Ընտրական օրենքը բոլորի համար հավասար պահեք. Սամվել Բաբայան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
12:08:17
Ամսաթիվ
12 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+14.09 oC

Ընտրական օրենքը բոլորի համար հավասար պահեք. Սամվել Բաբայան

14:28 19.04.2019

«Ընտրական օրենքը բոլորի համար հավասար պահեք: Էսօրվա գործող իշխանությունը, ղեկավարը՝  Բակո  Սահակյանը, եկել է 1999 թվականին՝ Մոսկվայից, 2007 թվականին ո՞նց է դարձել Ղարաբաղի նախագահ: 10 տարվա կացություն կա՞: Ժամանակ առ ժամանակ եկել, գնացել է, թուղթ է տարել, ես էլ ժամանակ առ ժամանակ եկել, գնացել եմ Ղարաբաղ»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասել է ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ անդրադառնելով ԼՂՀ նախագահի առաջիկա ընտրություններում իր մասնակցության օրինականության մասին:

Հիշեցնենք՝ այս տարվա փետրվարին ԼՂՀ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել Սամվել Բաբայանին քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ՝ նշելով, թե վերջինս 2006-ի սեպտեմբերի 11-ին, իր դիմումի համաձայն, հանվել է Լեռնային Ղարաբաղի հաշվառումից՝ Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում հաշվառվելու համար,  հետևաբար, ընդգրկված չէ Արցախի ընտրողների ռեգիստրում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լոռու մարզում հակահեղեղային աշխատանքներ են իրականացվում

16:00 12.04.2025

Լոռու մարզում հակահեղեղային աշխատանքներ են իրականացվում

Հակահեղեղային աշխատանքներ են կատարվում Լոռու մարզի Դեբետ, Փամբակ, Ձորագետ և Տաշիր գետահուներին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախաձեռնել է մաքրման լայնածավալ աշխատանքներ: Նախորդ տարվա հեղեղումներից հետո կանխարգելիչ այս միջոցառումները խիստ կարևոր են: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում: ...

Արթուր Ալեքսանյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. Ըմբշամարտի ԵԱ

15:50 12.04.2025

Արթուր Ալեքսանյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. Ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) մեկնարկեց վստահ հաղթանակով։ Հայ ըմբիշը մեկնարկային գոտեմարտում 5։1 հաշվով հաղթեց Էստոնիան ներկայացնող Ռիչարդ Կարելսոնին։   ...

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

15:42 12.04.2025

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում ձյուն է տեղում

15:34 12.04.2025

Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում տեղում է ձյուն։ ...

Ալեքսանդրա Գրիգորյանը ճանաչվել է 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ

15:30 12.04.2025

Ալեքսանդրա Գրիգորյանը ճանաչվել է 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը ճանաչվել է 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից: 20-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը 2024 թվականին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Եվրոպայի առաջնությունում դարձել էր ոսկե մեդալակիր, իսկ աշխարհի առաջնությունում նվաճել էր բրոնզե մեդալ: ...

Մեզ համար լուծումը հստակ է՝ պետք է ստորագրենք պայմանագիրը և ինստիտուցիոնալ ճանապարհով վերջ տանք այս հակամարտությանը. Միրզոյանը՝ Բայրամովին

15:23 12.04.2025

Մեզ համար լուծումը հստակ է՝ պետք է ստորագրենք պայմանագիրը և ինստիտուցիոնալ ճանապարհով վերջ տանք այս հակամարտությանը. Միրզոյանը՝ Բայրամովին

Հայաստանն ու Ադրբեջանն ունեն բոլոր նախադրյալները՝ ստորագրելու խաղաղության պայմանագիրը, սկսելու երկխոսության նոր փուլ և բացելու խաղաղ հարաբերությունների նոր դարաշրջան Հարավային Կովկասում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ Անթալիայում կայացած պանելային քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նրա դիտարկմամբ՝ անցյալի մեջ խորամուխ լինելը կառուցողական մոտեցում չէ, և կողմերին թույլ չի տա […] ...

BACK_TO_TOP