19:20 18.04.2019
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ համատեղ մշակված օրենքի նախագծերը: Դրանք, ըստ նախարարի, միտված են բարեփոխումներ մտցնելու քրեակատարողական ոլորտում:
Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ.
«Սիրելի՛ ընկերներ
Ազգային ժողովի քննարկմանն այսօր ներկայացվեց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ համատեղ մշակված՝ քրեակատարողական ոլորտում բարեփոխումներին միտված օրենքների նախագծերը:
Եվ այսպես, 9 ուղղությամբ բարեփոխումների փաթեթով առաջարկում ենք՝
1) Որպես դատապարտյալին քրեակատարողական մեկ հիմնարկից նույն տեսակի մեկ այլ հիմնարկ տեղափոխելու հիմք դիտարկել նաև մերձավոր ազգականների հետ շփումներն ապահովելու նպատակը: Այլ կերպ ասած՝ դատապարտյալին քրեակատարողական հիմնարկներում տեղաբաշխելու գործընթացում պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, թե տվյալ հիմնարկում պատիժ կրելու դեպքում արդյո՞ք երաշխավորվում է նաև դատապարտյալի՝ մերձավոր ազգականների հետ կապը:
2) Արտաքին աշխարհի հետ հաղորդակցման իրավունքի երաշխավորման նպատակով կալանավորված անձանց բացի կարճատև տեսակցությունից, տրամադրել նաև երկարատև տեսակցություն՝ 2 ամսվա ընթացքում առնվազն 1 անգամ՝ մինչև 3 օր տևողությամբ: Ընդ որում՝ կալանավորված անձի խնդրանքով երկարատև տեսակցությունը կարող է փոխարինվել կարճատև տեսակցությամբ:
3) Այս իրավունքի իրացման համատեքստում Նախագծով առաջարկում ենք վերացնել նաև կարճատև մեկնում չտրամադրելը միայն անձի կատարած հանցագործության ծանրության աստիճանի հետ կապելու օրենսդրական կանոնը: Այլ խոսքով՝ անկախ նրանից անձի մոտ առկա է օրինակ՝ վտանգավոր ռեցիդիվ, թե ոչ, նրան կարող է տրամադրվել կարճատև մեկնում:
4) Երեխային մանկատանը կամ ազգականի մոտ տեղավորելու նպատակով դատապարտյալին կարճաժամկետ մեկնում տրամադրելու հնարավորությունը չկապել միայն հաշմանդամ կամ ուղղիչ հիմնարկին կից մանկատանը երեխա ունենալու հետ, այլ նշված նպատակով կարճաժամկետ մեկնում տրամադրել այն բոլոր դեպքերում, երբ դատապարտյալի երեխան հայտնվել է կյանքի դժվարին իրավիճակում:
5) Նախատեսել, որ դատապարտյալն իր միջոցներով կարող է ամսվա ընթացքում ձեռք բերել սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև վաթսունապատիկի չափով սնունդ և առաջին անհրաժեշտության առարկաներ, ինչպես նաև գրենական պիտույքներ, գրքեր, թերթեր, ամսագրեր և այլ գրականություն՝ հաշվի առնելով շուկայում գնային քաղաքականության փոփոխությունը և այն հանգամանքը, որ ՀՀ քրեակատարողական օրենսգրքում առկա չափը՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երեսնապատիկը ամրագրվել է դեռևս 2004 թվականին:
6) Վերացնել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանցից անջատ պահելու օրենսդրական կանոնը՝ բարձրացնելով ցմահ ազատազրկման դատապարտված անձանց վերասոցիալականացման գործընթացի արդյունավետությունը: Միաժամանակ, նախատեսվում է, որ ցմահ ազատազրկման դատապարտված անձի խնդրանքով կամ նրա կամ նրա խցակիցների անձնական անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում, քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ, դատապարտյալը կարող է պահվել մենախցում:
7) Լրացուցիչ երաշխիքներ նախատեսել ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման ուղղությամբ: Մասնավորապես՝ Նախագծով ամրագրվում է կարգապահական խախտում թույլ տված ազատությունից զրկված անձի նկատմամբ պատժախուց տեղափոխելու ձևով տույժի միջոցի կիրառման հետաձգման հնարավորությունը այն դեպքերում, երբ անձը բուժական ուղղիչ հիմնարկում կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական այլ հաստատություններում ստացիոնար պայմաններում բուժում է ստանում:
