15:28 18.04.2019
Այսօր կառավարության նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ Հարկ Մարությանը ներկայացրեց նաև օրեր շարունակ աղմուկ բարձրացրած աղբահանության հարցը:
«Դեռ 2014-ին նախատեսված էր, որ Երևանում պետք է լինի 2 օպերատոր, նրանցից մեկը շվեդական ընկերություն էր: Քաղաքի վարչական շրջանները բաժանվել էին 2 լոտերի, այնուհետև անհասկանալի կերպով 2 լոտն էլ իր վրա վերցրեց հաղթող ճանաչված «Սանիթեք» ընկերությունը: Այն ներկայանում էր որպես 2 ՍՊԸ՝ «Սանիթեք ինթերնեշնլ» և «Սանիթեք»: Սկզբում ամեն ինչ նորմալ էր, քանի որ մեքենաները նոր էին, անխափան աշխատում էին, բայց սխալ սպասարկման արդյունքում, աշխատակիցների վատ աշխատանքի արդյունքում տեխնիկան այսօր վատ վիճակում է, դա մեր կարծիքն է»:
Քաղաքապետը նշեց, որ իր պաշտոնավարման առաջին օրերին խնդիրն ավելի սրված է եղել, 2-3 ամսում կարողացել են կարգավորել՝ «Սանիթեք» ընկերությանը հորդորելով ներառել նաև այլ կապալառուների, քանի որ ֆիզիկապես չէին հասցնում սպասարկել: Այդ ընթացքում վիճակը կրկին սրվել է Ամանորի տոնական օրերին, բայց հունվարի 4-ից հարցը կրկին կարգավորել են: Խնդիրն այսօր էլի սուր է:
« Մենք բազմիցս զգուշացրեցինք, որ էն վիճակում, որ ձեր մեքենաններն են, հնարավոր չէ, քանի որ դրանք քիչ են ու վատ վիճակում, և եթե 1-2-ը խափանվեն, մի ամբողջ վարչական շրջան կմնա աղբի մեջ: Նրանք պատասխանեցին, որ ֆինանսապես ի վիճակի չեն: Եվ մենք կանխատեսելով, որ կգա այն օրը, երբ մեքենաների մեծ մասը կխափանվի, մենք մրցույթ էինք հանել 24 աղբատար մեքենա, որը պետք է ձեռք բերեր քաղաքապետարանը: Տեղեկացնեմ, որ մեր գործողություններն ու հարաբերությունները բացարձակապես պայմանագրի ներքո են, չնայած «Սանիթեքից» ասում են, որ իրենք ունեն նաև բանավոր պայմանավորվածություններ, բայց մենք հստակեցրել ենք, որ այդ բանավորին մենք տեղյակ չենք: Եվ այսօր արդեն իրենց վատ աշխատանքի համար տուգանել ենք մոտ 13 մլն դրամով, եթե այսպես շարունակվի՝ էլի տուգանքներ կլինեն: Մեր կոմունալ վարչություններն այս պահին աշխատում են իրենց թերությունները վերացնելու ուղղությամբ, բայց առանց աղբատար մեքենաների հնարավոր չէ»:
Մարությանը նշեց, որ իրենց մրցույթն ընկերությունը բողոքարկել է, իսկ քաղաքապետարանն էլ իր հերթին դատարան է դիմել ընդդեմ բողոքարկման։ Բայց անկախ այդ դատական պրոցեսներից` գնված 24 մեքենան Երևանում կլինեն հունիս-հուլիս ամիսներին, մինչ այդ Երևանն աղբից մաքրել է պետք:
«Այս պահին որպես հարցի լուծում դիմում ենք կառավարությանը՝ մի քանի մեքենա ձեռք բերելու համար, մինչև կհասնեն արդեն գնվածները: Եթե կառավարությունը հաստատի, ապա այդ մեքենաները, հավանաբար, 1-2 շաբաթում կլինեն արդեն Երևանում»:
Վարչապետի այն հարցին, թե արդյոք վիճակը կրիտիկական է, քաղաքապետը նշեց, որ կրիտիկական էր Նեապոլի վիճակը 2012-ին: Երևանը դեռ շատ հեռու է այդ վիճակից, բայց խնդիրը լուրջ է և լուծել է պետք:
«Մենք ամեն օր հսկում ենք քանի մեքենա է դուրս գալիս, ասենք դուրս է գալիս 16 մեքենա, մի քանի ժամից մի քանիսը խափանվում է, տանում են, նորոգում, էլի բերում: Մի օրում կարող են 12-ն էլ փչանալ: Անձամբ եմ պարկը հետազոտել, հաշվել ենք, որ էն մեքենաները, որ իրենք ունեն՝ էլի չեն բավարարում, չէին բավարարում նաև ձնամաքրման մեքենաները, դրա համար ձեռք բերեցինք նաև ձնամաքրման մեքենաներ, չնայած ձյունն առատ չեղավ այս տարի»:
