14:27 19.04.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը խորհրդարանում արձագանքեց իշխող մեծամասնության հասցեին հնչող քննադատություններին: Նա նշեց՝ եթե «Արարատցեմենտ» գործարանը 3 մլն դոլարի գազ է օգտագործում, ու դա փորձ է արվում ներկայացնել որպես պետությանը տրված օգուտ, ապա այդ 3 մլն դոլար գազից մեր պետությունը գրեթե չի շահում, շահում է միայն գազ վաճառողը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Շաքե Իսայանին արձագանքելով՝ Սարգսյանը նշեց.
«Ասում եք՝ Հայաստանում կա ցեմենտ արտադրող 2 գործարան ու 2 արտադրամաս: Իսկ Դուք հանդիպե՞լ եք այդ արտադրամասերի ներկայացուցիչներին, նրանք կիսո՞ւմ են Ձեր կարծիքը, որ իրենք արտադրամաս են: Իրենց էլ հանդիպեք, գուցե հանդիպում եք, պարզվում է, որ իրենք էլ են գործարան կամ գործարանի մի մասն են»:
Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Դալլաքյանի պնդմանը, որ 2 000 աշխատող իրենց է նայում, հացից կտրում են, նրանց հացի տեր են սարքել, պատգամավորն ասաց.
«Դա երեսով տալու նման է, բոլորս գնահատում ենք այդ ջանքերը, հասկանում ենք, որ եթե գործարանը 3 ամիս է աշխատում, մարդիկ 12 ամիս վճարվում են, դա սոցիալական օգնություն է նաև, բայց պետք չէ անընդհատ ասել»:
Դիմելով խորհրդարանի իր գործընկերներին՝ Սարգսյանը նաև խնդրեց.
«Տեղից խոսալու ավանդույթը շմայսական գործելաոճ է, ինչին պետք է վերջ տալ: Բոլորը պետք է օրենքի տառին համապատասխան պահեն: Մենք էլ կարող ենք Շմայսի պես տեղից խոսել: Եթե դուք 10, 20 կամ 30 հոգանոց ֆրակցիա եք, մենք 88 հոգանոց ենք: Ես ողջունում եմ քննարկումները, հավաքվել ենք, որ ոչ թե խմբակցություններով իրար վրա գոռանք, այլ նաև օրենսդրական հեղափոխություն անենք»:
Արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե խորհրդարանում շահերի բախում կա, և որ իրենք անուններ են հրապարակելու, Սարգսյանն ասաց.
«Պարո՛ն Մարուքյան, կարո՞ղ ա մեր խմբակցությունից մարդ կա, ցեմենտի գործարան ունի, չեք ասում, որ չուրախանանք»:
15:49 11.04.2025
Փաշինյանը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին։ Այս մասին Փաշինյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում ու կիսվել տեսանյութով։ ...
15:40 11.04.2025
Մալխաս Ամոյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշի հետ․ ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) երկրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ 1/4 եզրափակչում Մալխասը 7-2 հաշվով հաղթեց մոլդովացի Ալեքսանդր Սոլովեյին։ Հիշեցնենք, որ 1/8-ում Մալխասը հանդիպել էր լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել էր 1 րոպե 59 վայրկյան։ 1/2 եզրափակչում Ամոյանը կմրցի Բուլղարիան […] ...
15:35 11.04.2025
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ․ ՌուբինյանՀայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել է կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ։ Ռուբինյանն այս մասին հայտնել է X-ի իր միկրոբլոգում։ «Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ»,- գրել է Ռուբինյանը։ ...
15:33 11.04.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել վարկային համաձայնագրինՀայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հուլիսի 25-ին: Համաձայնագրով նախատեսվում է բանկի կողմից Հայաստանին տրամադրել 102,000,000 եվրո վարկ՝ առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագրի իրականացման համար: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ […] ...
15:25 11.04.2025
Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանըԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...