00:47 20.04.2019
Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպանն ու հյուպատոսը երեկ հանդիպել են Շիրակի պետական համալսարանի ուսանողների հետ: Գյումրիում Հայաստանը նրանք բնորոշել են պատմության, մշակույթի ու հնագույն քաղաքակրթության երկիր, հայերին էլ գնահատում են իրենց աշխատասիրության շնորհիվ, ովքեր նաև իրենց երկրի զարգացման գործում են մեծ ներդրում ունեցել:
Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների հյուպատոս Ահլամ Ռաշեդ Ալ Սալամին նշել է, որ Էմիրություններում հայկական համայնքը մեծ չէ՝ ընդամենը 6000 հայ է ապրում, և հիմնականում ձեռնարկատիրությամբ են զբաղվում:
Հայաստանում էլ էմիրաթցիները բիզնեսներ ունեն, հիմնականում գյուղատնտեսության ոլորտում: Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Իսա Ալկատտամ Ալ Զաաբին 2 ամիս է, ինչ Հայստանում է, Լատինական Ամերիկայից է եկել: Ասում է՝ շատ է կարևորում Հայաստանի հետ Էմիրությունների տնտեսական համագործակցությունը: 2017 թվականին 2 երկրները 250 մլն դոլարի շրջանառություն են ունեցել, 2018 թվականին՝ 180 մլն դոլարի:
Անցած տարի 11.500 էմիրաթցի է այցելել Հայաստան: Առևտրաշրջանառությունից բացի՝ ուսումնասիրում են նաև մարզերի հետ տնտեսական համագործակցության հնարավորությունները:
Ավելի քան 200 ազգություն ունեցող Արաբական Էմիրություններն աշխարհին հանդուրժողականության և խաղաղ համակեցության ուղերձ է հղում:
2019 թվականը ԱՄԷ-ում հիմնադիր նախագահ շեյխի որոշմամբ հանդուրժողականության տարի է հայտարարվել: 3 տարի է՝ Արաբական Միացյալ Էմիրությունները հանդուրժողականության նախարարություն ունի, այստեղ մարդկանց երջանկությունն ապահովելը նույնպես համանուն նախարարության գործառույթն է:
Աշխարհում միակ երկիրն է, որ Երջանկության նախարարություն ունի: Ասում են՝ Երջանկության նախարարության նպատակն այն է, որ հասարակությունը կայուն կյանք ունենա: Համաշխարհային չափորոշիչներ կան սահմանված երջանկության համար. մարդու անվտանգությունը, բարգավաճումը, կայունությունը, ազատությունը:
Համաշխարհային վիճակագրությամբ՝ Մերձավոր Արևելքում էմիրաթցիները համարվում են առաջին երջանիկ ժողովուրդը:
09:34 11.04.2025
ՊՆ-ը հաղորդագրություն է տարածել09:30 11.04.2025
Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը ևս դուրս են եկել եզրափակիչ․ Աշխարհի գավաթԽորվաթիայի Օսյեկ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի նժույգ թափեր վարժությունում Հայաստանը ներկայացնող Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը դուրս են եկել եզրափակիչ: Երիտասարդների աշխարհի չեմպիոն Մանուկյանը որակավորման փուլում վաստակել է 14,433, Մամիկոն Խաչատրյանը` 14,466 միավոր: Հիշեցնենք, որ մինչ այս օղակների վարժությունում եզրափակիչ են դուրս եկել Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը: Հենացատկում էլ […] ...
09:25 11.04.2025
Kan․ Իսրայելն ու Թուրքիան Ադրբեջանում չեն կարողացել համաձայնության գալ Սիրիայի հարցովԻսրայելն ու Թուրքիան չկարողացան համաձայնության գալ Սիրիայում իրենց միջև լարվածությունը կանխելու համար Ադրբեջանում կայացած բանակցությունների փուլի ընթացքում։ Այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի պետական հեռուստառադիոընկերությունը՝ Kan-ը։ Բանակցությունները, որոնց ընթացքում իսրայելական և թուրքական կողմերը փորձում են պայմանավորվել Սիրիայում իրենց միջև հակամարտությունները կանխելու մեխանիզմի ստեղծման շուրջ, պետք է շարունակվեն հրեական Պասեքի տոնի ավարտից հետո, որն այս տարի ապրիլի […] ...
09:19 11.04.2025
Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապվածuu խնդիրները պետք է գտնվեն հատուկ ուշադրության կենտրոնում. Անահիտ Մանասյանը մասնակցել է ոլորտային քննարկմանՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 10-ին մասնակցել է Հայաստանի Ազգային ժողովի կողմից՝ Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի (DCAF) աջակցությամբ կազմակերպված «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» երկօրյա քննարկմանը և հանդես եկել բացման խոսքով, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Միջոցառման նպատակն է պաշտպանության ոլորտի կառավարման և վերահսկողության հիմնական շահագրգիռ կողմերի հետ քննարկելու, թե ինչպես ապահովել և […] ...
09:15 11.04.2025
Վենեսուելայի խորհրդարանը հաստատել է արտակարգ տնտեսական դրության մասին հրամանագիրըՎենեսուելայի Ազգային ժողովը (խորհրդարանը) միաձայն հաստատել է երկրի ողջ տարածքում արտակարգ տնտեսական դրության մասին հրամանագիրը։ «Հրամանագիրը նպատակ ունի համակողմանիորեն պաշտպանել երկրի բոլոր արտադրողական հատվածները մաքսատուրքերի պատերազմից, որը սանձազերծել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը», – ասել է Վենեսուելայի գործադիր փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը խորհրդարանի լիագումար նիստում։ Հեռարձակումն իրականացրել է Venezolana de Televisión հեռուստաալիքը։ Ռոդրիգեսը նշել է, […] ...
09:05 11.04.2025
ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահները շնորհավորել են Արմեն ՄելիքբեկյանինՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ «Կասկած չունեմ, որ Ձեր փորձը, գիտելիքները, չխոսելով անգամ ֆուտբոլի հանդեպ ունեցած Ձեր սիրո և մարդկային որակների մասին, կօգնեն դիմակայել ապագա բոլոր մարտահրավերներին՝ ի ծառայություն եվրոպական ֆուտբոլային հանրության: Համոզված եմ, որ որպես ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ՝ Դուք […] ...
09:00 11.04.2025
Al Jazeera․ Իսրայելի հարվածները Գազայում 24 ժամում 29 մարդու կյանք են խլելԳազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 29 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Փրկարարները շարունակում են անհետ կորածների որոնումները այն բանից հետո, երբ չորեքշաբթի Իսրայելը հարվածներ հասցրեց Գազայի արևելյան ալ-Շուջայա շրջանում գտնվող բնակելի թաղամասին, ինչի հետևանքով զոհվեց 35 մարդ: Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական […] ...