13:02 19.04.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանում իրանական ցեմենտի ներկրումների վրա տուրք սահմանելու հարցի քննարկումից հետո, հանդես գալով խմբակցության անունից, նշեց.
«Իրապես շատ կառուցողական, նախանձելի կառուցողական քննարկում է, որոշեցի իմ ներդրումն ունենալ ու ասել, որ նաև մեր խմբակցությունում բուռն քննարկումներ ենք ունեցել՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում, ու ինչ պետք է անենք, որ կողմն է ճիշտ, որը` սխալ, ում է օգուտ՝ ժողովրդի՞ն, բիզնե՞սին»:
Մարուքյանն ասաց, որ իրենք երեք կողմ են բացահայտել այս հարցի քննարկման ժամանակ. առաջինը ՀՀ կառավարությունն է, որ բերել է նախագիծ ու ասում է՝ եկեք, ցեմենտի ներմուծման վրա տուրք սահմանենք, կողմ երկրորդ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության գործընկերներն ասում են՝ եթե ցեմենտի վրա տուրք եք սահմանում, բայց կլինկերի վրա չեք սահմանում, ապա դա անիմաստ է, կողմ երրորդ՝ «Իմ քայլ»-ի գործընկերներն էլ ասում են՝ կլինկերի վրա տուրք պետք է չսահմանվի, իսկ ցեմենտի վրա լավ չի, որ սահմանվի, բայց «ֆսյո տակի», որ կառավարությունն ասել է, որ պետք է սահմանվի, ուրեմն այդպես պետք է արվի:
Պատգամավորը նշեց՝ կա նաև չորրորդ կողմը՝ իրենց խմբակցությունը, որ ուզում է հասկանալ՝ սա ի՞նչ խոսակցություն է:
«Պետք է հասկանալ՝ ինչ անել: Մենք ուզում ենք ասել՝ հիմա ցեմենտն իր տեղը, կլինկերը՝ իր, բիզնեսը՝ իր, բայց մենք խորհրդարանի այս դահլիճում հստակ տեսնում ենք քաղաքական ուժերի մեջ շահերի բախում կա»,- ասաց նա՝ հայտնելով, որ իրենք անուններ կճշտեն, կհրապարակեն:
Մարուքյանը կոչ արեց բացահայտել այդ շահերի բախումն ու հայտարարությամբ հանդես գալ, քանի որ իրենք ուսումնասիրում են ու հայտարարելու են այդ անունները: Նա ասաց՝ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու, առաջարկում է մեծ քննարկում՝ առանց այս օրենքի:
15:25 11.04.2025
Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանըԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...