Ի՞նչ միջոցառումներ է կազմակերպելու Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ապրիլի 24-ին ընդառաջ. SHANTNEWS.am-ի զրույցը տնօրենի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Ի՞նչ միջոցառումներ է կազմակերպելու Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ապրիլի 24-ին ընդառաջ. SHANTNEWS.am-ի զրույցը տնօրենի հետ

00:11 20.04.2019

Ապրիլի 24-ին ընդառաջ SHANTNEWS.am-ը  հետաքրքրվել է  Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանից, թե ինչ միջոցառումներ է կազմակերպելու թանգարանը:

Թանգարանի տնօրենը մեզ հետ զրույցում նշեց, որ ապրիլի 23-ին բացվելու է ցուցադրություն, որը նվիրված կլինի Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին, այն կտևի մինչև օգոստոսի կեսերը:

Մեր այն հարցին, թե ի՞նչ հյուրեր ներկա կլինեն թանգարանի կազմակերպած միջոցառմանը, և այս տարի տեղի կունենա՞ արդյոք ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բերված ծաղիկների վերամշակման գործընթացը, Հարություն Մարությանը պատասխանեց.

«Ծաղկահավաք լինելու է, մի քանի կազմակերպություններ դիմել են, և ապրիլի 24-ից հետո ծաղկահավաքն արվելու է, իսկ հյուրերի մասով նշեմ, որ մեր դռները բոլորի առջև բաց են, թանգարանը հատուկ հյուրեր չի հրավիրում»:

Ցուցադրության հեղինակ, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Սեդա Պարսամյանը մեզ հետ զրույցում ներկայացրել է ցուցահանդեսի առանձնահատկությունները.

«Բացումը տեղի կունենա ապրիլի 23-ին ժամանակավոր ցուցադրությունների սրահում: Ցուցադրությունը նվիրված է մեծ մտավորականների 150-ամյա հոբելյանին: Ցուցադրության նպատակը Հայոց Ցեղասպանության հետ Թումանյանի և Կոմիտաս ունեցած առնչության հռչակումն է: Ցուցահանդեսը երկլեզու է՝ անգլերեն, հայերեն, կազմված է 8 խորագրերից: Դրանում ներառված են ոչ միայն Հայոց Ցեղասպանության թանգարան-իսնտիտուտի ֆոնդերում պահվող նյութերը, այլև նյութեր կան Չարենցի, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարաններից, Կոմիտասի թանգարան-ինստիտուտից, նաև Հայաստանի պատմության թանգարանից կան հետաքրքիր նմուշներ»:

Նա նշեց, որ ցուցահանդեսը ,ընդհանուր առմամբ, փաստավավերագրական է, և դրանում կան բացառիկ նյութեր, օրինակ ՝ 1915 թ․-ի  ապրիլի 24 -ին Չանկրի աքսորված ու սպանված մտավորականներից մեկի՝ Վարդերես Աթանեսյանի աքսորի ընթացքում պատրաստված ուլունքաշար համրիչը, որը բաղկացած է 99 հատիկից: Մեկ այլ բացառիկ օրինակ է Բիթլիսում բնակվող Աղավնի Մկրտչյանի հուշերի տեսաձայնագրությունից մի փոքր հատված, որտեղ նշվում է, թե ինչպես էր Հովհաննես Թումանյանը գաղթականներին օգնություն ցուցաբերում:

Սեդա Պարսամյանը նշեց, որ Կոմիտասի անավարտ «Անուշ» օպերայից հատվածներ են հնչելու Արաքս Մանսուրյանի կատարմամբ, այդ երաժշտությունը ուղեկցվելու է ողջ ցուցահանդեսի ընթացքում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժած

15:30 19.04.2025

Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժած

Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

15:22 19.04.2025

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

Ապրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

15:11 19.04.2025

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

Ապրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...

SHANTNEWS

15:00 19.04.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

14:50 19.04.2025

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

BACK_TO_TOP