ին է։ Ազգերի լիգայի 1/4 եզրափակչի զույգերը հետևյալն են. Նիդերլանդներ — Իսպանիա Խորվաթիա — […] ...
18:20 22.11.2024
Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորայր Մեհրաբյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալովԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր, անվանի խորեոգրաֆ, ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանին բազմամյա բեղուն գործունեության և պարարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած հանդիսությանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ժաննա Անդրեասյանն իր երախտագիտությունն է հայտնել […] ...
18:16 22.11.2024
45-ամյա տղամարդուն կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ պատճառողը կալանավորվել էՀունիսի 29-ին՝ գիշերվա ժամը 2:10-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանություն ստացվել էր հաղորդում, որ շտապօգնության խումբը «գլխուղեղի վնասվածք և տրավմա» ախտորոշմամբ Բագրատունյաց փողոցից բուժօգնության է տեղափոխել 45-ամյա Գառնիկ Ավագյանին։ Ոստիկանության Շենգավիթի բաժնից մեկնել էր օպերատիվ խումբ, ձեռնարկվել էին անհետաձգելի միջոցառումներ: Տուժած տղամարդն ի վիճակի չէր հաղորդում տալու, իսկ ժխտող հանգամանք, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար է, […] ...
18:10 22.11.2024
«Նապոլին» կարող է մնալ առանց Կվարացխելիայի«Նապոլիի» վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան մոտ ապագայում կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ «Նապոլին» կվաճառի Խվիչային, եթե չկարողանա երկարաձգել նրա պայմանագրի ժամկետը։ Նշվում է, որ «Նապոլին» մտադիր չէ նոր պայմանագրում բավարարել Կվարացխելիայի ֆինանսական պայմանները։ Նախկինում տեղեկություններ էին հայտնվել, որ բանակցային գործընթացը մտել է փակուղի։ 23-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական […] ...
18:06 22.11.2024
Հութիները հայտարարել են Իսրայելի ավիաբազայի վրա հիպերձայնային հրթիռի արձակման մասինԵմենի հյուսիսում իշխող շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) հաղորդել է Իսրայելի հարավում գտնվող Նևաթիմ ավիաբազային «Պաղեստին-2» հիպերձայնային հրթիռով հարվածելու մասին, ասվում է հութիների ռազմական հրամանատարության հայտարարության մեջ: «Եմենի զինված ուժերի ռազմաօդային ուժերը «Պաղեստին 2» հիպերձայնային բալիստիկ հրթիռի կիրառմամբ հարված են հասցրել օկուպացված տարածքների հարավում՝ Նեգևի շրջանում գտնվող իսրայելական թշնամու «Նևաթիմ» ավիաբազային», – նշվում է […] ...