«Սանիթեքի» կողմից պայմանագրի խախտման մասին հաստատեց նաև ԿԳ նախարարը, որը նախկինում եղել էր ավագանու անդամ՝ հարցնելով նաև նոր մրցույթ անցկացնելու հնարավորության մասին:
«Նոր մրցույթ անցկացնելու համար պետք է խզել այս պայմանագիրը, խզման դեպքում պայմանագրում կան կոնկրետ կետեր, ընթացակարգ, և մենք` որպես վերահսկող մարմին, վերահսկելու ենք իրավիճակը, և եթե դրա կարիքը լինի, օգտագործելու ենք այդ կետերը` պայմանագիրը խզելու համար: Եթե առանց ընթացակարգի խզենք, ընկերությունը դատարանում կպահանջի իր առաջիկա 10 տարիների շահույթը, որը ստանալու էր այստեղ աշխատելու ընթացքում»:
17:54 08.04.2025
Վերացվել է կաթի ընդունման կետի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը. ՍԱՏՄ«Դուստր Մարիաննա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ կաթի ընդունման կետի արտադրամասում (Սյունիքի մարզ, գյուղ Գորհայք) անցկացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։ ...
17:50 08.04.2025
Պարեկի կողմից ծառայողական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հետևանքով ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարած անձը չի տուգանվել. վարույթի նյութերը դատարանում ենՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը ծառայողական լիազորություններն օգտագործել է ի վնաս պետական և ծառայողական շահերի, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք: Նախաքննությամբ պարզվել է, որ Կոտայքի մարզում ծառայություն իրականացնող պարեկը կանգնեցրել է տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարող անձին և առաջարկել սահմանված կարգով անցնել սթափության […] ...
17:45 08.04.2025
Վիզաների ազատականացման հեռանկարները` օրակարգում․ ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելությանըԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում՝ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ապրիլի 7-ին ընդունել է ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելությանը։ Հանդիպմանը մասնակցում էին ՆԳ և ԱԳ նախարարությունների ներկայացուցիչներ, ԵՄ անդամ երկրների ոլորտային փորձագետներ, Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ։ Արմեն Ղազարյանը ներկայացրել է ՆԳ նախարարության ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ անդրադառնալով Ոստիկանության գործառույթների կենտրոնացման, ֆունկցիոնալ նոր մոդելի ներդրման, քաղաքացիական […] ...
17:38 08.04.2025
Քննարկվել է ՀՌՀ 2024 թ. գործունեության մասին տարեկան հաղորդումըՀեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության եւ տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 8-ին հրավիրած նիստում ներկայացրել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը: Զեկուցողն անդրադարձել է այն խնդիրներին, որոնք առկա են տեսալսողական մեդիայում եւ ընդգծել, որ մեդիաոլորտը […] ...
17:27 08.04.2025
«Կրթվելը նորաձև է» հատկապես՝ Մատենադարանում. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. ««Կրթվելը նորաձև է» հատկապես՝ Մատենադարանում»,-գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...