Շիրակի մարզում գարնանացանի աշխատանքները թանկացել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+9.09 oC

Շիրակի մարզում գարնանացանի աշխատանքները թանկացել են

00:35 20.04.2019

Շիրակի մարզում սկսվել են գարնանացանի աշխատանքները։ Գյուղացիական տնտեսություններն այս տարի վարուցանք կկատարեն առանց պետական սուբսիդավորման։ Սերմացուն, դիզվառելիքն ու պարարտանյութը գյուղացուն հասանելի կլինեն շուկայական արժեքով:

Ինչպես աշնանացան ցորենի, այնպես էլ գարնանացան գարու ցանքերն այս տարի ևս կպակասեն: Պատճառը միայն ծախսերի ավելանալը չէ։ Անցած տարիների բերքն ամբարներում է մնացել, չի վաճառվում:

Շիրակ գյուղի տնտեսություններից մեկում հացահատիկ չէ, այլ վարսակ էին ցանում։ Կերային մշակաբույսերի աճեցումը, գյուղացիների խոսքերով, հիմա ավելի ձեռնտու է, քան հացահատիկը։ Ոչ միայն խոտ կստանան, այլև սերմացու: Այս տարի ցանում է առանց հողը վարելու։

Ըստ գյուղացու՝ պատճառը դիզվառելանյութի թանկացումն է, 20 լիտրը 9000 դրամ արժե շուկայում: Պետական սուբսիդավորում չկա, թանկ է նաև գարու սերմացուն: Անցած տարի, երբ պետությունն էր սուբսիդավորում, գարու սերմացուի կիլոգրամը տրամադրում էր 130 դրամով, հիմա, ըստ գյուղացիների, ամեն ինչ մասնավորի ձեռքում է, նա էլ զտած սերմացուն վաճառում է 170-200 դրամով: Նաև սա է գյուղում ցանքերի պակասելու պատճառը:

Գյուղացիների մեծ մասը Շիրակում հրաժարվել է վարուցանքից, ցանք կատարողներն էլ դարձյալ ցորեն ու գարի են աճեցնելու։ Ծախսերի մեջ չտեղավորվելու դեպքում պարարտանյութ չեն տա, դաշտը չեն ոռոգի, գյուղտեխնիկայի վճարներն էլ, ամեն տարվա նման, նորից, այսպես ասած, վերասյայով են։

Գյուղի տրակտորիստը վարուցանքն սկսել է անցած տարիներից գյուղացիների ունեցած պարտքերի ցուցակին նորն ավելացնելով։ Գյուղատնտեսների այն հորդորները, թե ավանդական դարձած ցորենից ու գարուց հրաժարվել է պետք, այս գյուղում տարիներ առաջ ընդունեցին, սկսեցին նոր մշակաբույսեր ցանել. չաման, ոսպ, հնդկացորեն, բայց դրանց իրացումը կազմակերպել չստացվեց։ Հիմա գյուղացիների պահեստներում տոննաներով բերք կա, վաճառել չեն կարող, ինչի հետևանքով էլ տուժում է նոր ցանքսի կազմակերպումը:

Գյուղի վարչական ղեկավար Համլետ Ասատրյանն իր ամբարն է ցույց տալիս, որտեղ տոննաներով չաման կա, ամբողջ գյուղում էլ 40 տոննա:

Ըստ գյուղացիների՝ շուկայում չամանի կիլոգրամը 1000 դրամ արժե, իրենք մաքրած, զտածը 200 դրամով էլ չեն կարողանում վաճառել:

Թե ինչ մշակաբույս և ինչ քանակով պետք է ցանվի, գյուղացին որոշումներում մենակ է, ստացած բերքի իրացման հարցում՝ ևս: Վարուցանքը պլանավորված չէ, գյուղացին էլ վատ տնտեսվարողի անուն է հանում:

Գյուղացիները պատրաստ են տոննաներով բերք ստանալ, բայց ասում են՝ ցանեն ինչ անեն, երբ բերքի իրացում չի կազմակերպվում: Առաջարկում են, որ պետությունը լուծի իրացման խնդիրը, իրենց հետ պայմանագրերով աշխատի, որ գիտենան՝ ստացած բերքը կիրացվի՞, թե՞ ոչ․ ու ինչ արժեքով:

Բայց քանի դեռ իրացման գործը թողնված է գյուղացիներին, նրանք էլ ցորենի ու գարու մշակությունից չեն հրաժարվի: Թեև եկամուտ չկա, բայց, գոնե, փչացող ապրանք չէ, ու իրացման խնդիր չեն ունենա:

Շիրակ գյուղում մեկ տարի առաջ փորձ արեցին գարնանացան ցորեն էլ ցանել, որն, ըստ գյուղացիների, որակական բարձր հատկանիշներ ունի, բայց գումար չլինելու պատճառով ագրոտեխնիկական միջոցառումները ժամանակին չեն կատարել ու ցածր բերք են ստացել: Շիրակ գյուղի 1000 հա վարելահողերից ամբողջ գյուղով ընդամենը 1 հա են գարնանացան ցորենի համար օգտագործում, հողերի մեծ մասը ֆերմերներն են մշակում, որոնք հեշտ են լուծում իրացման հարցերը, ինչը անհատ գյուղատնտեսը չի կարողանում անել: Գյուղացին իր բերքը շուկա հանելու համար որևէ մեկից աջակցություն ու պայմաններ չի ստանում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

23:55 18.04.2025

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

23:47 18.04.2025

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

23:46 18.04.2025

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...

BACK_TO_TOP