8) Հստակեցնել ազատազրկման դատապարտված կամ կալանավորված անձի նույնականացման քարտ կամ ժամանակավոր վկայական ստանալու իրավունքը՝ միաժամանակ նախատեսելով, որ կարճատև մեկնում ստացած անձինք նշված իրավունքը կարող են իրացնել ընդհանուր հիմունքներով, իսկ ազատությունից զրկելու վայրում գտնվելու դեպքում՝ քրեակատարողական հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի միջոցով:
9) Քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելու իրավունքն անխոչընդոտ իրականացնելու նպատակով՝ նախատեսել, որ օրենքով սահմանված հիմքերով քրեակատարողական հիմնարկի կամ ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմի կողմից համապատասխանաբար կալանավորված կամ ձերբակալված քաղաքացուց ժամանակավոր վկայականը կամ նույնականացման քարտը վերցնելու դեպքում անձը, քաղաքացիաիրավական գործարքներ կնքելու անհրաժեշտությամբ պայմանավորված, հնարավորություն ունենա դիմելու համապատասխան վարչակազմին՝ իր ժամանակավոր վկայականը կամ նույնականացման քարտը ստանալու խնդրանքով։ Այս դեպքում վարչակազմը պարտավորություն կունենա ժամանակավոր վկայականը կամ նույնականացման քարտը տրամադրել ազատությունից զրկված տվյալ քաղաքացուն: Միաժամանակ, քրեական վարույթն իրականացնող մարմինը, քննության շահերից ելնելով, ձերբակալված և կալանավորված անձանց կարող է արգելել քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը բացառապես պատճառաբանված որոշման հիման վրա»:
15:54 11.04.2025
Մանվել Խաչատրյանը բացահայտ առավելությամբ հաղթեց թուրք ըմբիշին և նույնպես դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 55 կգ․ քաշային Մանվել Խաչատրյանը պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը 3 րոպե 34 վայրկյանում բացահայտ առավելությամբ՝ 9-0 հաշվով հաղթել է թուրք Էմրե Մուտլուին և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ են դուրս եկել նար Կարեն Ասլանյանն (63 կգ․) և Մալխաս Ամոյանը (77 կգ․)։ ...
15:49 11.04.2025
Փաշինյանը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին։ Այս մասին Փաշինյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում ու կիսվել տեսանյութով։ ...
15:40 11.04.2025
Մալխաս Ամոյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշի հետ․ ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) երկրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ 1/4 եզրափակչում Մալխասը 7-2 հաշվով հաղթեց մոլդովացի Ալեքսանդր Սոլովեյին։ Հիշեցնենք, որ 1/8-ում Մալխասը հանդիպել էր լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել էր 1 րոպե 59 վայրկյան։ 1/2 եզրափակչում Ամոյանը կմրցի Բուլղարիան […] ...
15:35 11.04.2025
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ․ ՌուբինյանՀայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել է կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ։ Ռուբինյանն այս մասին հայտնել է X-ի իր միկրոբլոգում։ «Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ»,- գրել է Ռուբինյանը։ ...
15:33 11.04.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել վարկային համաձայնագրինՀայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հուլիսի 25-ին: Համաձայնագրով նախատեսվում է բանկի կողմից Հայաստանին տրամադրել 102,000,000 եվրո վարկ՝ առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագրի իրականացման համար: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ […] ...
15:25 11.04.2025
Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանըԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...