Հայկ Սարգսյանը` Դավիթ Սանասարյանի շուրջ բարձրացած աղմուկի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 03 2025
  • $
    394.04
  • RUBLE
    4.58
  • 428.99
WEATHER
+9.09 oC

Հայկ Սարգսյանը` Դավիթ Սանասարյանի շուրջ բարձրացած աղմուկի մասին

19:10 18.04.2019

Այսօր խորհրդարանում  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին լրագրողները հիշեցրել են, որ նա եղել է ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի նախկին տեղակալը, իսկ Սանասարյանն այսօր հայտնվել է քրեական գործի թիրախում:

«Իմ պաշտոնավարման հետ կապված որևէ քրեական գործ չի հարուցվել, բոլոր այդ քրեական գործերը տեղի են ունեցել ԱԺ տեղափոխվելուց հետո, այսինքն՝ իմ Պետական վերահսկողական ծառայությունում աշխատելու ժամանակահատվածում որևէ նման փաստ չի եղել, որի առթիվ նյութեր են նախապատրաստվել»,- պատասխանել է Հայկ Սարգսյանը՝ հավելելով, որ քրեական գործին տեղյակ են այնքանով, որքանով հրապարակել են ԶԼՄ-ները:

Նրա խոսքերով` իր համար անհասկանալի է, երբ գրում են, որ իշխանությունը ծրագրված քաղաքականության արդյունքում է ցանկանում պաշտոնանկ անել Սանասարյանին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ես աշխարհի ամենահայտնի շախմատիստն եմ․ Հանս Նիման

23:38 11.03.2025

Ես աշխարհի ամենահայտնի շախմատիստն եմ․ Հանս Նիման

Ամերիկացի շախմատիստ Հանս Նիմանը կարծում է, որ հսկայական ներդրում ունի շախմատի ճանաչման գործում, հաղորդում է Sport Express-ը: «Ես աշխարհի ամենահայտնի շախմատիստն եմ, այս մարզաձևն ավելի ճանաչելի եմ դարձնում հանրության շրջանում: Միլիոնավոր մարդիկ իմ շնորհիվ են իմացել շախմատի մասին: Նայե՛ք իմ վարկանիշին, տեսեք՝ ինչ արդյունքների եմ հասել վերջին տարիներին: Տեսեք, թե ինչ մրցակիցների եմ հաղթել: Հասկանում […] ...

Ի համերաշխություն հայ ռազմագերիների Եվրախորհրդարանը պատրաստվում է բանաձև ընդունել

23:26 11.03.2025

Ի համերաշխություն հայ ռազմագերիների Եվրախորհրդարանը պատրաստվում է բանաձև ընդունել

Բաքվում այսօր շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը: Վարդանյանը ավելի քան 20 օր է, ինչ շարունակում է իր հացադուլը: Ի համերաշխություն Բաքվում ապօրանաբար դատվող հայ ռազմագերիների Եվրոպայում տարբեր ակցիաներ են տեղի ունեցել: Արդյո՞ք սկսել է ինչ-որ բան փոխվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:  «Իսկապես տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ […] ...

Մարտի 13-ին Դեվդորակիի թունելում ժամանակավորապես կսահմանափակվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը

23:17 11.03.2025

Մարտի 13-ին Դեվդորակիի թունելում ժամանակավորապես կսահմանափակվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը

Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտի և Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն, միջազգային նշանակության (Մ-3) Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (դեպի Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհի 132-135 կմ հատվածում գտնվող Դեվդորակիի թունելում իրականացվող պրոֆիլակտիկ աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ մարտի 13-ին, ժամը՝ 10։00-17։00-ը կսահմանափակվի բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Թունելի փակման ընթացքում ավտոտրանսպորտի երթևեկությունը կիրականացվի ներպետական […] ...

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը

23:08 11.03.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը

Մարտի 11-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրություններին, իրավապահ համակարգի բարեփոխումների ընթացքին առնչվող, ինչպես նաև կուսակցական բնույթի հարցեր։ ՀՀ վարչապետը նիստից տեսանյութ է հրապարակել: ...

Դեսպան Արման Խաչատրյանն ու գրող Ամին Մալուֆն անդրադարձել են ընթացիկ աշխարհաքաղաքական հիմնախնդիրներին

22:55 11.03.2025

Դեսպան Արման Խաչատրյանն ու գրող Ամին Մալուֆն անդրադարձել են ընթացիկ աշխարհաքաղաքական հիմնախնդիրներին

Մարտի 11-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիական ակադեմիայի մշտական քարտուղար, գրող Ամին Մալուֆի հետ։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Ֆրանսիայի և Հայաստանի միջև մշակույթի ու գրականության ոլորտներում պատմական կապերին, ինչպես նաև` ընթացիկ աշխարհաքաղաքական հիմնախնդիրներին։ ...

Հոլանդը գրանցել է Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի ամենաբարձր արագությունը

22:46 11.03.2025

Հոլանդը գրանցել է Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի ամենաբարձր արագությունը

«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը գրանցել է Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի ամենաբարձր արագությունը, հաղորդում է Marca-ն: Հոլանդը խաղերից մեկում զարգացրել է 36,9 կմ/ժ արագություն: Երկրորդ ցուցանիշը ֆրանսիական ՊՍԺ-ի մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հաքիմիինն է՝ 36,5 կմ/ժ: Մադրիդի «Ռեալի» ռմբարկու Կիլիան Մբապեն երրորդն է՝ 36,4 կմ/ժ արագությամբ: Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթիին» անցումային փլեյ-օֆֆում պայքարից դուրս է […] ...

BACK_TO_TOP